Մասնակից:GhevondHay/Ավազարկղ 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ժամանակակից արվեստի թանգարան (Գենտ)

GhevondHay/Ավազարկղ 2

Ժամանակակից արվեստի քաղաքային թանգարան Գենտում[1] (հոլ.՝ Stedelijk Museum voor Actuele Kunst, S.M.A.K., ֆր.՝ Musée municipal d'art actuel, Gand), գեղարվեստի թանգարան Բելգիայի Գենտ քաղաքում: Հիմնադրվել է 1957 թվականին՝ որպես «Vereniging voor het Museum van Hedendaagse Kunst» գեղարվեստական ընկերություն և բացվել 1975 թվականին՝ որպես «Museums voor Hedendaagse Kunst Gent»: Մշտական ցուցադրությունում ներկայացված են փոփ արտի, մինիմալիզմի և կոնցեպտուալիզմի ոճի ստեղծագործություններ: Կազմակերպվում են նաև ժամանակակից արվեստի գործերի ժամանակվոր ցուցահանդեսներ՝ ինչպես նշանավոր, այնպես էլ սկսնակ հեղինակների:

Պատմությու և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Գենտում ստեղծվում է «Vereniging voor het Museum van Hedendaagse Kunst» գեղարվեստական ընկերությունը, որի հիմնադիրն է համարվում Կարել Գեյրլանդտը (Karel Geirlandt): Ընկերության նպատակն էր օժանդակել տեղի «Museum voor Schone Kunsten» գեղարվեստի թանգարանին՝ կազմակերպել ցուցահանդեսներ, համալրել թանգարանային հավաքածուն: Ժամանակակից արվեստի հավաքածուի մեծացման արդյունքում՝ 1975 թվականին ստեղծվում է առանձին թանգարան «Museum voor Hedendaagse Kunst Gent», որը չուներ սեփական ցուցասրահները և ժամանակավոր ցուցահանդեսներ էր կազմակերպում «Schone Kunsten» թանգարանում: «Hedendaagse Kunst»-ի տնօրենը Յան Հուտն էր, ով հետագայում դառնում է «S.M.A.K.»-ի հիմնադի-տնօրենը:

Ժամանակակից արվեստի քաղաքային թանգարանն իր սեփական շենքը ստանում է 1999 թվականին Գենտում՝ Ցիտադել զբոսայգում, «Museum voor Schone Kunsten» թանգարանի դիմաց: Հուտը ղեկավարում է թանգարանը մինչև 2003 թվականը: Այսօր թանգարանի գեղարվեստական ղեկավարն է Ֆիլիպ վան Կաուտերենը: Թանգարանի հավաքածուն հիմնականում կազմված է 1945 թվականից հետո ստեղծված ստեղծագործություններից: Ներկայացված նկարիչներից են Յոզեֆ Բոյսը, Դևիդ Համմոնսը, CoBrA շարժման անդամները: 2018 թվականի մարտ - հունիս ամիսներին թանգարանում տեղի ունեցավ «From the Collection/Against the Wall» ցուցահանդեսը՝ կազմված թանգարանային մշտական ֆոնդի ստեղծագործություններից: Ներկայացված էին 24 նկարիչների և քանդակագործների աշխատանքներ՝ ներառյալ Կարլ Անդրեի, Ռիչարդ Արտշվագերի, Մարիո Գարսիա Տորեսի, Նաիրի Բաղրամյանի ստեղծագործությունները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Музейное дело и охрана памятников. — Государственная библиотека СССР имени В.И. Ленина, 2005. — С. 11. — 492 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]