Jump to content

Մասնակից:GLena14/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Փոլ»-ը Փարիզի Լուվրի թանգարանում։
«Փոլ» հացատունը Ֆրանսիայի Լեշնե քաղաքի առևտրի կենտրոնում։
«Փոլ» հացատունը Պրահայում, Չեխիա։

Փոլ՝ հացատուն-սրճարանների ֆրանսիական ցանց, որը գտնվում է 47 երկրներում, և որի գլխավոր գրասենյակը գտնվում է Marcq-en-Barœul, Մեծ Լիլ, Ֆրանսիա[1]։ Այն մասնագիտացած է ֆրանսիական արտադրանքի մեջ, այդ թվում՝ հաց, կրեպ, սենդվիչներ, մակարոնեղեն, ապուրներ, տորթեր, խմորեղեն, սուրճ, գինի և գարեջուր: Այն ընտանեկան ընկերություն է, որը ներկայումս պատկանում է Groupe Holder-ին, իսկ 2002-ից 2021 թվականներին պատկանել է ֆրանսիական շքեղ խմորեղենի ընկերություն՝ Ladurée-ին[2]։

«Փոլ» հացատունը SM Aura առևտրի կենտրոնում։

1889 թվականին Շառլ Մեծն Մայոյի և նրա կնոջ կողմից հիմնվել է հացաբուլկեղեն (փուռ) Կրուա քաղաքում՝ Նոր (Ֆրանսիա)[3]։ 1908 թվականին նրանց որդին՝ Էդմոնդ Մայոտը, ստանձնեց հացի փուռի ղեկավարությունը[3]։ 1935 թվականին Էդմոն Մայոտի դուստրը՝ Սյուզան Մայոտը, ամուսնացավ Ժուլիեն Հոլդերի հետ, ով նույնպես հացթուխ էր[3]։ Նրանք միասին հացի փուռ բացեցին Rue des Sarrazins փողոցում՝ Լիլի Վազեմ թաղամասում։[4] 1953 թվականին Հոլդերները և նրանց որդին՝ Ֆրանսիսը, ստանձնեցին ավելի հայտնի հացատուն-խմորեղենի գործարանի ղեկավարությունը, որը պատկանում էր Փոլ ընտանիքին, և նրանք պահեցին «Փոլ» անունը[5]։

1958 թվականին հոր մահից հետո Ֆրանսիս Հոլդերը՝ իր մոր հետ, ստանձնեց ընտանիքի հացատան ղեկավարությունը Լիլիում։ Հացթուխ լինելու պատճառով Ֆրանսիս Հոլդերը չմասնակցեց Ալժիրի պատերազմին, սակայն նա ծառայության էր ուղարկվել Նոժան-լե-Ռոտրու՝ Էր և Լուար մարզում, որպես իր զինվորական պարտականություն[4]։ 1963 թվականին վերադառնալով նա բացեց նոր մասնաճյուղ՝ Բելֆորի պողոտայում, Լիլիում, 10,000 հին ֆրանսիական ֆրանկով[1]։ Իր մոր օգնությամբ նա ընդլայնեց բիզնեսը, և երբ 1965 թվականին բացվեց Նուվել Գալերիան, նա անմիջապես առաջարկեց տրամադրել իրենց հացը[4]։ «Մուլեն Բլյու» անվամբ Ֆրանսիս Հոլդերը հաց էր մատակարարում Auchan և Monoprix խանութներին Լամբերսարտ քաղաքում գտնվող հացատնից։ 1970 թվականին նա կարողացավ գնել Լիլիից մոտիկ La Madeleine արվարձանում գտնվող անպիտան արդյունաբերական տարածքը և այն վերածել մեծ հացատան։

1972 թվականին Լիլիի սկզբնական հացատանը փայտե վառարանի տեղադրումը մեծ ժողովրդականություն վայելեց, և երբ «Փոլ» ցանցը ընդլայնվեց ֆրանսիական խոշոր քաղաքների առևտրի կենտրոններում՝ ներառյալ Փարիզում, այն ներառվեց ընդհանուր ձևավորման մեջ։ Բացի 1993 թվականին ապրանքանիշի արտաքին տեսքի փոփոխությունից (այժմ արդեն հայտնի սև գույնով), «Փոլ» խանութների ձևավորումը և վիզուալ էսթետիկան գրեթե չեն փոխվել[3]։

2022 թվականի դրությամբ, կան ավելի քան 750 Paul հացաբուլկեղեն/սրճարան ռեստորաններ, որոնցից 424-ը գտնվում են Ֆրանսիայում, իսկ ավելի քան 300-ը՝ 46 այլ երկրներում[1]։

Ֆրանսիայի սահմաններից դուրս առաջին հացատունը բացվել է 1985 թվականին Բարսելոնայում[6]։ Առաջին միջազգային ֆրանչիզան մեկնարկեց 1989 թվականին Ճապոնիայում՝ Նագոյա քաղաքում հացատան բացումով[3]։ Ֆրանսիայից դուրս երրորդ երկիրը Մարոկկոն էր 1998թ.-ին, որտեղ գործում են Փոլի 14 մասնաճյուղ[7]։ Այն 2000 թվականից ներկայանում է նաև 34 հացատուն Միացյալ Թագավորությունում, և 14 հացատուն Լիբանանում՝ 2002 թվականից[8], 21հատ Բելգիայում 2007թվականից[9], 12 հատՌումինիայում[10], վեցը Թայվանում 2008 թվականից սկսած[11], յոթը Սինգապուրում 2012 թվականից[1],չորսը Հնդկաստանում[12] և ավելի քան 70 մասնաճյուղ Մերձավոր Արևելքում 2013 թվականից[13]։

Ֆրանսիական քաղաքներից բացի, այն ունի բազմաթիվ մասնաճյուղեր այլ քաղաքներում, ինչպիսիք են Աբու Դաբին, Բահրեյնը, Բեյրութը, Բրյուսելը, Բուխարեստը, Կահիրեն, Քեյփթաունը, Կասաբլանկան, Դոհան, Դուբայը, Յոհաննեսբուրգը, Լոնդոնը, Պրահան, Ռաբատը, Էր-Ռիյադը, Սինգապուրը, Թայպեյը, Տոկիոն և Վաշինգտոնը[3]։

Պակիստանում Փոլի առաջին հացատունը բացվել է Կարաչիում 2021 թվականի մարտին[14]։ 2021 թվականի մայիսին Փոլը բացեց իր առաջին կանադական հացատունը Վանկուվերում[15]։

Սկսած Երկիր
1985 Իսպանիա
1990 Ճապոնիա
1998 Մարոկկո
2000 Միացյալ Թագավորություն
2002 Լիբանան
2003 Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ
2005 Միացյալ Նահանգներ
2007 Բելգիա, Չինաստան (փակ), Հորդանան, Ռեյունիոն
2008 Ռումինիա, Թայվան
2009 Հարավային Կորեա (փակվել է 2013 թ.)
2010 Չեխիա, Հունաստան
2011 Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Սինգապուր
2012 Լյուքսեմբուրգ, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա
2013 Ինդոնեզիա, Փղոսկրի Ափ, Ղազախստան, Օման, Ֆիլիպիններ
2014 Ադրբեջան, Թաիլանդ, Ուկրաինա
2015 Պանամա, Լեհաստան
2015 Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա[16]
2016 Վրաստան, Պորտուգալիա, Վիետնամ
2017 Բելառուս, Կիպրոս, Գաբոն, Մալայզիա, Հարավային Աֆրիկա, Թունիս
2018 Մավրիկիոս
2019 Տաշքենդ, Ուզբեկստան, Հնդկաստան[12]
2021 Պակիստան, Կանադա
2022 Հայաստան, Մավրիտանիա
2023 Կամերուն, Իտալիա
2024 Մոնղոլիա

Մենյուի մեջ ներառված է խմորեղեններ, տորթեր, կրուասաններ, սենդվիչներ, ապուրներ, ավելի քան 140 տեսակի հաց և այլն: Նրանք ունեն նաև թեյ, գինի, գարեջուր, հանքային ջուր, զովացուցիչ ըմպելիքներ և սուրճի հիմքով ըմպելիքներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Our Story – PAUL». paul-singapore.com. Վերցված է 29 April 2022-ին.
  2. «Ladurée bientôt vendu à Stéphane Courbit par Holder (Boulangeries Paul) ?». capital.fr (ֆրանսերեն). 12 March 2021. Վերցված է 12 March 2022-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Our history». paul-bakeries.com. Վերցված է 27 May 2012-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Dans les fournils de Paul». leexpress.fr (ֆրանսերեն). 25 January 2006. Վերցված է 26 January 2006-ին.
  5. «Rencontre exclusive avec Maxime Holder, président directeur général des Boulangeries Paul». observatoiredelafranchise.fr (ֆրանսերեն). Վերցված է 4 November 2009-ին.
  6. «Bakery group Paul to open second Restaurant de Paul». thecaterer.com. 10 June 2015. Վերցված է 10 June 2015-ին.
  7. «Paul part à la conquête de la province, des gares et des aéroports». medias24.com. 5 October 2013. Վերցված է 5 October 2013-ին.
  8. «Boulangerie Paul: Baking French Quality Since 2002». nogarlicnoonions.com. 10 July 2014. Վերցված է 10 July 2014-ին.
  9. «Boulangerie PAUL ouvre pour la première fois dans une gare». topbrands.be. Վերցված է 3 December 2020-ին.
  10. «Paul lansează două noi croissante de inspirație franțuzească, în ediție limitată». wall-street.ro. 10 February 2022. Վերցված է 10 February 2022-ին.
  11. «French bakery chain opens flagship store along Renai circle». taipeitimes.com. 16 September 2008. Վերցված է 16 September 2008-ին.
  12. 12,0 12,1 «About Us – Paul India» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-01-02-ին.
  13. «Our story». paularabia.com. Վերցված է 1 May 2022-ին.
  14. «Paul French Bakery, Café & Restaurant Opens its Doors in the City of Lights Karachi». wow360.pk. Վերցված է 21 March 2021-ին.
  15. McLean, Hannah. «PAUL Vancouver: Famous French bakery now open on Robson Street». Daily Hive. Daily Hive. Վերցված է 19 May 2021-ին.
  16. «FOODStuff SA | The first PAUL bakery opens in South Africa» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-10-20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]