Մասնակից:EmiliyaG/Տարրական (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Телесериал

Տարրական
անգլ.՝ Elementary
Ժանրքրեական, դրամա
ՍտեղծողՌոբ Դոերտի
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀիմքԱրթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների հիման վրա
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում

Ջոնի Լի Միլլեր, Լյուսի Լյու, Էյդան Քուին, Ջոն մայքլ Հիլլ, Ջոն Նոուբլ, Նելսան Էլլիս, Դեսմոնդ Հարրինգստոն,

Ջեյմս Ֆրեյն,
Պրոդյուսեր

Ռոբ Դոէրտի Սառա Թիմբերման Կարլ Բեվերլի

Ջոն Պոլսոն
ԵրաժշտությունՇոն Կոլլերի
Մոնտաժ

Գերալդ Վալդեզ

Սոնդրա Վաթանաբե
Նկարահանման վայրՆյու Յորք, Լոնդոն и Silvercup Studios
Եթերաշրջանների քանակ7
Սերիաների քանակ154
ՀեռուստաալիքCBS
Ընկերություն

CBS Television Studios

Timberman-Beverly Productions
ԴիստրիբյուտորCBS Television Distribution, Netflix, Hulu

« Տարրական » (անգլ.՝ Elementary) ամերիկյան դետեկտիվ հեռուստասերիալ, որը հիմնված է Արթուր Կոնան Դոյլի հեղինակած Շերլոկ Հոլմսի գրքերի հերոսների հիման վրա, որտեղ գործողությունները տեղի են ունենում մեր օրերում։ Ջոնի Լի Միլլերը և Լյուսի Լյուն կերպարավորում են գլխավոր դերերը՝ Շերլոկ Հոլմսին և բժիշկ Ջոան Ուոթսոնին։ Պրեմիերան տեղի է ունեցել CBS հեռուստաալիքով 2012 թվականի սեպտեմբերի 27-ին։

2018 թվականի դեկտեմբերի 12-ին ,վերջին յոթերորդ սեզոնի համար, սերիալը երկարացվել է ։ [1] [2] .

Սինոփսիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացի հետախույզ Շերլոկ Հոլմսը նախկին թմրամոլ է, ում ուղարկել են Նյու Յորք ՝ վերականգնողական կենտրոնում բուժման համար։ Բուժումն ավարտելուց հետո նա մնացել է Բրուքլինում ՝ որպես Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի խորհրդատու: Իր հետաքննություններում նրան օգնում է իր հոր կողմից վարձված բժիշկ Ջոան Ուոթսոնը :

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոնի Լի Միլլեր - Շերլոկ Հոլմս, բրիտանացի հետախույզ և սիրողական մեղվաբույծ : Նախկինում նա եղել է Սքոթլանդ Յարդի խորհրդատու, սակայն սիրելիի` Իրեն Ադլերի մահվան պատճառով թմրամոլ է դարձել: Թմրամոլությունից ապաքինվելուց հետո Հոլմսը աշխատանքի է ընդունվում որպես Նյու Յորքի Ոստիկանական Բաժանմունքի խորհրդատվական հետախույզ՝ գտնելով ամերիկյան հանցագործությունները ավելի հետաքրքիր, քան բրիտանականները: Նրա հայրը ստիպում է նրան ապրել սթափության մարզիչ դոկտոր Ջոան Ուաթսոնի հետ, ով նույնպես դառնում է նրա գործընկերն ու մտերիմը։ Շերլոկը շիտակ է, խորաթափանց և մի փոքր ցնցող, անկեղծորեն սիրում է իր աշխատանքը և միշտ փորձում է բարելավել իր հմտությունները քրեագիտության այս կամ այն ոլորտում: Երկրորդ սեզոնի վերջում նա վերադարնում է Լոնդոն՝ աշխատելու MI6-ում, բայց շուտով կրկին վերադառնում է Նյու Յորք։
  • Լյուսի Լյու՝ որպես դոկտոր Ջոան Ջինի Ուաթսոն (ծնվ. Ջոան Յուն ), Հոլմսի սթափության վերահսկող: Նա նախկինում վիրաբույժ էր, բայց կորցրեց իր հիվանդին և երկու ամսով զրկվեց լիցենզիայից: Չցանկանալով վերադառնալ վիրահատության՝ Ջոանը սկսեց աշխատել որպես նախկին թմրամոլների վերահկող՝ օգտագործելով իր բժշկական գիտելիքները: Շերլոկ Հոլմսը նրա հերթական հաճախորդն է, բայց նրա դեպքում Ուոթսոնը իր վճարումը ստանում է Շերլոկի հորից: Շերլոկը անընդհատ զայրացնում է նրան իր պահվածքով, սակայն Ջոանը շատ կապված է նրան և հետախույզի աշխատանքը շատ հետաքրքրական է համարում։ Ուստի պայմանագրի ժամկետի ավարտից հետո Ուաթսոնը մնում է Հոլմսի մոտ, բայց ոչ որպես վերահսկող, այլ որպես գործընկեր և ուսանող։ Շերլոկից հեռանալուց հետո նա մասնագիտական հաջողություննեևի հասավ։ Նրա արձագանքը Հոլմսի վերադարձին հեռու էր դրական լինելուց, բայց նրանք հետագայում հաշտվեցին և վերսկսեցին իրենց նախկին գործունեությունը որպես գործընկերներ:
  • Էյդան Քուինը՝ որպես կապիտան Թոմաս Գրեգսոն, Նյու Յորք քաղաքի ոստիկանության 11-րդ տեղամասի ղեկավար: Նա հանդիպել է Շերլոկին Լոնդոնում հետաքննության ժամանակ և գնահատել է նրա դետեկտիվ հմտությունները, ուստի չվարանեց նրան վարձել որպես խորհրդատու, երբ Հոլմսը կապ հաստատեց նրա հետ։ Գրեգսոնին դուր է գալիս Շերլոկը, և նրանք անկեղծորեն հարգում են միմյանց, չնայած Գրեգսոնը խոստովանում է, որ Հոլմսի բնավորությունը հաճախ խնդիրներ է առաջացնում։
  • Ջոն Մայքլ Հիլլը ՝ դետեկտիվ Մարկուս Բելլի դերում, Գրեգսոնի ենթական, ում հետ Հոլմսը պարբերաբար համագործակցում է։ Նա իմպուլսիվ է և ինքնավստահ, ինչի պատճառով սկզբում չի ցանկանում ընդունել Շերլոկի օգնությունը, սակայն հետագայում սկսում է հարգել նրան և դառնում նրա ընկերը։ Երբեմն նրանց հարաբերությունները բարդանում են տարբեր իրավիճակների բերումով, բայց ի վերջո նրանք միշտ հաշտվում են։
  • Ջոն Նոուբլը՝ Մորլանդ Հոլմսի դերում, Շերլոկի և Մայքրոֆթի հայրը: Առաջին երեք եթերաշրջաններում նա միայն հիշատակվում էր, չորրորդում նա անձամբ է հայտնվում։ Աշխատում է որպես խորհրդատու, բայց քաղաքական և կորպորատիվ ոլորտներում։ Նա փոքր ժամանակ ուշադրություն չէր դարձնում Շերլոկին՝ ուղարկելով նրան ապրելու գիշերօթիկ դպրոցում։ Բացի այդ, Շերլոկը կարծում է, որ իր հայրը դավաճանել և կործանել է մորը, ինչի համար ատելություն և արհամարհանք է զգում նրա հանդեպ (ինչը, սակայն, չի խանգարում օգտագործել հոր փողերը, ունեցվածքը և կապերը)։ Չորրորդ եթերաշրջանում, սակայն, պարզվում է, որ Մորլանդի խզումը մոր հետ և որդուն գիշերօթիկ դպրոց ուղարկելը փորձ էր (ըստ երևույթին, ոչ ամբողջությամբ հաջողակ) երեխաներին պաշտպանելու իրենց թմրամոլ մոր վնասակար ազդեցությունից: Մորլանդն իր բնույթով լիովին դրական անձնավորություն է՝ գործարար ճարտարությամբ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զբաղվել կեղտոտ մանիպուլյացիաներով։Ի սկզբանե նա եկավ օգնելու իր որդուն՝ հաղթահարելու ռեցիդիվի հետևանքները, բայց հետո պարզվեց, որ երկու տարի առաջ նրա հանդեպ սպանության փորձ է արվել, և Շերլոկն ու Ջոանը սկսում են իրենց սեփական հետաքննությունը՝ վախենալով երկրորդ փորձից: Վեցերորդ սեզոնի վերջում նա գլխավորեց Մորիարտիի կազմակերպությունը՝ նպատակ ունենալով ոչնչացնել այն ներսից։ Յոթերորդ եթերաշրջանի վերջում նա սկսեց օգնել Շերլոկին և Ջոանին կանգնեցնել Օդին Ռայխենբախին, ինչի պատճառով էլ նա սպանվեց նրա վարձկանների կողմից։
  • Նելսան Էլիսը՝ որպես Շինվել Ջոնսոն, նախկին հանցագործ, ում կյանքը Ջոանը փրկել էր երբ վիրաբույժ էր: Նախկինում նա եղել է SBK փողոցային հանցախմբի անդամ և բանտից ազատվելուց հետո վերադարձել է այնտեղ՝ որպես ՀԴԲ իրազեկիչ, որպեսզի նրանց ոչնչացնի և դրանով իսկ վերջ դնի իր մութ անցյալին։ 5-րդ սեզոնի կեսին Շինվելը պաշտոնապես աշխատանքի ընդունվեց ՀԴԲ-ի մեկ այլ գործակալի կողմից, և Շերլոկն ու Ջոանը սկսեցին նրան պատրաստել որպես պրոֆեսիոնալ իրազեկիչ, որ նա չբացահայտվի: Իր իսկ հանցախումբը նրան սպանում է, նրան բացահայտելուց հետո։
  • Դեսմոնդ Հարինգթոնը ՝ Մայքլ Ռոուեն, 6-րդ եթերաշրջանի գլխավոր հակառակորդ։ Շերլոկի ընկերը, ում նա հանդիպել է սթափության դասընթացների ժամանակ։ Նախկին թմրամոլ և սերիական մարդասպան։ Նրան սպանում է Հաննա Գրեգսոնը՝ կապիտան Գրեգսոնի դուստրը, այն բանից հետո, երբ նրա զոհերից մեկը Հաննայի ընկերուհին էր։
  • Ջեյմս Ֆրեյնը ՝ Օդին Ռայխենբախի դերում, 7-րդ սեզոնի գլխավոր հակառակորդ։ Տեխնոլոգիական մագնատ և Odker-ի սեփականատերը։ Նա օգտագործում է իր ազդեցությունը յուրովի արդարադատություն իրականացնելու համար՝ ստիպելով այլ մարդկանց ազատվել պոտենցիալ մարդասպաններից: Ձերբակալվել է Շերլոկի սպանության համար.

Список эпизодов телесериала «Элементарно»Կաղապար:Рейтинги по сезонам

  1. «'Elementary' to End With Season 7 on CBS» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2018-12-18-ին.
  2. Gelman, Vlada (2018-05-12). «Elementary Renewed at CBS». TVLine. Վերցված է 2018-05-12-ին.

[[:Կատեգորիա:Անգլերեն հեռուստասերիալներ]] [[:Կատեգորիա:Ամերիկյան դրամա հեռուստասերիալներ]] [[:Կատեգորիա:Ամերիկյան քրեական հեռուստասերիալներ]] [[:Կատեգորիա:2010-ականների ամերիկյան հեռուստասերիալներ]]

Կատեգորիա:Հեռուստասերիալներ