Մասնակից:D.khachatrian/Ավազարկղ
Սուրեն Գրիգոր | |
---|---|
Ծննդյան անուն | Սուրիկ Միսակի Գրիգորյան |
Ծննդավայր | Սյունիքի մարզ, Կապանի շրջան, գյուղ Նոր Առաջաձոր (Հայաստան) |
Գրական անուն | Սուրեն Գրիգոր |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, իրավաբան |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | Հայաստանի Հանրապետություն |
Կրթություն | բարձրագույն իրավաբանական |
Ժանրեր | Բանաստեղծություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Զորականչ», «Կրակամայր», «Խրամատի հաց» |
Ամուսին | Գոհար Սարգսյան |
Զավակներ | Դավիթ, Հասմիկ |
Սուրեն Գրիգոր (օգոստոս 29, 1956, Կապանի շրջան, գյուղ Նոր Առաջաձոր, բանաստեղծ, գրող, իրավաբան։
Գրական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրիկ Գրիգորյանի գրական անվան կնքահայրը եղել է Ռուբեն Զարյանը 1974 թվականին: Սուրեն Գրիգորի բանաստեղծություններն առաջին անգամ Ռուբեն Զարյանի առաջաբանով և գրական անունով տպագրվել է Եգիպտոսի «Արև» թերթում, այնուհետև սփյուռքյան այլ թերթերում և պարբերականներում, որտեղ եղել է Ռուբեն Զարյանը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն Գրիգորը ծնվել է 1956 թվականին Կապանի շրջանի Նոր Առաջաձոր գյուղում։ Մինչև 1968 թվականի երկրաշարժը սովորել է Քաջարանի «Եղիշե Չարենցի» անվան թիվ 2 դպրոցում, այնուհետև ընտանիքի հետ տեղափոխվել է Կապան քաղաք և շարունակել է ուսանել Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Դպրոցն ավարտել է 1973 թվականին: Մինչև 1975 թվականը աշխատել է Կապանի կահույքի գործարանում: 1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ բանակում, իսկ ծառայությունն անցել է հյուսիսային Կովկասում: Զինվորական ծառայությունից անմիջապես հետո ընդունվել է Կուբանի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում և մեկ տարի ուսանելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, և վեցամյա կրթությունից հետո ստացել է իրավաբանի մասնագիտություն: Մինչև 1987 թվականը աշխատել է Կապանի քաղաքային խորհրդում և Կապանաի Ագրոպրոմում՝ որպես իրավախորհրդատու և ռազմագիտության ուսուցիչ: 1987-1991 թվականներին եղել է Կապանի շրջանի հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման նախաձեռնող խմբի մասնակիցներից մեկը և հանդիսացել է զինագործության պատասխանատուն: 1992-1994 թվականներին եղել է քաղաքական պատասխանատվության օղակներում` որպես կազմակերպական գործիչ: 1996-2000 թվականներին աշխատել է ՀՀ Տրանսպորտի նախարարությունում՝ որպես գլխավոր իրավաբան-արբիտր: 1998-2000 թվականներին հանդիսացել է Հայաստանի ծովային տրանսպորտի ծրագրի իրագործման պատասխանատուն: 2000 թվականին նշանակվել է Կենսաթոշակային հիմնադրամի իրավաբանական վարչության պետ և աշխատել մինչև 2001 թվականը: 2002-2006 թվականները զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2007-ից հանդիսանում է ««ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և Հայաստան-Սփյուռք համայնքների համագործակցության հիմնադրամի» գլխավոր տնօրենը: Հանդիսանում է Փաստաբանների պալատի մասնակից, «Հայաստանի Զինագործների միության» մասնակից, «Կապան միության» մասնակից, «Որսորդական միության» մասնակից, «Շառլ Ազնավուր» միության մասնակից, «Գորիս-Սիսիան» արցախյան պատերազմի վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի գեղարվեստական ղեկավար:
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն Գրիգորն իր գրական գործունեությունն սկսել է 1990 թվականից: Հեղինակել է մի շարք գրքեր՝ բանաստեղծություններ և ժողովածուներ հայերեն և ռուսերեն լեզուներով: [1]
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
ժողովածուներ, երգիծանք[2][խմբագրել | խմբագրել կոդը]
- «Աներևույթ թռչուններ», 1991, 50 էջ, 1000 օրինակ,
- «Տապանագիր», 1996, 60 էջ, 700 օրինակ, [3] [4]
- «Զորականչ», 1998, 70 էջ, 700 օրինակ, [5] [6]
- «Надписи на ковчеге», Պերմ, 1999, 60 էջ, 2000 օրինակ,
- «Կրակամայր», 2006, 159 էջ, 700 օրինակ, [7]
- «Խրամատի հաց», 2009, 100 էջ, 700 օրինակ, [8]
- «Ծիրանի ծով», 2008, 40 էջ, 700 օրինակ
- «Զվարճալի պատառաքաղ» 2007, Կապան-Քաջարան, 160 էջ, 1000 օրինակ [9],
- «Զվարճալի ծաղկաքաղ» 2010,
- «Զվարճալի ծաղկաքաղ - 2» 2010,
- «Զվարճալի ծաղկաքաղ - 3» 2010:
Բանաստեղծություններ[10][խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անձրև»,
- «Մեղքը»,
- «Քավարան»,
- «Օրենք»,
- «Հիշողություն»,
- «Մոռացություն»,
- «Հասունություն»,
- «Աշնանազարդ»,
- «Արթնություն»,
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անուններ, հեղինակային բլոգ, հոդվածներ, արձակներ, բանաստեղծություններ
- Խոսող գրքեր. «Սաստկացող անձրևներ»
- Խրամատի հաց. հատվածներ
- Ոգեզարդոնք. Սուրեն Գրիգոր
- Անհայտ հայտնիներ
- Աստվածադուռ
- Ծիրանի ծով. Սուրեն Գրիգոր, կարդում է Գայանե Վարդանյանը
- Լինել, թե՝ չլինել. Հյուրը՝ Սուրեն Գրիգոր
- Հայը՝ արիական ազգ