Մասնակից:Avetisyan Narine 22/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վրաց- կամավորական ռազմա-քաղաքական հակամրտությունը բռնկվել էր 1918 թվականի սեպտեմբերին ,ավարտվել է 1920 թվականի սկզբին։Հակամարտությունը ընդհանում էր վրաց կամավորակն բանակի և Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության միջև ։

Կամավորների առաջին բախումը Վրաստանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետապնդելով Թամանյան բանակը ՝ կամավորները իմացան,որ Տուապսեի շրջանում կանգնած է գեներալ Գ․Ի ․Մազնիևի վրացական ստորաբաժանումները ,որոնց մոտ են գտնվում 600 կուբացիներ ։Գեներալ Մ․Վ․Ալեքսեևը վրացիներին սննունդ է ուղարկել ,որոհետև նրանք սննդի պակաս էին զգացել ։Օգոստոսի 29-ին գեներալը նամակ է ուղարկել Վրաստանի կառավարությանը ,որում նա հույս է հայտնել միության և համագործակցության մասին և առաջարկել է բացի սննդից փոխանակել զենք և զինամթերք[1]։Ըստ այլ տեղեկությունների ՝Ա․Պ․ Կոլսովսկու ջոկատի առաջապահ զորամասերը Տուպսեին մոտեցել ենմիայն սեպտեմբերի 13-ին ,այդ ժամանակ քաղաքը կրկին վրացիների կողմից գրավեց [2]։Մազնիևը կամավորներին զիջեց Տուապսեի հյուսիսային հատվածը ։Վրացական զորքերի մարտունակությունը ,որը Թամանցիների կողմից ջախջախվել էր քաղաքը գրոհելիս ,ըստ սպիտսկամորթների ,այնքան ցածր էր ,որ Կոլովսկու թուլյ ջոկատը կարող էր հեշտությամբ գրավել Սևծովյան նահանգի հարավը ։ Թշնամական գործողություններ,որոշվեց չձեռնարկել ,քանի որ կամավորներին անհրաժեշտ չէր նոր թշնամի ձեռք բերել ։ Վրաց զինվորները ,իրենց զանգվածով ,նույնպես չէին ցանկանում կռվել ռուսների դեմ, և ծառայությանը այնքան անհոգ էին վերաբերվում ․որ մի գիշեր հրետանավոր մարկովցիները նրանցից գողացան երկու զենք և լիցքավորման տոուփեր։Իսկ մի քանի օր անց գեներալ Մազնիևը ,իր զորամասները լուծարելու պատրվակով ,ռուսներին հանձնեց «Վիտյազ» անվանումը ստացած զրահամեքենան[3]։Սակայն համագործակցությունը չստացվեց ։Վրաստանը թշնամական դիրք էր գրավել ։Գեներալ Մազնիևը հետ կանչվեց որպես ռուսամետ մարդ և փոխարինվեց գեներալ Կոնիևով; Վրացական զորքերը հետ քաշվեցին Տուապսեից 30 կիլամետր հեռավորության վրա և կազմեցին ճակատ ,որի մոտ քաշվեցին ժողովրդական գվարդիայի ստորաբաժանումները ( մինչև 3 հազար ՝ զինված 18 հազար հրացանով)։Սոչիի ,Դագոմիսի և Ադլերի ափին վրացիները սկսեցին ամրություններ կառուցել ,իսկ վերջին երկու կետերում նույնիսկ փոքր գերմանական դեսանտ վայրէջք կատարեց [1]։Վրաստանում ռուս բնակչության և այլ ազգային փոքրամասնությունների նկատմաբ խտրականությունից բացի ՝ Դենիկինը մեղադրեց Վրացական իշխանություններին Սոչի շրջանը թալանելու մեջ ։

Բանակցություններ Եկատերինոդարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավորական հրամանատարության հրավերով Վրաստանի կառավարությունը Եկատերինոդար է ուղարկել արտաքին գործերի նախարար Ե․Պ․ Գեգեչկորիի գլխավորած պատվիրակությունը ,որին ուղեկցում էր Մազնիևը ։Սեպտեմբերի 25-26-ը բանակցություններ են տեղի ունեցել վրացիների հետ ՝Կոււբանի կառավարության և Ռադայի ներկայացուցիչների մասնակցությամբ [4]։Կամավորական բանկը ներկայացնում էին ՝ Ալեքսեևը ,Դենիկնը ,Ա․Մ Դրագոմիրովը,Ա․Մ ․Լուկոմսկին ,Ի․Պ Ռոմանովսկին ,Վ․Ա․ Ստեպանովը և Վ․Վ Շուլգինը,ով Եկատերինոդարում սկսեց հրատարակել «Մեծ Ռուսաստան » թերթը ։Կուբանի կառավարության կողմից բանակցություններին մասնակցում էին Ա․ Պ, Ֆիլիմոնովը , կառավարության ղեկավար Լ,Լ, Բիչը և առողջապահության հարցերով կառավարությանանդամ Ն․Ի․ Վորոբյովը։ Կարևորագույն հարցերից էր նախկին Կովկասյան ռազմաճակատի ռազմական ունեցվածքի ճակատագիրն ։Հիմնական պահեստները տեղակայված էին Վրաստանի տարածքում ,և կամավորները հույս ունեին զենք և զինամթերք ստանալ ,եթե ոչ անհատույց ,դաշնակցային օգնության տեսքով , ապա գոնե պարենի դիմաց ։Մեկ այլ խնդիր էր Սոչիի շրջանը ,որը գրաված էր վրացական զորքերի կողմից ։Կամավորները պահանջում էին մաքրել այդ տարածքը,որի նկատմամբ Վրաստանը ոչ մի իրավունք չունի ։ Դենիկինի տեղեկություններով ՝ այդ շրջանի 50 գյուղերից 36-ը ռուսներին է եղել,իսկ13-ում ապրել են խառը բնակչություն և միայն մեկ գյուղ եղել է վրացական ։Վրացիները կազմում էին բնակչության 10,8 %- ը ։Հարց է բարձրացվել նաև Աբխազիզյի մասին ,որը ըստ սպիտակամորթների ,բռնակցվել է Վրաստանին ,սակայն նրա մասին որևէ պահանջ չի ներկայացվել[5]։Դենիկինը և Ալեքսեյ Գեգեչկոին վրացիներին հասկացրել են ,որ եթե նրանք լքեն Սոչիի շրջանը ,ապա Սուխումի կամավորական բանակը չի հավակնի նրանց օգնություն ցուցաբերել[6]։Գեգեչկորին ի պատասխան հայտարարել է ,որ, իր տեղեկություններով ,Սոչի շրջանում վրացիները կազմում էին բնակչության 22%-ը ,իսկ հետո սկսած թեժ վեճի ժամանակ հայտարարել է ,որ կամավորական բանակը չի կարող ներկայացնել ռուս բնակչության շահերը ,քանի որ մասնավոր կազմակերպություն է։ Դրան ի պատասխան նրան ասվել է, որ անկախ Վրաստանը ավելի լավ կլինի զբաղվեր իր ներքին խնդիրներով և չմիջամտեր ռուսների գործերին ,որոնք իրենք կորոշեն ,թե որ կազմակերպություններն են մասնավոր ,որոնք ՝ոչ։Վերջում վրաց ներկայացուցիչն ևս մեկ անգամ հիշեցրել է աբխազական հարցի գոյության մասին [7]։Կուբանի ներկայացուցիչ Բիչը չի աջակցել կամավորներին բանակցություններում ,և շուտով պարզվեց թե ինչու ։Պաշտոնական բանակցություններին զուգահեռ կուբացիները Վրաստանի հետ գաղտնի համաձայնագիր են կնքել ,որի մասին Բիչը պատմել է նոյեմբերի 24-ի նիստում ։Նրա խոսքով ՝ վրացիները խոստացել են հանձնել Սոչիի շրջանը Կուբանին[8]։Ընդունելով ,որ շրջանը տնտեսապես ձգվում է դեպի Կուբան Սոչիի Դեմոկրատական կուսակցությունը միացյալ խորհուրդ կազմեց։Այնուամենայնիվ հրաժարվեց Կուբանի կազմ մտնել ։Հոկտեմբերի 1-ին Միացյալ խորհուրդը որոշեց ․որ վրացական կառավարությունը պետք է անհապաղ հատուկ դեկրետով ժամանակավորապես շրջանը միացնի իր Վրաստանին ,ինչպես նաև նշված կառավարությունը պետք է հաստատի ապրանքափոխանակություն Կուբանի հետ ,որպեսզի բնակչությունը սննդով ապահոված լինի [9][10]։Բանակցությունների ձախողումից հետո Դենիկինը փակեց Վրաստանի հետ սահմանը [11]։Սպիտակ գեներալների կարծիքով ՝ Վրաստանի թշնամկան դիրքորոշումը Գերմանիայից նրա կախվածության հետևանք էր[6]։

Սոչիի հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիկինի զորքերը կանգնեցին Տուապսեից հարավ ՝ գրավելով Լազարևսկոյե գյուղը առաջադեմ ստորաբաժանումների կողմից ։ Նրանց դեմ Լոո կայարանի մոտկանգնած էին գեներալ Կոնիևի վրացական զորքերը [12]Սպիտակները վախենում էին գերմանական զորքերի հետ բախումից ,ուստի որոշ ժամանակ Սոչիի շրջանում պահպանվեց «ոչ խաղաղություն ,ոչ պատերազմ» իրավիճակը։ Շարունակվում էին վրացիների կողմից շրջանի թալանը և ռուս և հայ բնակչության ճնշումները ։Շրջափակումը և վրացիների կողմից սահմանված բնական հարկը մեծացրել էր շրջանում սկսված սովը ։ Շրջանի բնակիչները կամավորներին ուղերձներ և պատգամավորներ էին ուղարկում ՝ խնդրելով նրանց ազատել իրենց վրացական օկուպացիայից ։Ընդ որում ,մենշևիկները և էսերները շարունակում էին աջակցել Վրաստանին [13]։

Սպիտակների հարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 22-ին սկսված վրաց- հայկական պատերազմի պատճառավ սկսվեց վրացական զորքերի դուրսբերումը Սոչիի օկրուգից ։Դենիկինը օգտվեց իրավիճակից և հրամայեց իր ստորաբաժանումներին ,առանց վրացիների հետ կռվի մեջ մտնելու ,գրավել իրենց թողած տարածքները։Դեկտեմբերի 29-ին վրացիները լքեցին Լոո կայարանը ,որը անմիջապես գրավեցին կամավորները ։Այնուհետև վրացիների նահանջը կանգ առավ և մեկ ամիս կողմերը դիրքեր գրավեցին Լոո գետի վրա[13]։Հունվարի 22-ին Դենիկինը Կովկասում անգլիական ուժերի հրամանատար ,գեներալ Ֆորեստյե -Ուոքերից հաղորդագրություն ստացավ ՝ պահանջելով դադարեցնել առաջխաղացումը Սոչիի շրջանում մինչև բրիտանական կառավարության համաձայնություն ստանալը ։Հունվարի 27-ին Դենիկինը բողոք է ուղարկել Բալկաններում և Սև ծովում բրիտանացի հրամանատար Ջ․Ֆ․ Քենեդին [14]։Մինչդեռ մերձճակատային և Ադլերի շրջանում սկսվել է ապստամբությունը ։Վրաստանի կառավարությունը հունվարի 31-ին պատժիչ արշավախմբի մասին որոշում կայացրեց ։Մի քանի օր վրացիները հրետանու օգնությամբ ջարդում էին ապստամբ գյուղերը ։Ապստամբները դիմեցին Դենիկինի օգնությանը և նա հրամայեց զորքերին գրավել Սոչիի շրջանը[15]։[15]Փետրվարի 6-ին սպիտակները մարտով անցան Լոո գետը և գրավեցին Սոչին ,այնուհետև չորս օրվա ընթացքում գրավեցին ամբողջ շրջանը ՝ հասնելով Զիբ գետին ։Գեներալ Կոնիևը և նրա շտաբի պետը գերեվարվեցին ։Սոչիում կալանվեց 43 սպա և 700 զինվոր ,որոնք այնուհետև ուղարկվեցին Վրաստան ։Ի պատասխան ՝Վրաստանում ուժեղացրել էր բռնաճնշումները ռուսների նկատմամբ ։

Սպիտակների հարձակումը Սուխումի շրջանում ,պատճառ դարձավ հայերի և աբխազների ապստամբության ։Նրանց ներկայացուիչները կրկին օգնություն են խնդրել Դենիկինից ։Փետրվարի 14-ին նա Միլնինի և Ուոքերի հեռագիր է ուղարկել ՝առաջարկելով Սուխումի շրջանը չեզոք հայտարարել ,այստեղից դուրս բերելով վրացական զորքերը և վարչակազմը ,և կառավարման ու կարգուկանոնի պահպանամն գործառույթները փոխանցել աբխազական կառավարությաանը[16];Բրիտանացիները ,որոնք հանդես են եկել Վրաստանի օգտին ,փորձել են ճնշում գործադրել Դենիկինի վրա ՝վերջնագրային ձևով պահանջելով մաքրել Սոչի շրջանը ,հակառակ դեպքում սպառնում էինն դադարեցնել ռազմական օգնության մատակարարումները, սակայն վճռական մերժում ստացան ։Հետագա բանկացությունները ոչնչի չհանգեցրեցին ,և բրիտանացիները ստիված եղան Գագրույում սահմանափակել զինվորների մատակարաումն [17]։

Վրացիների հարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի գարնանը Դենիկինի զորքերի մեծ մասին վրացական ճակատից տեղափոխեց ավելի կարևոր ուղղություններ ։Անգլիացիները նրան պաշտոնական հավաստիացում տվեցին ,որ թույլ չէն տա վրացիներին անցնել Զիբով ։Այնուամենայնիվ ,ապրիլի սկզբին վրացիները Զիբի հետևում կենտրոնացրել էին 5-6 հազար մարդ [18]։Վրաստանի աջակցությամբ ապրիլի 8-ին Սոչիի օկրուգում սկսվեց «Կանաչների » ապստամբությունը [19]։Ապրիլի 17-ին վրացիներն անցան Զիբը և հարվածեցին սպիտակամորթների առաջապահ ջոկատին ։Սպիտակները հետ մղեցին հարձակումը ,բայց պարզվեց որ թիկունքում գտնվող բարձունքները կանաչներին է ։Զորքերը ստիպված էին կորուստներով հեռանալ։Միայն ապրիլի 20-ին Սոչիից արտաքսված ուժերը տիրեցին Ադլերին [20]։

Ճակատի կայունացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիկինը կրկին փակեց Վրաստանի հետ սահմանը և հրամայեց Սևծովյան զորքերին անցնել հարձակման և գրավել Սոչիի և Սուխումի շրջանները ։Սակայն մինչև մայիսի 3-ը ռազմաճակատում հաջողվեց հավաքել ընդամենը 2800 մարդ ՝13 հրացանով ։Նավատորմը նույնպես չափազանց թույլ էր դեսանտին անցկացնելու համար ,առկա նավերը զբաղված էին Կերչի դիրքերի պաշպանությամբ[20]։

Այս հանգանաքը ստիպեց սպիտակ հրամանատարին համաձայնել գեներալի խնդրանքի հետ և չեղարկել հարձակումն և բանակցություն վարել Վրաստանի հետ ։Բիգսը Թիֆլիսում հանդիպեց Ն․Ն ․Ժորդանիայի հետ և երկու անգամ բանկցություններ վարեց վրացական կառավարության ներկայացուցիչների հետ ,որոնց նախազգուշացրեց ,որ չպետքե անտեսեն ռուսների շահերը ,քանի որ «անգլացիները կհեռանան ,իսկ Ռուսաստանը կմնա ընդմիշտ »։Բանակցությունները ոչնչի չհանգեցրեց ։ Վրացիները կտրականապես հրաժարվեցին հեռանալ Մեհադիրից չնայած անգլացիների կողմից ապրիլին և հունիսին ձևական պահանջներին ,քանի որ հույս ունեին ,որ Փարիզի խաղաղության համաժողովը նրանց համար շահավետ սահմաներ կհաստատի,[21],[6]։ Վրաստանի կառավարության կարծիքով ՝Մեհադիրի և Զիբույի միջև ընկած տարածքը անհրաժեշտ էր որպես բուֆերային գոտի կամավորական բանակի հնարավոր թշնամկան գործողություների դեմ.[22]։

Ռազմաճակատի գիծը կայունացավ Մեհադիրիում և մինչև 1920 թվականի գարունը հարաբերական հանգստություն էր տիրում, թեև ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր սահմանային փոքր բախումներով ։1919 թվականի ամռանից մինչև1920 թվականի գարուն Սպիտակները Սև ծովի ափին պահում էին 2.5-ից մինչև 6,5 հազար մարդ ՝ինչպես վրացիներին պաշպանելու ,այնպես էլ կանաչներին հակազդելու համար ,որոնք ըստ Դենիկինի ՝ մշտապես գտնվում էին Վրաստանի հատուկ հովանու ներքո,որը ապաստան ,օգնությունև գործողությունների ազատություն էր տրամադրում նրանաց ղեկավարող կազմակերպություններին[23]։Բացի Սոչիի օկրուգից Դենիկինը պահանջում էր Սևծովյան գուբերինայի կազմի մեջ վերադարձնել Գագարայի տեղամասը ,որը 1905 թվականին փոխանցվել էր նրա կազմ տնտեսական նկրտումներով ,սակայն 1917 թվականի վերջին վերադարձվել էր Սուխումի օկրուգին ՝Անդրկովկասի Կոմիսրիատի որոշմամբ[24]։

Վրաստանը և հակադենիկինյան ապստամբությունը Չեչնիայում և Դաղստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհագստացած Հյուսիսային Կովկասում կամավորական բանակի առաջխաղացմամբ ,որը չկարողացան կանգնեցնել նույնիսկ անգլացիները ,որոնք ապարդյուն փորձում էին արգելել Դենիկինին մտնել Պետրովսկ ,Վրաստանը և Ադրբեջանը դաշինք կնքեցին Սպիտակների դեմ ։Հունիսի 20-ին Անտանտի Գերագույն խորհդին ուղղված Վրաստանի ,Ադրբեջանի և Լեռնային Հանրապետության կոլեկտիվ հայտարաության մեջ առանձին խոսվել է կամավորների կողմից այս պետական կազմավորումների գոյությանը սպառնացող վտանգի մասին [22]։Վրաստանը ,ինչպես նաև Ադրբեջանը ,ակտիվ աջակցություն ցուցաբերեց Դենիկինի դեմ ապստամբությանը ,որը սկսվեց 1919 թվականի օգոստոսին Չեչինայում և Դաղստանում և իր դրոշի ներքո միավորեց բոլշևիկներին ։Դենիկինի կարծիքով ,վրաց քաղաքական գործիչները ձգտում էին օգնել Հյուսիսային Կովկասում անկախ Լեռնային հանրապետության ստեղծմանը ,որը կարող էր բուֆերային գոտի դառնալ Վրաստանի և Ռուսաստանի միջև [25]։Վրացական կառավարությունը հիմնականում Չեչնիա է ուղարկել զենք ,պարտիազանական ջոկատներ գերեվարված Կարմիր բանակի զինվորներից ,Վրացական «լեգիոն » մի քանի տասնյակ սպա-հրահանգիչներ ։Ապստամբ հանրությունը գեներալ Կերեսսլիձեին նշանակեց «Լեռնային Հանրապետության» զորքերի գերագույն գլխավոր հրամանատար[25]։Սա ,սակայն ,զուտ ձևական նշանակում էր ,և իրականում ապստամբներին ղեկավարում էր Նուրի փաշան։

Հակամարտության լուծման փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանում Դենիկինի ներկայացուցիչ ,գեներալ Ն․Ն․Բարատովը փորձեց հասնել հակամարտության խաղաղ լուծմանը ,բայց նրա առաքելությունը հաջողության չհասավ ։Ինքը ՝Բարատովը ,դարձավ բոլշևիկյան ահաբեկչության զոհ ։Սեպտեմբերի 13-ին Թիֆլիսի փողոցում երթևեկելիս երկու ռումբի պայթունից վիրավորվեց ոտքից և ստիպված նրա ոտքեևը անդամահատեցին[26]։Սեպտեմբերի 28-ի նոտայով Դենիկինը բրիտանացիներից պահանջեց ապահովել իր թիկունքը ։Քանի որ անգլիացիները չօգնեցին Դենիկինին և հենց այդ երկիրը ենթարկվեց տնտեսական շրջափակման ՝բերքի ձախողման հետևանքով [27]։Դա ինչպես նաև չեչեն- դաղստանյան ապստամբության անկումը ,ստիպեց Վրաստանաին չափավորել իր ագրեսիան ։Վրացիները սկսեցին բանակցության համար հող նախապադրաստել ։Դենիկինը միայն մեկ պահանջ ներկայացրեց ՝մաքրել Սոչիի օկրուգը վրազական զորքերից [28];Այնուհետև վրացիները դադար վերցրեցին ՝սպասելով ,թե ինչպես կավարտվի բոլշևիկյան հարձակումն և հունվարին ,երբ Դենիկինի զորքերը պարտություն կրեցին և նահանջեցին դեպի Դոն և Հյուսիսային Կովկաս ,իսկ բոլշևիկները Վրաստանին առաջարկեցին անկախութոյւն ,Վրաստանի կառավարությունը հետաձգեց իր քայլերը [29]։Դենիկինի դեմ համատեղ գործելու առաջարկ արեցին բոլշևիկները Վրաստանին ,որը մերժվեց[30]։

Վրաստանը և Սևծովյան ապստամբները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև ծովի շրջանում Կանաչների ապստամբությունը հիմնականում ճնշվել է 1919 թվականին գեներալ Ս․Կ․Դոբրոլսկու կողմից ․սակայն նոյեմբերին Գագրայում Վրաստանի հովանավորությամբ հավաքվել է« Սևծովյան գյուղացիության պատվիրակ համագումարը» ,որի ժամանակ ձևավորվելէր ազատագրման կոմիտե Սամարին Ֆիլիպովսկու գլխավորությամբ և գլխավոր շտաբի պետ Վ․Վ >Վորոնովիչի գլխավորությամբ [31]։

Օգտվելով այս հանգամանքից ,որ դեկտեմբերի կեսերին գրեթե բոլոր մարտունակ զորքերը Դենիկինի կողմից տեղափոխվել էին Հյուսիս՝ հարձակվող Կարմիր բանկաի դեմ ,Վորոնովիչը չեզոք գոտում հավաքեց 600 հոգանոց ջոկատ և հունվարի 28-ին շարժվեց դեպի Ադլեր։Սոչիի ճակատամարտում նրան աջակցել է հարձակամն անցած ժողովրդական գվարդիայի գումարտակը ,որից պաշտոնապես հրաժարվել էր Վրաստանի կառավարությունը [32]։Այսպիսով ՝Վրաստանը կրկին փորձեց լուծել Սոչիի հակամարտությունը ՝օգտագործելով ապստամբական շարժումը ,բայց միևնույն ժամանակ զգույշացավ անցնել բացահայտ ագրեսիայի ։Այս ակցիան լուրջ հետևանքներ չունեցավ ,քանի որ Սևծովյան կանաչները հիմնականում կողնորոշվում էին դեպի բոլշևիկները ,իսկ Վրաստանին օգտագործում էր միայն որպես ժամանակավոր դաշնակից։Բացի այդ 1920 թվականի մարտին Կարմիր բանակը դուրս եկավ Սևծովյան նահանգի սահմաններ և վրացիները ստիպված եղան հրաժարվել շրջանից։

Արդյունքներ և եզրակացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիկինը հույս ուներ ,որ Վրաստանը դաշնակից կդառնա բոլշևիկների դեմ ,ուստի Վրաստանի ուժերի կողմից բացահայտ թշնմաանքը Ռուսաստանի և ռուսների դեմ նրան վրդովեցրեց ։Սպիտակամորթների մոտ անկեղծ զարմանք էր առաջանում վրաց քաղաքական գործիչների միամիտ հավատն առ այն ,որ Փարիզյան կոնֆերանսը կլուծի իրենց երկրի անկախության հարցը , և նրանց համար շահավետ սահմաներ կհաստատի [33]։ Միջազգային խորհրդաժողովը լիազորություն չուներ լուծելու Ռուսաստանի ներքին գործերին վերաբերվող հարցերը ,որոնք Կենտրոնի և անկախություն հռչակած ծայրամասերի մինջև երկկողմ բանակցությունների առարկա էին ։ Եվ նույնիսկ եթե Անտանտի գերագույն խորհուրդը որևէ որոշում կայացներ ,Ռուսաստանում ոչ ոք այդ կարծիքի հետ հաշվի չէր նստելու ,քանի որ քաղաքացիական պատերազմում կռված քաղաքական ռեժիներից ոչ մեկը թույլ չէին տվել բանակցություններ վարել Վերսալում։Մյուս կողմից ,Դենիկինը հրաժարվում էր ճանաչել Կովկասյան Հանրապետությունների անկախությունը ,և միայն խոստանում էր ,որ դե Ֆակտո հաշվի կնստի դրա հետ և չի օկուպացնի այդ երկրները ։Իսկ անկախության ,սահմանների և այլ հարցերի լուծմը համարել է հիմնադիր ժողովի խնդիրը[34]։Դա միանգամայն կամավորների քաղաքականության ոգով էր ,և ձևական տեսանկյունից օրինական և արդար էր [35]։ Այնուամենայնիվ ,կային միանգամայն հիմնավոր մտավախություններ ,որ բոլշևիկներին հաղթելու դեպքում հիմնադիր ժողովն միայն իրավաբանորեն կձևակերպի հաղթողների կմախքը ,և քանի որ Դենիկինը պատերազմի ընթացքում հրաժարվում էր անկախության երաշխիքներ տալ ,հնարավոր էր հույս դնել ,որ Դենիկինը անկախություն կտար պատերազմի ավարտից հետո ։Սա այդքան էլ հուսադրող չէր ։Առճակատումն անխուսափելի էր դառնում մի կողմից կամավորների ոչ ճկուն դիրքորոշման և մյուս կողմից վրացիների ոչ խելամիտ տարածքային պահանջների հետևանքով ։Մինչդեռ անգլիան վարում էր տիպիկ երկու ձեռքի քաղաքականություն ՝միաժամանակ աջակցելով և Սպիտակ շարժմանը և նրա հակառակորդներին ։Իր այս քայլերով Անգլիան փորձում էր թուլացնել Ռուսաստանին ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Деникин, т. 3, с. 399
  2. Марковцы, с. 73
  3. Марковцы, с. 74—75
  4. Деникин, т. 3, с. 400
  5. Деникин, т. 3, с. 402—403
  6. 6,0 6,1 6,2 «Карпенко». Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին. Վերցված է 2013-12-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Деникин, т. 3, с. 403
  8. Деникин, т. 3, с. 403—404
  9. Деникин, т. 3, с. 404
  10. Авалиани, с. 7—8
  11. Деникин, т. 3, с. 405
  12. Деникин, т. 4, с. 280
  13. 13,0 13,1 Деникин, т. 4, с. 281
  14. Деникин, т. 4, с. 282
  15. 15,0 15,1 Деникин, т. 4, с. 283—284
  16. Деникин, т. 4, с. 284
  17. Деникин, т. 4, с. 288
  18. Деникин, т. 4, с. 290
  19. Деникин, т. 4, с. 291
  20. 20,0 20,1 Деникин, т. 4, с. 293
  21. Деникин, т. 4, с. 296
  22. 22,0 22,1 Авалов, с. 199
  23. Деникин, т. 5, с. 273—274
  24. Авалов, с. 198
  25. 25,0 25,1 Деникин, т. 5, с. 267
  26. Деникин, т. 5, с. 269—270
  27. Деникин, т. 5, с. 270
  28. Деникин, т. 5, с. 270—271
  29. Деникин, т. 5, с. 271
  30. Деникин, т. 5, с. 272
  31. Деникин, т. 5, с. 277—278
  32. Деникин, т. 5, с. 279—280
  33. Деникин, т. 4, с. 295
  34. Авалов, с. 200
  35. Деникин, т. 4, с. 294—295

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]