Jump to content

Մասնակից:Athena39/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաշիմոտոյի թիրեոիդիտ (այլ կերպ՝ քրոնիկ լիմֆոցիտային թիրեոիդիտ կամ Հաշիմոտոյի հիվանդությունաուտոիմուն հիվանդություն, որի դեպքում վահանաձև գեղձը աստիճանաբար դեստրուկցիայի(կազմաքանդման) է ենթարկվում[1][2]։ Վաղ փուլերում կարող է ընթանալ առանց ախտանիշների[1]։ Ժամանակի ընթացքում գեղձը կարող է չափերով մեծանալ՝ ձևավորելով ոչ ցավոտ խպիպ[1]։ Որոշ մաարդկանց մոտ ի վերջո զարգանում է հիպոթիրոիդիզմ, որը ուղեկցվում է քաշի ավելացմամբ, հոգնածությամբ, փորկապությամբ, դեպրեսիայով և ընդհանուր ցավերով[1]։ Տարիների ընթացքում վահանագեղձը փոքրանում է[1]։ Հնարավոր բարդություններից է վահանաձև գեղձի լիմֆոման[3]։

Հաշիմոտոյի թիրեոիդիտը զարգանում է ժառանգական և էկոլոգիական գործոնների համակցման արդյունքում[4]։ Ռիսկի գործոններն են այլ աուտոիմուն հիվանդության առկայությունը և Հաշիմոտոյի հիվանդության ընտանեկան պատմությունը[1]։ Ախտորոշումը հաստատվում է արյան մեջ ԹՏՀ-ի, թիրոքսինի և հակաթիրեոիդային աուտահակամարմինների քննությունների հիման վրա[1]։ Նման ախտանիշներ են դրսևորվում նաև Գրեյվսի հիվանդության և ոչ տոքսիկ հանգուցավոր խպիպի դեպքում[5]։

Հաշիմոտոյի հիվանդության բուժման համար հիմնականում օգտագործվում է լևոթիրոքսինը[1][6]։ Հիպոթիրոիդիզմի բացակայության դեպքում բուժման անհրաժեշտության մասին մասնագետները միակարծիք չեն՝ որոշները գտնում են, որ գեղձի չափը կարգավորելու համար բուժման կարիք կա, մյուսները՝ ոչ[1][7]։ Հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել մեծ քանակով յոդ պարունակով սննդի ընդունումից, այնուամենայնիվ օրգանիզմին անհրաժեշտ է բավարար քանակով յոդ, հատկապես՝ հղիության ընթացքում[1]։ Խպիպի բուժման համար վիրահատական միջամտություն հազվադեպ է պահանջվում[5]։

Հաշիմոտոյի հիվանդությամբ տառապում է պոպուլյացիայի մոտ 5%-ը[4]։ Հիվանդությունը հիմնականում ի հայտ է գալիս 30-50 տարեկան հասակում և շատ ավելի տարածված է կանանց մոտ[1][8]։ Հանդիպման հաճախականությունը աճում է[5]։

Հաշիմոտոյի հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 1912 թվականին ճապոնացի բժիշկ Հակարու Հաշիմոտոյի կողմից։ 1957 թվականին բացահայտվել է հիվանդության աուտոիմուն բնույթը[9]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի շարք ախտանիշներ, որոնք բնորոշ են Հաշիմոտոյի թիրեոիդիտին։ Դրանցից ամենատարածվածներն են՝ գերհոգնածություն, քաշի ավելացում, գունատ կամ ուռած դեմք, հոդացավ և մկանացավ, փորկապություն, ցրտի սուբյեկտիվ զգացողություն, չոր և ճյուղավորված մազեր, առատ դաշտան և դաշտանային ցիկլի խանգարում, դեպրեսիա, տագնապային խանգարում, դանդաղասրտություն (բրադիկարդիա), անպտղություն և ընդհատվող հղիություններ[10]։

Կանայք 7 անգամ ավելի հաճախ են հիվանդանում Հաշիմոտոյի հիվանդությամբ, քան տղամարդիկ։ Կարող է ախտորոշվել դեռահասների և երիտասարդ կանանց մոտ, բայց առավել բնորոշ է միջին տարիքի անձանց, հատկապես՝ տղամարդկանց դեպքում։ Հաշիմոտոյի թիրեոիդիտով հիվանդները, որպես կանոն, ունեն աուտոիմուն թիրեոիդով կամ այլ աուտոիմուն հիվանդություններով տառապող հարազատներ, և երբեմն իրենք էլ ունեն այլ աուտոիմուն հիվանդություն[11]։

Քրոնիկ լիմֆոցիտային թիրեոիդիտը կարող է հանգեցնել վահանագեղձի կարծրացման, չափերի մեծացման և բլթակավորման, սակայն հնարավոր է փոփոխությունները չհայտնաբերվեն շոշափմամբ[12]։ Վահանագեղձի չափերի մեծացումը ավելի շուտ լիմֆոցիտար ինֆիլտրատի և ֆիբրոզի հաշվին է, քան հյուսվածքի հիպերտրոֆիայի(գերաճի)։ Թիրեոիդ պերօքսիդազայի(ԹՊՕ)(այլ կերպ՝TPOAb) և/կամ թիրեոգլոբուլինի նկատմամբ առաջացած հակամարմինները առաջացնում են վահանաձև գեղձի ֆոլիկուլների աստիճանական ոչնչացում։ Համապատասխանաբար, հիվանդությունը կարող է ախտորոշվել արյան մեջ այդ հակամարմինների հայտնաբերման հիման վրա։ Այն նաև բնորոշվում է լեյկոցիտների և T-լիմֆոցիտների թափանցմամբ վահանագեղձի հյուսվածք։ Հազվադեպ, բայց վտանգավոր բարդություն է վահանաձև գեղձի լիմֆոման՝ հիմնականում B-բջջային տեսակը, ոչ Հոջկինի լիմֆոման[13]։

Ultrasound imaging of the thyroid gland (right lobe longitudinal) in a person with Hashimoto thyroiditis.

Սովորաբար ախտորոշվում է շիճուկում TPOAb հակամարմինների հայտնաբերման հիման վրա, բայց հանդիպում է նաև սեռոնեգատիվ՝ առանց արյան մեջ շրջանառվող հակամարմինների, թիրեոիդիտ[14]։

Սկզբնական շրջանում սպեցիֆիկ ախտանիշների բացակայության պատճառով, հաճախ սխալ է ախտորոշվում։ Հնարավոր սխալ ախտորոշումներն են դեպրեսիան, ցիկլոթիմիան, ՆԴՀ-ն, քրոնիկ հոգնածության համախտանիշը, ֆիբրոմիալգիան, հազվադեպ՝ էրեկտիլ դիսֆունկցիան, տագնապային խանգարումները։

Հորմոնալ մակարդակի կարգավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշիմոտոյի հիվանդությամբ պայմանավորված հիպոթիրոիդիզմի բուժումը իրականցվում է թիրեոիդ հորմոնների փոխարինիչներով՝ լևոթիրոքսին, տրիյոդթիրոնին կամ չորացված վահանագեղձի մզվածք։ Հիմնականում օրական մեկ հաբի ընդունումը բավարար է թիրեոիդ հորմոնների նորմալ մակարդակը պահպանելու համար։ Հիվանդների մեծ մասը պետք է շարունակեն դեղերի ընդունումը ամբողջ կյանքի ընթացքում։ Հաշիմոտոյի թիրեոիդիտով պայմանավորված հիպոթիրոիդիզմի դեպքում խորհուրդ է տրվում պահել ԹՏՀ-ի մակարդակը 3.0 mIU/L-ից ցածր[15]։

Վահանագեղձի սիմպտոմատիկ դիսֆունկցիան ամենատարածված բարդությունն է։ Սուբկլինիկական հիպոթիրոիդիզմով և քրոնիկ աուտոիմուն թիրեոիդիտով հիվանդների 5%-ի մոտ ամեն տարի գրանցվում է վահանաձև գեղձի անբավարարություն։ Հնարավոր են անցողիկ թիրեոտոքսիկոզի (վահանաձև գեղձի գերֆունկցիա) դեպքեր, որոնք հազվադեպ կարող են ավարտվել ակտիկ օրբիտոպաթիայով ուղեկցվող Գրեյվսի հիվանդությամբ։ Ֆիբրոզ աուտոիմուն թիրեոիդիտի հատուկենտ դեպքերի կլինիկական նշանները նման են ագրեսիվ վահանաձև գեղձի ուռուցքների կլինիկային, բայց նման ախտանշանները շտկվում են վիրահատական եղանակող կամ կորտիկոստերոիդներով։ Վահանագեղձի առաջնային B-բջջային լիմֆոման հանդիսանում է Հաշիմոտոյի թիրեոիդիտի բարդություն 1000 հիվանդից մեկի մոտ և ավելի հավանական է երկարատև աուտոիմուն թիրեոիդիտի դեպքում[16]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշիմոտոյի թիրեոիդիտը առաջնային հիպոթիրոիդիզմի ամենատարածված պատճառն է Հյուսիսային Ամերիկայում, այն նաև ոչ էնդեմիկ խպիպի ամենատարածված պատճառն է[17]։ Պոպուլյացիայի 5%-ի մոտ որևէ տարիքում գրանցվում է այս հիվանդությունը[4]։ 1000 մարդուց 1-1.5-ը տառապում են Հաշիմոտոյի թիրեոիդիտով[17]։ Տարածվածությունը կանանց շրջանում 7-15 անգամ ավելի մեծ է, քան տղամարդկանց շրջանում։ Չնայած ամենամեծ հանդիպման հաճախականությունը 30-60 տարեկան կանանց շրջանում է, բայց հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, այդ թվում՝ երեխաների մոտ[16]։ Տարածված է յոդի պակաս չունեցող շրջաններում և գենետիկ նախատրամադրվածությամբ անձանց շրջանում[16]։

Հաշիմոտոյի թիրեոիդիտը(այլ կերպ՝ Հաշիմոտոյի հիվանդություն) իր անվանումը ստացել է ճապոնացի բժիշկ, Քյուշուի համալսարանի գիտնական Հակարու Հաշիմոտոյի (1881−1934) պատվին, ով 1912 թվականին առաջին անգամ նկարագրեց struma lymphomatosa-ով հիվանդների ախտանիշները[18][19][20]։ Այս հրապարակումը նոր մոտեցում էր յոդի ալիմենտար անբավարարությամբ չպայմանավորված, զարգացած երկրներում տարածված վահանագեղձի անբավարարությանը, որն ուղեկցվում էր վահանագեղձի լիմֆոցիտար ինֆիլտրացիայով[21][22]։

1957 թ․-ին բացահայտվեց հիվանդության աուտոիմուն բնույթը։ Հաշիմոտոյի հիվանդությունը առաջինը հայտնաբերված օրգան-սպեցիֆիկ աուտոիմուն հիվանդությունն է[9]։

Հաշիմոտոյի թիրեոիդիտով հիվանդ հղի կանանց մոտ հնարավոր է վահանաձև գեղձի թերֆունկցիա կամ անբավարարություն[23]։ Կանանց արյան մեջ ԹՊՕ աուտահակամարմինների հայտնաբերման դեպքում, բժիշկները տեղեկացնում են նրանց պատշաճ բուժման բացակայության դեպքում հնարավոր հետևանքների մասին։ Հղի կանանց 10%-ի մոտ այս հակամարմինները հայտնաբերվում են և վտանգավոր են նրանց հղիության համար[23]։ Հղիության ընթացքում վահանձև գեղձի չշտկված դիսֆունկցիայի դեպքում՝ նորածնի մոտ բարձր է հետևյալ բարդությունների ռիսկը՝ ցածր քաշ, նորածնային շնչառական դիսթրես համախտանիշ, հիդրոցեֆալիա, հիպոսպադիաներ, ինչպես նաև վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն[23][24]։ Հաշիմոտոյի հիվանդության բուժման դեպքում մեծանում են զիգոտի տրանսպլանտացիայի և հղիության բարենպաստ ելքերի թիվը[24]։ Խորհուրդ է տրվում բուժել միայն TPOAb-դրական կանանց, և իրականացնել սկրինինգային հետազոտություն բոլոր հղի կանանց շրջանում՝ թիրեոիդ հորմոնների մակարդակը պարզելու համար[23]։ Էնդոկրինոլոգների և մանկաբարձների սերտ համագործակցությունից շահում են և՛ կանայք, և՛ նորածինները[23][25][26]։ Խորհուրդ է տրվում սկրինինգային հետազոտություն անց կացնել վահանագեղձի աուտոիմուն հիվանդությունների բարձր ռիսկի խմբում գտնվող կանանց շրջանում[27]։

Երիտասարդ պրեմենոպաուզալ(ռեպրոդուկտիվ) տարիքի կանանց մոտ հիպոթիրոիդիզմի զարգացման ռիսկի վրա նշանակալի ազդեցություն են ունենում հղիությունները։ Խորհուրդ է տրվում իրականացնել սկրինինգային հետազոտություն բոլոր կանանց շրջանում, ովքեր հղի են եղել՝ անկախ հղիության ելքից։ Հղիությունների քանակը նույնպես նշանակություն ունի[28]։

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Hashimoto's Disease». NIDDK. May 2014. Արխիվացված է օրիգինալից 22 August 2016-ին. Վերցված է 9 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Hashimoto's disease». Office on Women’s Health, U.S. Department of Health and Human Services. 12 June 2017. Արխիվացված է օրիգինալից 28 July 2017-ին. Վերցված է 17 July 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն) This article incorporates text from this source, which is in the public domain.
  3. Noureldine, SI; Tufano, RP (January 2015). «Association of Hashimoto's thyroiditis and thyroid cancer». Current Opinion in Oncology. 27 (1): 21–5. doi:10.1097/cco.0000000000000150. PMID 25390557.
  4. 4,0 4,1 4,2 Pyzik, A; Grywalska, E; Matyjaszek-Matuszek, B; Roliński, J (2015). «Immune disorders in Hashimoto's thyroiditis: what do we know so far?». Journal of Immunology Research. 2015: 1–8. doi:10.1155/2015/979167. PMC 4426893. PMID 26000316.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  5. 5,0 5,1 5,2 Akamizu, T; Amino, N; DeGroot, LJ; De Groot, LJ; Beck-Peccoz, P; Chrousos, G; Dungan, K; Grossman, A; Hershman, JM; Koch, C; McLachlan, R; New, M; Rebar, R; Singer, F; Vinik, A; Weickert, MO (2000). «Hashimoto's Thyroiditis». PMID 25905412. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «Hashimoto Thyroiditis - Endocrine and Metabolic Disorders». Merck Manuals Professional Edition (կանադական անգլերեն). July 2016. Վերցված է 30 December 2017-ին.
  7. «Hashimoto Thyroiditis - Hormonal and Metabolic Disorders». Merck Manuals Consumer Version (կանադական անգլերեն). Վերցված է 30 December 2017-ին.
  8. Hiromatsu, Y; Satoh, H; Amino, N (2013). «Hashimoto's thyroiditis: history and future outlook». Hormones (Athens, Greece). 12 (1): 12–8. PMID 23624127.
  9. 9,0 9,1 Moore, Elaine A.; Wilkinson, Samantha (2009). The Promise of Low Dose Naltrexone Therapy: Potential Benefits in Cancer, Autoimmune, Neurological and Infectious Disorders (անգլերեն). McFarland. էջ 30. ISBN 9780786452583. Արխիվացված է օրիգինալից 8 September 2017-ին. {{cite book}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Hashimoto's disease - Symptoms and causes». Mayo Clinic (անգլերեն). Վերցված է 2018-10-05-ին.
  11. «Hashimoto's disease fact sheet». Office on Women's Health, U.S. Department of Health and Human Services, womenshealth.gov (or girlshealth.gov). 16 July 2012. Արխիվացված է օրիգինալից 2 December 2014-ին. Վերցված է 23 November 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Page 56 Արխիվացված 21 Մարտ 2017 Wayback Machine in: Staecker, Hinrich; Thomas R. Van De Water; Van de Water, Thomas R. (2006). Otolaryngology: basic science and clinical review. Stuttgart: Thieme. ISBN 978-0-86577-901-3.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Dayan CM, Daniels GH (1996). «Chronic autoimmune thyroiditis». American Family Physician. 61 (4): 335:99–107. Արխիվացված է օրիգինալից 13 April 2014-ին. Վերցված է 11 April 2014-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Grani, Giorgio; Carbotta, Giovanni; Nesca, Angela; D’Alessandri, Mimma; Vitale, Martina; Del Sordo, Marianna; Fumarola, Angela (4 October 2014). «A comprehensive score to diagnose Hashimoto's thyroiditis: a proposal». Endocrine. 49 (2): 361–5. doi:10.1007/s12020-014-0441-5. PMID 25280964.
  15. «Does Your Doctor Know About the New TSH Lab Standards?». Արխիվացված է օրիգինալից 4 December 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. 16,0 16,1 16,2 Fabrizio Monaco (2012). Thyroid Diseases. Taylor and Francis. էջ 78. ISBN 9781439868393.
  17. 17,0 17,1 Kumar, Vinay (2010). «24: The Endocrine System». Robbins and Cotran Pathologic Mechanisms of Disease (8th ed.). Philadelphia, PA: Elsevier. էջեր 1111–205.
  18. Կաղապար:WhoNamedIt
  19. Կաղապար:WhoNamedIt
  20. Hashimoto, H. (1912). «Zur Kenntnis der lymphomatösen Veränderung der Schilddrüse (Struma lymphomatosa)». Archiv für Klinische Chirurgie (գերմաներեն). 97: 219–248.
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Mo20092» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. Hashimoto, H. (1912). «Zur Kenntnis der lymphomatösen Veränderung der Schilddrüse (Struma lymphomatosa)». Archiv für Klinische Chirurgie (գերմաներեն). 97: 219–248.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 Lepoutre, Thibault; Debiève, Frederic; Gruson, Damien; Daumerie, Chantal (2012-01-01). «Reduction of Miscarriages through Universal Screening and Treatment of Thyroid Autoimmune Diseases». Gynecologic and Obstetric Investigation. 74 (4): 265–273. doi:10.1159/000343759. PMID 23147711.
  24. 24,0 24,1 Zaletel, Katja (2011). «Thyroid physiology and autoimmunity in pregnancy and after delivery». Expert Review of Clinical Immunology. 7 (5): 697–707. doi:10.1586/eci.11.42. PMID 21895480. Վերցված է 4 October 2015-ին.
  25. Budenhofer, Brigitte K.; Ditsch, Nina; Jeschke, Udo; Gärtner, Roland; Toth, Bettina (2012-10-27). «Thyroid (dys-)function in normal and disturbed pregnancy». Archives of Gynecology and Obstetrics. 287 (1): 1–7. doi:10.1007/s00404-012-2592-z. ISSN 0932-0067. PMID 23104052.
  26. Balucan, Francis S.; Morshed, Syed A.; Davies, Terry F. (2013-01-01). «Thyroid Autoantibodies in Pregnancy: Their Role, Regulation and Clinical Relevance». Journal of Thyroid Research. 2013: 1–15. doi:10.1155/2013/182472. PMC 3652173. PMID 23691429. Արխիվացված է օրիգինալից 31 October 2015-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  27. «Endocrine Experts Support Screening for Thyroid Dysfunction in Pregnant Women». Endocrine Society. Endocrine Society. 26 March 2015. Արխիվացված է օրիգինալից 8 October 2015-ին. Վերցված է 4 October 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. Carlé, Allan; Pedersen, Inge Bülow; Knudsen, Nils; Perrild, Hans; Ovesen, Lars; Rasmussen, Lone Banke; Laurberg, Peter (2014-04-02). «Development of Autoimmune Overt Hypothyroidism Is Highly Associated With Live Births and Induced Abortions but Only in Premenopausal Women». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 99 (6): 2241–2249. doi:10.1210/jc.2013-4474. ISSN 0021-972X. PMID 24694338.