Թիրեոգլոբուլին
| Թիրեոգլոբուլին | |
|---|---|
| Բնորոշիչներ | |
| Սիմվոլ | ? |
| Entrez | |
| OMIM | |
| RefSeq | |
| UniProt | |
Թիրոգլոբուլինը (Tg) վահանաձև գեղձի ֆոլիկուլյար բջիջների կողմից արտադրվող 660 կԴա սպիտակուց է, որը կուտակվում է իր կառուցվածքային և ֆունկցիոնալ միավորում՝ ֆոլիկուլում՝ կոլոիդի տեսքով։ Այն չպետք է շփոթել թիրոքսին կապող գլոբուլինի հետ, որը պատասխանատու է վահանաձև գեղձի հորմոնների արյան մեջ տեղափոխման համար։
Ֆունկցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիրոգլոբուլինը վահանաձև գեղձի հորմոնների՝ թիրոքսինի (T4) և տրիյոդթիրոնինի (T3) սինթեզի համար անհրաժեշտ կարևոր բաղադրիչներից մեկն է: Որոշ ուսումնասիրություններ ենթադրում են, որ Tg-ն և վահանաձև գեղձը մարմնում ծառայում են որպես յոդի պահեստ, իսկ այլ օրգաններ՝ ինչպիսիք են կաթնագեղձերը, ստամոքսը, թքագեղձերը, թիմուսը և այլն, օգտագործում են այս ռեսուրսը իրենց նյութափոխանակության մեջ: Հաստատված փաստ է, որ թիրոգլոբուլինի մոլեկուլը, որը պարունակում է մոտավորապես 120 տիրոզինի մնացորդ, ունակ է առաջացնել վահանաձև գեղձի հորմոնների փոքր քանակությամբ մոլեկուլներ (T3 և T4 5-6 մոլեկուլ):
Tg-ն արտադրվում է թիրոցիտների՝ վահանաձև գեղձի էպիթելային բջիջների կողմից, որոնք կազմում են ֆոլիկուլներ, որոնց լուսանցքում պահվում է թիրոգլոբուլինը։
Թիրեոիդային պերօքսիդազ ֆերմենտի կողմից կատալիզացված ռեակցիայի միջոցով յոդը կովալենտորեն կապվում է թիրոգլոբուլինի մոլեկուլի թիրոզինային մնացորդների հետ՝ առաջացնելով մոնոյոդտիրոզին (MIT) և դիյոդտիրոզին (DIT):
- Թիրօքսինը (T4) առաջանում է երկու DIT (դիյոդոթիրոզին) մոլեկուլների միացումից։ Եռիոդոթիրոնինը (T3) առաջանում է մեկ MIT (մոնոյոդոթիրոզին) մոլեկուլի և մեկ DIT (դիյոդոթիրոզին) մոլեկուլի միացումից։
Վահանաձև գեղձի հորմոնների առաջացումը տեղի է ունենում հետևյալ կերպ. յոդացված թիրոգլոբուլինի (Tg) մոլեկուլը քայքայվում է լիզոսոմային պրոտեազների կողմից, որի արդյունքում T3-ը և T4-ը արտազատվում են թիրոցիտների ցիտոպլազմա, այնուհետև T3-ը և T4-ը տեղափոխվում են թիրոցիտների բազոլատերալ թաղանթով, որտեղից էլ մտնում են արյան մեջ։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշիմոտոյի թիրեոիդիտով կամ Գրեյվսի հիվանդությամբ հիվանդների մոտ հաճախ նկատվում է թիրեոգլոբուլինի հակամարմինների բարձր մակարդակ։ Այս մարկերն օգտագործվում է ախտորոշիչ նպատակներով։
Թիրեոգլոբուլինը (Tg) օգտագործվում է որպես հուսալի հետվիրահատական կանխատեսողական մարկեր դիֆերենցված (պապիլյար կամ ֆոլիկուլյար) վահանաձև գեղձի քաղցկեղի համար: Բացի այդ, Tg մակարդակը կարող է բարձր լինել Գրեյվսի հիվանդության դեպքում:
Փոխազդեցություն այլ մոլեկուլների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիրեոգլոբուլինը որոշակի փոխազդեցություն է ցուցաբերել իմունոգլոբուլին կապող սպիտակուցի հետ։[2][3]
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Walter F., PhD. Boron Medical Physiology: A Cellular And Molecular Approaoch. — Կաղապար:Нп3, 2003. — С. 1300. — ISBN 1-4160-2328-3
- ↑ {{{վերնագիր}}}. — ISSN 0021-9258. — — PMID 11294872.
- ↑ {{{վերնագիր}}}. — ISSN 0006-291X. — — PMID 10049727.