Մանոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանոզ
DL-Mannose.svg
Քիմիական բանաձև C₆H₁₂O₆
Մոլային զանգված 180,063388 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 1,54 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան 132 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար 530-26-7
PubChem 18950
SMILES C(C1C(C(C(C(O1)O)O)O)O)O
ChEBI 17893, 32674261
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մանոզ, C6H12O6 միաշաքար, գլյուկոզի իզոմեր։ Մոլեկուլային զանգվածը՝ 180, 16։ Լավ լուծվում է ջրում, հալման ջերմաստիճանը՝ 132 °C։ Չի լուծվում եթերում և օրգանական այլ լուծիչներում։ Մտնում է բուսական, կենդանական և բակտերային բազմաթիվ բազմաշաքարների բաղադրության մեջ։ Հայտնի է α- և D-ձևով։ Բնության մեջ հանդիպում է D-ձևը։ Ազատ վիճակում պարունակվում է ցիտրուսային բույսերի պտուղներում, քարընկույզի կեղևում, գարու, ցորենի հատիկներում են։ Մաննոզը օքսիդանալիս առաջացնում է D-մանոնաթթու և մանոնաշաքարաթթու, վերականգնվելիս վերածվում է մանիտի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 D-Mannose
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 238 CC-BY-SA-icon-80x15.png