Jump to content

Մասնակից:Armensmd/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Drugbox Սոֆոսբուվիր, վաճառվող ապրանքանշային անվանումը՝ Sovaldi, կիրառվում է հեպատիտ C-ի բուժման նպատակով[1]: Խորհուրդ է տրվում կիրառել միայն ռիբավիրինի, սիմեպրեվիրի, լեդիպասվիրի, դակլատասվիրի, կամ վելպատասվիրի համակցությամբ[2][3]։ Բուժման արդյունավետությունը՝ 30 - 97 %, կախված հեպատիտ C վիրուսի տեսակից[4]։ Անվտանգությունը հղիության ընթացքում պարզված չէ; որոշ դեղորայքների հետ համակցված օգտագործումը կարող է վնասել պտղին[4]։ Օգտագործման եղանակը՝ ներքին ընդունման[1]։

Կողմնակի երևույթներն են՝ հոգնածությունը, գլխացավը, սրտխառնոցը և քնի խանգարումը[1]։ Կողմնակի ազդեցությունները հիմնականում բնորոշ են ինտերֆերոն - համակցված բուժմանը[5]:7։ Սոֆոսբուվիրը կարող է ռեակտիվացնել նախկինում վարակված հեպատիտ B[6]։ Լեդիպասվիրի, դակլատասվիրի կամ սիմեպրեվիրի հետ համակցման դեպքում խորհուրդ չի տրվում օգտագործել ամիոդարոն՝ բրադիկարդիայի առաջացման ռիսկը կանխարգելելու նպատակով[5]։ Սոֆոսբուվիրը նուկլեոտիդային անալոգների շարքի դեղորայք է և հեպատիտ C վիրուսի NS5B սպիտակուցի արգելակիչ[7]։

Սոֆոսբուվիրը հայտնաբերվել է 2007 թվականին և հաստատվել է օգտագործման Միացյալ նահանգներում՝ 2013 թվականին[3][8]։ Ներառված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության՝ անհրաժեշտ, էֆեկտիվ և անվտանգ դեղորայքների ցանկում[9]։ 2016 թվականի տվյալներով 12 - շաբաթյա բուժման ընդհանուր արժեքը կազմում է՝ ԱՄՆ - 84,000 ԱՄՆ դոլար, Միացյալ Թագավորություն - 53,000 ԱՄՆ դոլար, Կանադա - 45,000 ԱՄՆ դոլար, Հնդկաստան - 500 ԱՄՆ դոլար[10]։ Ավելի քան 60,000 մարդ ԱՄՆ - ում բուժվել է սոֆոսբուվիրով, վաճառքի առաջին 30 շաբաթների ընթացքում[11]։

Բժշկական օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոֆոսբուվիր (Sovaldi) 400mg

2016 թվականին Լյարդի հիվանդությունների ուսումնասիրության Ամերիկյան ասոցիացիան և Ամերիկայի ինֆեկցիոն հիվանդությունների համայնքը համատեղ հրապարակեցին հեպատիտ C - ի բուժման ուղեցույցները։ Համաձայն այդ ուղեցույցների, սոֆոսբուվիրը համակցված այլ պրեպարատների հետ, հանդիսանում է հեպատիտ C վարակի 1,2,3,4,5 և 6 գենոտիպերի դեպքում առաջնային ընտրության դեղամիջոց[12]։ Սոֆոսբուվիրի համակցումը վելպատասվիրի հետ խորհուրդ է տրվում բոլոր գենոտիպերի դեպքում ավելի քան 90 % բուժման արդյունավետությամբ և մոտ 100 % արդյունք շատ դեպքերում։ Բուժման տևողությունը հիմնականում կազմում է 12 շաբաթ[12][13]։


Սոֆոսբուվիրը կարող է օգտագործվել նաև այլ դեղորայքի հետ և բերել բուժման տևողության փոփոխության կախված յուրահատուկ հանգամանքներից, գենոտիպից և գին - արդյունավետության հեռանկարներից։ Օրինակ՝ հեպատիտ C - ի 1, 4, 5 և 6 - րդ գենոտիպերի ժամանակ այն համաkցում են NS5A - ի ինհիբիտոր լեդիպասվիրի հետ։ HCV վարակի 2 - րդ և 3 - րդ գենոտիպերի դեպքում օգտագորխվում է դակլատասվիրի հետ համակցված։ Լյարդի փոխպատվաստման ենթարկված կամ ցիրոզով հիվանդների բուժման ժամանակ զուգակցում են ռիբավիրինի հետ։ Պեգինտերֆերոնի կիրառումը սոֆոսբուվիր - համակցված կամ առանց այլևս խորհուրդ չի տրվում հեպատիտ C - ի բուժման ժամանակ[12]։

Համեմատ նախորդ սերնդի դեղորայքների, սոֆոսբուվիր - հիմնված կանոնակարգով թերապիան ապահովում է բուժման բարձր հաճախություն, նվազ կողմնակի երևույթներ և 2 - 4 անգամ կրճատում թերապիայի տևողությունը[14][15][16]։ Սոֆոսբուվիրը հնարավորություն է տալիս լիովին բուժել վարակը առանց պեգինտերֆերոնի կիրառման(ն/ե օգտագործման դեղամիջոց), որը օժտված է ծանր կողմնակի երևույթներով և հանդիսանում է հեպատիտ C - ի բուժման հին սերնդի դեղորայք[17][18]։

Նախկինում ձախողված բուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում հեպատիտ C վարակի անարդյունավետ բուժում ստացած անձիք կարող են կրկնաբուժում ստանալ սոֆոսբուվիր զուգակցված լեդիպասվիր կամ դակլատասվիր թերապիայով և/կամ առանց քաշ - կախյալ ռիբավիրինի։ Վարակի գենոտիպի և նախկին անարդյունավետ թերապիայի իմացությունը հաշվի է առնվում հաջորդ պրեպարատի ընտրության հարցում։ Նախկինում ստացած բուժումը, ցիրոզի առկայությունը, լյարդի վնասվածության աստիճանը ազդում են բուժման տևողության վրա։ Կախված այդ հանգամանքներից բուժման տևողությունը կարող է կազմել 12 - 24 շաբաթ[12]։

Հղիություն եւ կրծքով կերակրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆոսբուվիրը ստացել է հղիության կատեգորիա B ամերիկյան սննդի և դեղերի վերահսկողության կազմակերպության կողմից (նշանակում է՝ գոյություն չունի հավաստի և լավ ուսումնասիրված հետազոտություններ հղի կանանց շրջանում, բայց կենդանիների վրա կատարված փորձերի արդյունքում ի հայտ չեն եկել փոփոխություններ, կամ չեն առաջացրել հակառակ ազդեցություն կենդանիների ուսումնասիրություններում, բայց հավաստի և վերահսկվող հետազոտությունները չեն ցույց տվել փոփոխություն հղիության որևէ եռամսյակի ընթացքում): Սակայն, ռիբավիրինը, որը հաճախակի զուգակցվում է սոֆոսբուվիրի հետ հեպատիտ C - ի բուժման ժամանակ, ստացել է հղիության կատեգորիա X (հակացուցված է հղիության ընթացքում) սննդի և դեղերի վերահսկողոթյան կազմակերպության կողմից։ Հեպատիտ C - ով վարակված հղի կանանց բուժումը ռիբավիրինով կարող է բերել զարգացմանարատների և պտղի ներարգանդային մահվան[19]։ Խորհուրդ է տրվում խուսափել սոֆոսբուվիր/ռիբավիրին համակցումից հղի կանանց և նրանց զուգընկերոջ շրջանում բոլոր վնասակար ազդեցությունները կանխելու նպատակով, որոնք հարուցում է ռիբավիրինը։Պոտենցիալ հղի կանայք պետք է հանձնեն հղիության տեստ սոֆոսբուվիր/ռիբավիրին համակցված բուժումից 2 ամիս առաջ, բուժման տևողության ամբողջ ընթացքում և բուժումից 6 ամիս հետո պատահական հղիության դեպքում[19]։

Անհայտ է սոֆսբուվիրի կամ ռիբավիրինի անցումը կրծքի կաթով, ուստի խորհուրդ չի տրվում կրծքով սնուցումը բուժման ընթացքում[5][19]։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չկան յուրահատուկ հակացուցումներ սաֆասբուվիրի միայնակ օգտագործման ժամանակ։ Այնուամենայնիվ ռիբավիրինի և այլ դեղերի հետ համակցման դեպքում առկա են հակացուցումներ[5]։

Կողմնակի երևույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆոսբուվիրը միայնակ կամ ռիբավիրին - համակցված օգտագործման ժամանակ ունի լավ ապահովության պրոֆիլ։ Ընդհանուր կողմնակի երևույթներն են՝ հոգնածություն, գլխացավ, սրտխառնոց, ցանավորում, անհանգստություն, գլխապտույտ մեջքի ցավ և անեմիա։ Հիմնական կողմնակի երևույթները առաջանում են ինտերֆերոն - համակցված թերապիայի ժամանակ։ Օրինակ, հոգնածությունը և գլխացավը հանդիպում է գրեթե հիվանդների կեսի շրջանում, գրիպանման ախտանշանները նվազ են 3 - 6 % համեմատ 13 - 16 % - ի, նեյտրոպենիան բացակայում է ինտերֆերոնի - անկախ բուժման դեպքում[5]:7[20]։

Սոֆոսբուվիրը կարող է վերաակտիվացնել նախկինում վարակված անձանց մոտ հեպատիտ B - ն[6]։

Փոխազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետք է խուսափել սոֆոսբուվիրի (համակցված լեդիպասվիրի, դակլատասվիրի կամ սիմեպրեվիրի հետ) զուգակցումը ամիոդարոնի հետ՝ աննորմալ դանդաղ սրտի բաբախման ռիսկը կանխելու նպատակով[5]։

Սոֆոսբուվիրը՝ P - գլիկոպրոտեինի ածանցյալ է, փոխադրող սպիտակուց, որը տեղափոխում է դեղեր և այլ նյութեր աղիքային էպիթելի բջիջներից դեպի լուսանցք։ Հետևաբար, P - գլիկոպրոտեինի դրդողները ինչպիսին է՝ ռիֆամպիցինը, կարող են նվազեցնել սոֆոսբուվիրի ներծծումը[5]։

Ի հավելում, սոֆոսբուվիրի զուգակցումը հակացնցումային (կարբամազեպին, ֆենիտին, ֆենոբարբիտալ, օքսկարբազեպին), հակամանրէային (ռիֆամպին, ռիֆաբուտին, ռիֆապենտին) և ՄԻԱՎ պրոտեազի ինհիբիտոր (տիպրանավիր, ռիտոնավիր) դեղորայքների հետ նվազեցնում են սոֆոսբուվիրի խտությունը։ Խորհուրդ չի տրվում դրանց համատեղ զուգակցումը[5]։

Սոֆոսբուվիրի փոխազդեցությունը մի շարք պրեպարատների հետ, ինչպիսիք են՝ ցիկլոսպորինը, դարունավիր/ռիտոնավիրը, էֆավիրենցը, էմտրիցիտաբինը, մեթադոնը, ռալտեգրավիրը, ռիլպիվիրինը, տակրոլիմուսը կամ տենոֆովիրը, գնահատվել են կլինիկական փորձարկումների ընթացքում և չկա դեղաքանակի հաշվարկման անհրաժեշտություն[5][21]։

Ֆարմակոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆոսբուվիրը ընկճում է հեպատիտ C - ի NS5B սպիտակուցը[7]։ Սոֆոսբուվիրի հանդեպ ռեզիստենտականությունը ցածր է[22]։

Սոֆոսբուվիրը նախադեղ է։ Այն փոխակերպվում է հակավիրուսային՝ GS - 461203 (2 - դեզօքսի - 2 - α-ֆլյուորո - β - C - մեթիլուրիդին - 5 - եռֆոսֆատ) ակտիվ ագենտի նյութափոխանակության արդյունքում։ GS - 461203 հանդիսանում է NS5B սպիտակուցի նախանյութ, որը վիրուսի ՌՆԹ - ի պոլիմերազն է նա արգելակում է վիրուսային ՌՆԹ - ի սինթեզը[23]։ Թեև սոֆոսբուվիրը ունի 3 հիդրօքսի խումբ որպեսզի գործի որպես նուկլեոֆիլ առաջացող նուկլեոտիդ եռֆոսֆատում, 2 - դեզօքսի, 2 -α-ֆլյուորո-β-C-մեթիցիկլիդինը փակում է շղթան իր 2 մեթիլ խմբով ու բերում է նուկլեոտիդ եռֆոսֆատի ստերիկ բախման[24]։ Սոֆոսբուվիրը ազդում է նույն մեխանիզմով։

Ֆարմակոկինետիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆոսբուվիրի ընդունման ձևը՝ բերանացի։ Խտության առավելագույնին է հասնում 0,5 - 2 ժամ ընդունումից հետո, անկախ դեղաքանակից[25]։ Պլազմայում առավելագույն խտությանը շրջանառող GS - 331077 մետաբոլիտը հասնում է ընդունումից 2 - 4 ժամ անց[25]։ GS - 331077 - ը ֆարմակոլոգիապես ինակտիվ նուկլեոզիդ է[5]։

Սոֆոսբուվիրի պլազմային սպիտակուցների կապումը՝ 61 - 65 % է, իսկ GS - 331077 - ը օժտված է թույլ կապվող հատկությամբ[5]։

Սոֆոսբուվիրը լյարդում փոխակերպվում է եռֆոսֆատ GS - 461203 - ի կաթեպսին A կամ կարբօքսիէսթերազ 1 ֆերմենտների հիդրոլիզի արդյունքում, որին հաջորդում է ֆոսֆորամիդի կլանումը հիստիդին եռ - նուկլեոտիդ կապող սպիտակուց 1 (HINT 1) - ով՝ շարունակաբար կրկնվող ֆոսֆորիլացմամբ[26]։Դեֆոսֆորիլացումը առաջացնում է ինակտիվացված GS - 331077 մետաբոլիտ։ Սոֆոսբուվիրի կիսատրոհման պարբերությունը 0,4 ժամ է, իսկ GS - 331077 - ի կիսատրոհումը 27 ժամ[5]։

400 mg Սոֆոսբուվիրի դուրս բերումը 80 % - ով կատարվում է մեզով, 14 % - ը՝ կեղտով և 2,5 % - ը՝ արտաշնչված օդով։ Մեզով դուրս բերվող արգասիքի 78 % - ը կազմում է՝ GS - 331077 մետաբոլտը, իսկ 3,5 % - ը՝ սոֆոսբուվիր անփոփոխ ձևը[25]։

Մինչ սոֆոսբուվիրի հայտնաբերումը, մի շարք նուկլեոզիդային անալոգներ ուսումնասիրվել են որպես սակավ ակտիվություն ունեցող հակահեպատիտային դեղորայք։ Ակտիվության սակավությունը պայմանավորված է ֆոսֆատային խմբերի ցածր ֆերմենտային գործունեությամբ։ Սոֆոսբուվիրի կառուցվածքը՝ ստեղծված ProTide մոտեցմամբ, թույլ է տալիս ներկառուցել առաջին ֆոսֆատային խումբը դեղորայքի սինթեզի ընթացքում. Մնացած խմբերը կապվում են ֆոսֆորին՝ ֆոսֆատային խմբերի բացասական լիցքը քողարկելու նպատակով, որը օգնում է դեղորայքի հեշտ անցումը վարակված բջիջ[27]։ NS5B սպիտակուցը ՌՆԹ - կախյալ պոլիմերազա է, որը կարևոր դեր ունի վիրուսի վերարտադրության ցիկլում։

Սոֆոսբուվիրի մետաբոլիզմ։ Նուկլեոզիդ = GS-331077, ակտիվ եռֆոսֆատ = GS-461203

Սոֆոսբուվիրը հայտնաբերվել է 2007 թվականին Pharmasset - ի գիտնական Մայքլ Սոֆիայի կողմից, իսկ 2010 թվականին սկսվել են մարդկանց վրա փորձարկումները։ 2011 թվականին Gilead Sciences - ը գնեց Pharmasset - ը մոտ 11 միլլիարդ ԱՄՆ դոլարով[8]։ 2013 թվականի ապրիլին ներկայացվել է նոր դեղամիջոցի հաստատման հայտ սոֆոսբուվիրի և ռիբավիրինի համակցմամբ, իսկ 2013 թվականի դեկտեմբերին հաստատվեց սննդի և դեղերի վերահսկողության կազմակերպության կողմից՝ որպես հեպատիտ C վարակի դեմ բուժման դեղամիջոց[28]։ Սոֆոսբուվիրի համատեղ օգտագործումը ռիբավիրինով ցուցաբերում է ակտիվություն վիրուսի 2րդ և 3րդ գենոտիպերի նկատմամբ[29][30]։ Նույն տարում հոկտեմբերին հաստատվեց օգտագործման նաև սիմեպրեվիրը[29]։

2014 թվականին հաստատվեց սոֆոսբուվիր/լեդիպասվիր(NS5A ինհիբիտոր) դեղամիջոցների համակցված օգտագործումը[31]։

Մինչ սոֆոսբուվիրի հայտնագործումը հեպատիտ C - ի բուժումը կատարվում էր ինտերֆերոնային հիմքով։ Բուժման տևողությունը 12 - 24 ամիս 70 % բուժելիությամբ իր բազուն կողմնակի երևույթներով ինչպիսիք են՝ սակավարյունությունը, ընկճախտը, ցնցումները, հոգնածությունը և այլն[32]։ Սոֆոսբուվիր դեղամիջոցի թողարկումը ամենաարագն էր ԱՄՆ պատմության մեջ[33]։ Ավելի քան 60,000 մարդ ստացավ սոֆոսբուվիրով բուժում առաջին 30 շաբաթների ընթացքում, որը կազմում է ԱՄՆ - ում վարակվածների 5 % - ը[11]։

Հասարակություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆոսբուվիրը նեռարված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության՝ անհրաժեշտ, առողջության պահպանման համար կարևորագույն դեղամիջոցների ցանկում[34]։

Ըստ տաբեր լրատվամիջոցների աղբյուրների սոֆոսբուվիրով թերապիայի արժեքը ԱՄՆ - ում տատանվում է 84,000 - 168,000 ԱՄՆ դոլար[35], իսկ Միացյալ Թագավորությունում՝ 35,000 ֆունտ, 12 շաբաթյա բուժման համար[36][37][38]: Սոֆոսբուվիրի արժեքը շատ ավելի մատչելի է Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ Դրա արժեքը տատանվում է 300 - 5900 ԱՄՆ դոլար 12 շաբաթյա բուժման համար, որտեղ կառավարությունը հոգում է թերապիայի՝ 99 % և 70 % համապատասխանաբար[39][40]: 2014 թվականին Giread - ը հայտնեց 91 զարգացող պետություններում գեներիկ դեղամիջոցներ արտադրողների հետ համագործակցության մասին, որոնք պետք է ստեղծեն և վաճառեն դեղամիջոցներ Հնդկաստանում, բուժման՝ 300 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Այդ համաձայնագիրը ստորագրվեց 2015 թվականի սեպտեմբերին[41][42]։

Արժեքը առաջացնում է զգալի հակասություններ[37][38]։ 2017 թվականին, բուժման դիմաց ծախսերը տատանվել են 50 ԱՄՆ դոլարից[43] մինչև 84,000 ԱՄՆ դոլար[10]։

Միացյալ նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի տվյալների համաձայն Միացյալ Նահանգներում բուժման ընդհանուր արժեքը կազմում է 84,000 ԱՄՆ դոլար[10]։ 2014 թվականին սոֆոսբուվիրով բուժման 12 շաբաթյա թերապիայի արժեքը կազմել է մոտ 94,000 ԱՄՆ դոլար[44][45][46]։ 2014 թվականի ապրիլին Միացյալ Նահանգների դեմոկրատների տան ներկայացուցիչներ Ֆրենք Պալոնը և Դայանա Դեգետը նամակ ուղեցին Gilead Sciences Inc. - ին, որտեղ հարցնում էին սոֆոսբուվիրի գնագոյացման, ցածր եկամուտ ունեցող հիվանդների համար հնարավոր գնիջեցման և բոլոր այն խոչնդոտների մասին, որոնք առաջանում են դեղամիջոցի բարձր արժեքի պատճառով[47][47][48][49]։

Սոֆոսբուվիրը առավելության և առաջացող մարտահրավերների գերազանց օրինակ է։ Մի կողմից այն 95 % դեպքերում գրանցում է դրական արդյունք, մյուս կողմից դեղահաբի 1,000 ԱՄՆ դոլար և 84,000 ԱՄՆ դոլար թերապիայի ընդհանուր արժողությունը հանդիսանում են շատերի համար մեծ խոչընդոտ։ Դա նույնիսկ գրավել էր Միացյալ Նահանգների կոնգրեսի ուշադրությունը։ Այնուամենայնիվ, սոֆոսբուվիրը ընդգրկվեց ԱՄՆ - ում լավագույն վաճառք ապահովող դեղամիջոցների ցանկում։

2015 թվականի փետրվարին Gilead - ըհայտնեց, որ դեղատների կառավարիչների հետ պայմանավորվածությունների և պետ - վճարողների համար նախատեսված պարտադիր զեղչերի համաձայն, 2014 - ին ընդհանուր գնիջեցումը կազմել է 22 %: Հաշվարկների համաձայն 2015 - ին այն կկազմի 46 %[50]։ Համաձայն Կալիֆորնիայի Տեխնոլոգիական ֆորումի և դեղագործական տնտեսագետների հաշվարկների, 46 % գնիջեցման շնորհիվ բուժումը հասանելի կդառնա առողջապահական համակարգի, բազմաթիվ հեպատիտով վարակվածների համար և թերապիայի արժեքը կկազմի մոտ 40,000 ԱՄՆ դոլար[51][52][53]։

Պայմանավորված 2017 թվականին ԱՄՆ - ում սոֆոսբուվիրի բարձր արժեքով, որոշ նահանգներ ինչպիսին է՝ Լուիզիանան, Medicaid - ի կողմից հասանելի դեղորայքը տրամադրում էին միայն լյարդի սուր ախտահարում ունեցող հիվանդներին[54]։ Դա բերում է հիվանդների մոտ բարդությունների առաջացմանը և նպաստում հեպատիտ C վիրուսի տարածմանը[55]։ 2016 թվականի մայիսին Health Affairs - ը հրապարակեց հոդված, որում առաջարկեց ընդունել «կառավարության կողմից պատենտների օգտագործում» նոր դաշնային օրենք, որը հնարավորություն կտա կառավարությանը սկսել արտոնագրով պաշտպանված դեղամիջոցների մատչելի արտադրություն[55]։ 2017 թվականին Լուիզիանա նահանգի առողջապահության քարտուղար Ռեբեկա Գին նկարագրեց իրենց նահանգի առողջապահության որդեգրած քաղաքականությունը, որպես Ամերիկայի հանրային առողջության ճգնաժամի հաղթահարման քաղաքականություն[54]։

Ճապոնիա և Հարավային Կորեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատ արևմտյան զարգացած պետությունների, սոֆոսբուվիրի արժեքը շատ ավելի մատչելի է Ճապոնիայում և Հարավային Կորեայում։ Դրա արժեքը տատանվում է 300 - 5900 ԱՄՆ դոլար 12 շաբաթյա բուժման համար, որտեղ կառավարությունը հոգում է թերապիայի՝ 99 % և 70 % համապատասխանաբար[39][40]։

Գերմանիայում համաձայն առողջության ապահովագրողների և Gilead - ի միջև պայմանավորվածության՝ 12 շաբաթյա թերապիայի արժեքը կազմել է 41,000 եվրո։ Նույն պայմանավորվածությունն է ձեռք բերել նաև Ֆրանսիայի ազգային առողջապահական համակարգը, ըստ որի արժեքը փոփոխվելու է կախված վաճառքի ծավալներից և անարդյունավետ բուժումների քանակից[56]։

Շվեյցարիայում գինը ամրագրվում է պետության կողմից յուրաքանչյուր 3 տարին մեկ։ 400 mg 24 հաբի դիմաց արժեքը կազմում է 16,102.50 Շվեյցարական ֆրանկ[57]։

Միացյալ թագավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ թագավորությունում 12 շաբաթյա բուժման արժեքը կազմում է մոտ 35,000 ԱՄՆ դոլար[36]։2015թ․ - ին Անգլիայի Ազգային Առողջապահական Համակարգը ստեղծեց դեղամիջոցի գործառնական մատակարարման ցանց, որը հաստատել էր Խնամքի Գերազանցության և Առողջապահության Ազգային Ինստիտուտը, ըստ որի 2016 - 2017թթ․ ընթացքում հատուցվելու է 10,000 թերապիայի ամբողջական արժեք։ Հաշվարկվում էր նաև, թե որքան մարդ բուժման հնարավորություն կստանա այդ ծրագրի ընթացքում։ Դա 2016թ․ - ի Անգլիայի Ազգային Առողջապահական Համակարգի ամենամեծ միանվագ ներդրումն էր[58]։

2015թ․ - ի տվյալներով, սոֆոսբուվիրը ընդգրկված է Խորվաթիայի անհրաժեշտ դեղամիջոցների ցանկում և բուժումը ամբողջությամբ հոգում է Խորվաթիայի Առողջության Ապահովագրման Հիմնադրամը։ Արտադրողի հետ պայմանավորվածության համաձայն հիմնադրամը վճարում է միայն դրական թերապիայի պարագայում։ Մնացյալ դեպքերում ծախսերը հոգում է արտադրողը[59]։

Զարգացող աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014թ․ - ին Giread - ը հայտնեց 91 զարգացող պետություններում գեներիկ դեղամիջոցներ արտադրողների հետ համագործակցության մասին, որոնք պետք է արտադրեն սոֆոսբուվիր և վաճառեն այն աշխարհի վարակված բնակչությանը, բուժման 300 ԱՄՆ դոլար արժողությամբ[41]։ Այդ համաձայնագիրը ստորագրվեց 2015թ․ - ի սեպտեմբերին[42]։ Հնդկաստանում ակտիվիստ խմբի առաջնորդ որակեց այդ շարժումը որպես «ոչ ադեկվատ», բայց և այնպես ինը կազմակերպություն սկսեցին դեղամիջոցի արտադրությունը։ Հնդկական The Economic Times - ը անվանեց դա «մարքեթինգային կատաղի պատերազմի հայտնում»[60]։

Access to Medicine Index - ը 2013թ․ - ին շնորհեց Gilead - ին աշխարհի 20 խոշորագույն դեղագործական ընկերությունների գնագոյացում, արտադրություն և բաշխում կատեգորիայում առաջին հորիզոնականը[61]։ Միևնույն ժամանակ Ջենիֆեր Կոնը Բժիշկներ Առանց Սահմանների կազմակերպությունից և Աշխարհի Բժիշկները քննադատում էին սոֆոսբուվիրի արժեքը, պնդելով, որ դա կորպորատիվ ագահություն է, և որ Gilead - ը անտեսում է մարդկանց կարիքները զարգացող պետություններում[37][38]։

Ալժիրում 2011թ․ - ի տվյալներով ավելի քան 70,000 մարդ վարակված է հեպատիտ C - ով[62]։ 2015թ․ -ի օգոստոսին Gilead - ը արտոնագրեց Հնդկաստանի իր գործնկերներին վաճառելու սոֆոսբուվիրը Ալժիրում[63][64]։ Մինչ այդ, միջին եկամուտ ունեցող երկրները բողոքում էին դեղամիջոցի անհասանելիությունը, ներառյալ՝ Ալժիրի[62][63][65]։


Արտոնագրային մարտահրավեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015թ․ - ի հունվարին Մումբայում Հնդկաստանի արտոնագրման գրասենյակը մերժեց Gilead - ի արտոնագրման դիմումը[66][67]։ Այդ որոշումը բողոքարկվեց 2015թ․ - ի փետրվարին[68][69]։

2015թ․ - ի փետրվարին հաղորդվել է[70], որ Աշխարհի Բժիշկները[71] բողոք ներկայացրեցին ընդեմ Gilead - ի արտոնագրմանը Եվրոպայի Արտոնագրման Գրասենյակում՝ պնդելով, որ սոֆոսբուվիրի կառուցվածքը հիմնված է գոյություն ունեցող մոլեկուլներից[66]։Նրանք պնդում են, որ Protide տեխնոլոգիայով ստեղծված սոֆոսբուվիրը հայտնաբերվել է McGuigan թմի կողմից Կարդիֆի համալսարան, Միացյալ Թագավորություն[72][73]։ Խումբը ունեցավ մարտահրավերներ նաև այլ զարգացող երկրներում[74]։

Առողջապահական տուրիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանավորված ԱՄՆ - ում սոֆոսբուվիրի բարձր արժեքով 2016թ․ - ին հեպատիտ C - ով վարակված ամերիկացիների աճող քանակ մեկնել են հնդկաստան բուժում ստանալու նպատակով։ Նույն սոֆոսբուվիրով բուժում ստանալու նպատակով չինացիների մեծ հոսք ժամանեցին հնդկաստան։ Մինչ այդ սոֆոսբուվիրը չէր հաստատվել գրանցման Չինաստանի սննդի և դեղերի անվտանգության պետական ծառայության կողմից[75]։

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆոսբուվիրի համակցումը NS5A արգելակողների (դակլատասվիր, լեդիպասվիր, վելպատասվիր) հետ ցույց են տվել մինչև 100 % հակավիրուսային ազդեցություն։ Հետազոտությունների մեծ մասում նշվում է 94 - 97 % արդյունավետություն, որը գերազանցում է նախկին բուժման տարբերակների արդյունավետությունը[76][77][2]։ Հիլը և նրա աշխատակիցները ներկայացրեցին 1,160 հիվանդների տվյալներ, որոնք ստացել են բուժում Հնդկական, Եգիպտական և Չինական մատակարարների գեներիկ դեղամիջոցներով՝ 90 % արդյունավետությամբ և ընդամենը 50 ԱՄՆ դոլար թերապիայի արժեքով[43]։

  • Տենոֆովիր ալաֆենամիդ — նուկլեոտիդի հակադարձ-տրանսկրիպտազա, որն ստեղծվում է ֆոսֆորամիդատ նախադեղի նմանատիպ տեխնոլոգիայով[78][79]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Sofosbuvir». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված է օրիգինալից 2016-12-01-ին. Վերցված է Nov 30, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 FDA, News Release (June 28, 2016). «FDA approves Epclusa for treatment of chronic Hepatitis C virus infection». Արխիվացված է օրիգինալից June 3, 2017-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 «Sofosbuvir (Sovaldi) - Treatment - Hepatitis C Online». www.hepatitisc.uw.edu. Արխիվացված է օրիգինալից 23 December 2016-ին. Վերցված է 8 January 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,0 4,1 «Sovaldi 400 mg film coated tablets - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. Արխիվացված է օրիգինալից 31 January 2017-ին. Վերցված է 8 January 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 «Sofosbuvir label» (PDF). FDA. August 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-09-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 6,0 6,1 «Direct-Acting Antivirals for Hepatitis C: Drug Safety Communication - Risk of Hepatitis B Reactivating». FDA. 4 October 2016. Արխիվացված է օրիգինալից 6 October 2016-ին. Վերցված է 6 October 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 «Sovaldi 400 mg film coated tablets - Summary of Product Characteristics». UK Electronic Medicines Compendium. September 2016. Արխիվացված է օրիգինալից 10 November 2016-ին. Վերցված է 10 November 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 Gounder, Celine (9 December 2013). «A Better Treatment for Hepatitis C». The New Yorker. Արխիվացված է օրիգինալից 20 September 2016-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 13 December 2016-ին. Վերցված է 8 December 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. 10,0 10,1 10,2 Hill A, Simmons B, Gotham D, Fortunak J (January 2016). «Rapid reductions in prices for generic sofosbuvir and daclatasvir to treat hepatitis C». Journal of Virus Eradication. 2 (1): 28–31. PMC 4946692. PMID 27482432.
  11. 11,0 11,1 Alonso-Zaldivar, Ricardo (July 29, 2014). «Gilead's Sovaldi prescribed more than all other hepatitis C drugs combined». Mercury News. Արխիվացված է օրիգինալից May 23, 2015-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Recommendations for Testing, Managing, and Treating Hepatitis C» (PDF). AASLD/IDSA. 27 September 2016. Արխիվացված է օրիգինալից (PDF) 10 November 2016-ին. Վերցված է 10 November 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «EPCLUSA (sofosbuvir and velpatasvir) Prescribing information» (PDF). Gilead Sciences, Inc. Արխիվացված է օրիգինալից (PDF) 30 June 2017-ին. Վերցված է 16 June 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. Berden FA, Kievit W, Baak LC, Bakker CM, Beuers U, Boucher CA, Brouwer JT, Burger DM, van Erpecum KJ, van Hoek B, Hoepelman AI, Honkoop P, Kerbert-Dreteler MJ, de Knegt RJ, Koek GH, van Nieuwkerk CM, van Soest H, Tan AC, Vrolijk JM, Drenth JP (October 2014). «Dutch guidance for the treatment of chronic hepatitis C virus infection in a new therapeutic era». The Netherlands Journal of Medicine. 72 (8): 388–400. PMID 25387551.
  15. Cholongitas E, Papatheodoridis GV (2014). «Sofosbuvir: a novel oral agent for chronic hepatitis C». Annals of Gastroenterology. 27 (4): 331–337. PMC 4188929. PMID 25332066.
  16. Tran TT (December 2012). «A review of standard and newer treatment strategies in hepatitis C». The American Journal of Managed Care. 18 (14 Suppl): S340-9. PMID 23327540.
  17. Yau AH, Yoshida EM (September 2014). «Hepatitis C drugs: the end of the pegylated interferon era and the emergence of all-oral interferon-free antiviral regimens: a concise review». Canadian Journal of Gastroenterology & Hepatology. 28 (8): 445–51. PMC 4210236. PMID 25229466.
  18. Calvaruso V, Mazza M, Almasio PL (May 2011). «Pegylated-interferon-α(2a) in clinical practice: how to manage patients suffering from side effects». Expert Opinion on Drug Safety. 10 (3): 429–35. doi:10.1517/14740338.2011.559161. PMID 21323500.
  19. 19,0 19,1 19,2 «Copegus (Ribavirin, USP Tablets) Medication Guide» (PDF). Roche. Արխիվացված է օրիգինալից (PDF) 29 October 2014-ին. Վերցված է 28 October 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. Bhatia HK, Singh H, Grewal N, Natt NK (October 2014). «Sofosbuvir: A novel treatment option for chronic hepatitis C infection». Journal of Pharmacology & Pharmacotherapeutics. 5 (4): 278–84. doi:10.4103/0976-500X.142464. PMC 4231565. PMID 25422576.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  21. Karageorgopoulos DE, El-Sherif O, Bhagani S, Khoo SH (February 2014). «Drug interactions between antiretrovirals and new or emerging direct-acting antivirals in HIV/hepatitis C virus coinfection». Current Opinion in Infectious Diseases. 27 (1): 36–45. doi:10.1097/QCO.0000000000000034. PMID 24305043.
  22. Pol S, Corouge M, Vallet-Pichard A (March 2016). «Daclatasvir-sofosbuvir combination therapy with or without ribavirin for hepatitis C virus infection: from the clinical trials to real life». Hepatic Medicine. 8: 21–6. doi:10.2147/HMER.S62014. PMC 4786064. PMID 27019602.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  23. Fung A, Jin Z, Dyatkina N, Wang G, Beigelman L, Deval J (July 2014). «Efficiency of incorporation and chain termination determines the inhibition potency of 2'-modified nucleotide analogs against hepatitis C virus polymerase». Antimicrobial Agents and Chemotherapy. 58 (7): 3636–45. doi:10.1128/AAC.02666-14. PMC 4068585. PMID 24733478.
  24. Ma H, Jiang WR, Robledo N, Leveque V, Ali S, Lara-Jaime T, Masjedizadeh M, Smith DB, Cammack N, Klumpp K, Symons J (October 2007). «Characterization of the metabolic activation of hepatitis C virus nucleoside inhibitor beta-D-2'-Deoxy-2'-fluoro-2'-C-methylcytidine (PSI-6130) and identification of a novel active 5'-triphosphate species». The Journal of Biological Chemistry. 282 (41): 29812–20. doi:10.1074/jbc.M705274200. PMID 17698842. Արխիվացված է օրիգինալից 2017-09-23-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. 25,0 25,1 25,2 Kirby BJ, Symonds WT, Kearney BP, Mathias AA (July 2015). «Pharmacokinetic, Pharmacodynamic, and Drug-Interaction Profile of the Hepatitis C Virus NS5B Polymerase Inhibitor Sofosbuvir». Clinical Pharmacokinetics. 54 (7): 677–90. doi:10.1007/s40262-015-0261-7. PMID 25822283.
  26. Dinnendahl V, Fricke U, eds. (2015). Arzneistoff-Profile (German). Vol. 9 (28 ed.). Eschborn, Germany: Govi Pharmazeutischer Verlag. ISBN 978-3-7741-9846-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. Murakami E, Tolstykh T, Bao H, Niu C, Steuer HM, Bao D, Chang W, Espiritu C, Bansal S, Lam AM, Otto MJ, Sofia MJ, Furman PA (November 2010). «Mechanism of activation of PSI-7851 and its diastereoisomer PSI-7977». The Journal of Biological Chemistry. 285 (45): 34337–47. doi:10.1074/jbc.M110.161802. PMC 2966047. PMID 20801890.
  28. «Application Number: 204671Orig1s000: Medical Reviews» (PDF). FDA. November 20, 2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) November 10, 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. 29,0 29,1 «FDA approves Sovaldi for chronic hepatitis C». FDA New Release. U.S. Food and Drug Administration. 2013-12-06. Արխիվացված է օրիգինալից 2013-12-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. Tucker M (December 6, 2013). «FDA Approves 'Game Changer' Hepatitis C Drug Sofosbuvir». Medscape. Արխիվացված է օրիգինալից May 17, 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «FDA approves first combination pill to treat hepatitis C». Արխիվացված է օրիգինալից 2015-05-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. «Hepatitis C Dilemma: Treat Illness With Interferon Now or Wait? - WSJ». Արխիվացված է օրիգինալից 2017-06-02-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. Herper, Matthew (February 21, 2014). «Gilead's Hepatitis C Pill Takes Off Like A Rocket». Forbes. Արխիվացված է օրիգինալից August 31, 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. «Essential Medicines WHO Model List, 19th edition» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. Harris, Gardiner (15 September 2014). «Maker of Costly Hepatitis C Drug Sovaldi Strikes Deal on Generics for Poor Countries». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 31 January 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  36. 36,0 36,1 Boseley, Sarah (15 January 2015). «Hepatitis C drug delayed by NHS due to high cost». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 10 November 2016-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  37. 37,0 37,1 37,2 Stanton, Tracy. «Activists pounce on $1,000-a-day price for Gilead's hep C wonder drug, Sovaldi». FiercePharma. Արխիվացված է օրիգինալից 18 February 2014-ին. Վերցված է 22 February 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  38. 38,0 38,1 38,2 Waldman, Ron. «Gilead's HCV drug sofosbuvir approved by the FDA but accessible for how many?» (PDF). Doctors of the World. Արխիվացված է օրիգինալից (PDF) 26 February 2014-ին. Վերցված է 22 February 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  39. 39,0 39,1 «C형간염 치료제 건강보험 적용». Արխիվացված է օրիգինալից 30 May 2016-ին. Վերցված է 2 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  40. 40,0 40,1 무단전재, Ⓒ 종합 경제정보 미디어 이데일리-상업적; 금지, 재배포 (20 April 2016). «C형 간염 치료제 신약, 내달 1일부터 건강보험 적용». Արխիվացված է օրիգինալից 31 May 2016-ին. Վերցված է 2 August 2016-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  41. 41,0 41,1 van de Ven N, Fortunak J, Simmons B, Ford N, Cooke GS, Khoo S, Hill A (April 2015). «Minimum target prices for production of direct-acting antivirals and associated diagnostics to combat hepatitis C virus». Hepatology. 61 (4): 1174–82. doi:10.1002/hep.27641. PMC 4403972. PMID 25482139.
  42. 42,0 42,1 Kalra, Aditya; Siddiqui, Zeba (September 15, 2014). «Gilead licenses hepatitis C drug to Cipla, Ranbaxy, five others». Reuters India. Արխիվացված է օրիգինալից December 10, 2014-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  43. 43,0 43,1 Merlot, Julia (November 2, 2017). «Hepatitis C könnte für 50 Dollar geheilt werden» (German). Der Spiegel. Վերցված է November 2, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. Pollack, Andrew (October 10, 2014). «Harvoni, a Hepatitis C Drug from Gilead, Wins F.D.A. Approval». The New York Times. Արխիվացված է օրիգինալից January 26, 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  45. «Gilead Faces Lawsuit Over Hepatitis C Drug Pricing». Drug Discovery & Development. Advantage Business Media. Associated Press. December 11, 2014. Արխիվացված է օրիգինալից December 13, 2014-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  46. Pollack, Andrew (December 6, 2013). «F. D. A. Approves Pill to Treat Hepatitis». The New York Times. Արխիվացված է օրիգինալից February 3, 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  47. 47,0 47,1 Armstrong, Drew (21 March 2014). «Gilead's $84,000 Treatment Questioned by U.S. Lawmakers». Bloomberg. Արխիվացված է օրիգինալից 8 December 2015-ին. Վերցված է 27 October 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  48. Lucio, Steven (February 2015). «The Increasing Impact of High-Cost Specialty Therapies». Pharmacy Purchasing & Products. Արխիվացված է օրիգինալից 8 December 2015-ին. Վերցված է 4 December 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  49. Brennan T, Shrank W (August 2014). «New expensive treatments for hepatitis C infection». JAMA. 312 (6): 593–4. doi:10.1001/jama.2014.8897. PMID 25038617.
  50. «Gilead Q4 2014 Earnings Call». Արխիվացված է օրիգինալից 2015-02-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  51. «New Lower Prices for Gilead Hepatitis C Drugs Reach CTAF Threshold for High Health System Value» (Press release). 2015-02-17. Արխիվացված է օրիգինալից 2015-02-22-ին. Վերցված է 2015-02-22-ին. {{cite press release}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  52. California Technology Assessment Forum (2014-03-10). «Treatments for Hepatitis C». Արխիվացված է օրիգինալից 2014-10-20-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  53. «Medical Groups Question Price of New Hep C Drug». The New York Times. Associated Press. 11 March 2014.
  54. 54,0 54,1 Johnson, Carolyn Y. (July 3, 2017). «Louisiana considers radical step to counter high drug prices: Federal intervention». Baton Rouge, Louisiana. Արխիվացված է օրիգինալից September 23, 2017-ին. Վերցված է July 4, 2017-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  55. 55,0 55,1 Kapczynski A, Kesselheim AS (May 2016). «'Government Patent Use': A Legal Approach To Reducing Drug Spending» (PDF). Health Affairs. 35 (5): 791–7. doi:10.1377/hlthaff.2015.1120. PMID 27140984. Արխիվացված է օրիգինալից (PDF) September 1, 2017-ին. Վերցված է June 4, 2017-ին. {{cite journal}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  56. «Gilead strikes Sovaldi price deal in Germany as it picks up speed in EU». Արխիվացված է օրիգինալից 2015-02-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  57. «Sovaldi / Sofosbuvir medication in Switzerland». Արխիվացված է օրիգինալից 2016-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  58. «NHS England rollout of ground-breaking drugs 'changes role of NICE'». Health Service Journal. 4 April 2016. Արխիվացված է օրիգինալից 5 June 2016-ին. Վերցված է 14 May 2016-ին. {{cite news}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  59. Tri skupa lijeka za hepatitis C od danas na besplatnoj listi HZZO-a [1]
  60. Divya Rajagopal for the Economic Times. Sept 12, 2015. Can Indian generic makers find gold with a blockbuster Hepatitis C drug?
  61. «Pricing, Manufacturing & Distribution | Access to Medicine Index 2014». Արխիվացված է օրիգինալից 2015-02-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  62. 62,0 62,1 «Hepatitis C and Drug Pricing: The Need for a Better Balance» (PDF). mfAR, The Foundation for AIDS Research. February 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  63. 63,0 63,1 «An Alternative Research and Development Strategy to Deliver Affordable Treatments for Hepatitis C Patients» (PDF). Drugs for Neglected Diseases Initiative. April 2016. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  64. «Chronic Hepatitis C Treatment Expansion Generic Manufacturing for Developing Countries» (PDF). Gilead. August 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-16-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  65. «Strategies to Secure Access to Generic Hepatitis C Medicines» (PDF). Doctors without Borders. May 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-01-18-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  66. 66,0 66,1 Kuhrt, Nicola (February 10, 2015). «Hepatitis-Pille Sovaldi: "Ärzte der Welt" geht gegen Patent vor» (German). Der Spiegel. Արխիվացված է օրիգինալից February 10, 2015-ին. Վերցված է February 10, 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  67. Einhorn, Bruce. «How India's Patent Office Destroyed Gilead's Global Game Plan». Bloomberg.com. Արխիվացված է օրիգինալից 2016-01-01-ին. Վերցված է 2015-12-30-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  68. Mezher, Michael (February 4, 2015). «Follow the Rules, Indian Court Tells Patent Office in Sovaldi Case». Regulatory Affairs Professionals Society. Արխիվացված է օրիգինալից 2016-05-01-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  69. Datta, Jyothi (2 February 2015). «More patent-opposition on Gilead's hepatitis C drug, sofosbuvir». Hindu Business Line. Արխիվացված է օրիգինալից 23 September 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |name-list-format= ignored (|name-list-style= suggested) (օգնություն)
  70. «DOCTORS OF THE WORLD—MÉDECINS DU MONDE OPPOSES SOFOSBUVIR PATENT IN EUROPE». Médecins du Monde. Արխիվացված է օրիգինալից 12 February 2015-ին. Վերցված է 12 February 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  71. «European Patent EP2203462, granted 21 May 2014». European Patent Register. European Patent Office. Վերցված է 12 February 2015-ին.
  72. «Conflit autour d'un traitement contre l'hépatite C» (French). February 10, 2015. Վերցված է March 4, 2015-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  73. «Charity challenges Gilead's European patent on hepatitis C therapy Sovaldi». February 10, 2015. Արխիվացված է օրիգինալից April 2, 2015-ին. Վերցված է March 4, 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  74. «High Cost of Sovaldi Hepatitis C Drug Prompts a Call to Void Its Patents». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015-05-23-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  75. «More Americans and Chinese Traveling to India for Hepatitis C Treatment». WebMD China. June 3, 2016.
  76. Childs-Kean LM, Hand EO (February 2015). «Simeprevir and sofosbuvir for treatment of chronic hepatitis C infection». Clinical Therapeutics. 37 (2): 243–67. doi:10.1016/j.clinthera.2014.12.012. PMID 25601269.
  77. Smith MA, Chan J, Mohammad RA (March 2015). «Ledipasvir-sofosbuvir: interferon-/ribavirin-free regimen for chronic hepatitis C virus infection». The Annals of Pharmacotherapy. 49 (3): 343–50. doi:10.1177/1060028014563952. PMID 25515863. Արխիվացված է օրիգինալից February 27, 2015-ին. {{cite journal}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  78. «Comparison of tenofovir prodrugs: TAF vs TDF». DRUG R&D INSIGHT. Արխիվացված է օրիգինալից 25 November 2015-ին. Վերցված է 24 November 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  79. Murakami E, Tolstykh T, Bao H, Niu C, Steuer HM, Bao D, Chang W, Espiritu C, Bansal S, Lam AM, Otto MJ, Sofia MJ, Furman PA (November 2010). «Mechanism of activation of PSI-7851 and its diastereoisomer PSI-7977». The Journal of Biological Chemistry. 285 (45): 34337–47. doi:10.1074/jbc.M110.161802. PMC 2966047. PMID 20801890.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:RNA antivirals

Կատեգորիա:Prodrugs Կատեգորիա:NS5B (polymerase) inhibitors Կատեգորիա:Pyrimidinediones Կատեգորիա:Hepatitis C Կատեգորիա:Organofluorides Կատեգորիա:Propionates Կատեգորիա:Breakthrough therapy Կատեգորիա:Specialty drugs Կատեգորիա:World Health Organization essential medicines Կատեգորիա:Gilead Sciences Կատեգորիա:RTT