Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 59

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բալատոնֆյուրեդ
Balatonfüred
Զինանշան

ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Մակերես46,45 կմ²
Խոսվող լեզուներհունգարերեն
Բնակչություն13 306 մարդ
Խտություն288,50 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+36 87
Փոստային ինդեքս8230
Պաշտոնական կայքbalatonfured.hu
Քաղաքի նավահանգիստը
Թագորի ծառուղին

Բալատոնֆյուրեդ (հունգ.՝ Balatonfüred), քաղաք Հունգարիայի հարավ-արևմուտքում, տեղակայված Բալատոն լճի հյուսիս-արևելքում: Լճի հյուսիսային ափում շատ բնակչություն ունեցող, հայտնի հանգստավայր: Անունը ծագել է մի տարբերակով fürdo (լողարան) բառից, ուրիշով՝ fürj (լոր) բառից: Հաճախ քաղաքի անունը կրճատում են «Ֆյուրեդի»:

2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով Բալատոնֆյուրեդի բնակչությունը կազմում է 13 306 մարդ[1]:

Աշխարհագրություն ու տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Բուդապեշտի հարավ-արևմուտքից մոտավորապես 130 կմ և Վեսպրեմից 20 կմ հեռավորության վրա: Քաղաքով անցնում է երկաթուղիներ ու ավտոմոբիլային ճանապարհներ, որոնք տանում են լճի հյուսիսային ափով մինչև իսկ Կեստխեյ ու քաղաքը կապում Վեսպրեմի, Բուդապեշտի ու այլ հունգարական քաղաքների հետ: Բալատոնֆյուրեդը Բուդապեշտի ու հարևան քաղաքների հետ կապված է մշտական ավտոբուսային ու երկաթուղային կապով: Մինչև Բուդապեշտ գնացքով ճանապարհը կազմում է 2.5-3 ժամ:

Քաղաքում կա նավակայան, որտեղ կառանվում են ինչպես զբոսանքային, այնպես էլ մշտական երթ կատարող նավերը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտ հանքային ջրի բուժիչ աղբյուրները հայտնի էին դեռևս հռոմեական ժամանակաշրջանում, սակայն կուրորտային համբավը քաղաքը ստացել է 18-րդ դարի վերջում, իսկ պաշտոնապես կուրորտի կարգավիճակ ստացել է 1772 թվականին: 1730 թվականին բուժիչ աղբյուրի մոտ կառուցվել է առաջին հյուրանոցը, որը եղել է համեստ սենյակ: Սկզբում հանգստացողերին գրավում էր հանքային ջուրը, հետո նորաձև դարձան լճում լողանալը: 1846 թվականին Բալատոնֆյուրեդ նավահանգստից Բալատոն դուրս եկավ առաջին ջերմանավը:

Սանատորիական-կուրորտային նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալատոնֆյուրեդի սանատորիաների հիմնական ..ը սրտաբանությունն է: Կուրորտին համբավ բերեցին հանքային ջրի բուժիչ աղբյուրները: Քիչ հանքացված ածխաթթվային սուլֆատա-հիդրոկարբոնատային կրածնա-մագնիումային ջրերը օգտագործվում են խմելով բուժվելու, լոգանք ընդունելու և այլ պրոցեդուրաների համար: Քաղաքի ամենամեծ բուժական հիմնարկն է Պետական սրտաբանական հոսպիալը, որտեղ վիրահատում կամ ինֆարկտ տարած հիվանդները անցնում են ռեաբիլիտացիա: Հանքային ջրերը օգնում են ստամոքսային, աղիքային, լյարդային հիվանդությունների, շաքարային դիաբետի դեպքում[2]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1800 թվականին Բալատոնֆյուրեդի Դյոդ անունով (առողջության հրապարակ) կենտրոնական հրապարակում, կառուցվել է Լայոշա Կոշուտի անվան բյուվետ, որից մինչև հիմա բուժեկները ջուր են խմում: Ամենահին աղբյուրները գտնվում են Պետական սրտաբանական հոսպիալի մոտ: Հիվանդանոցի մոտ գտնվող աղբյուրներից մեկը մինչև հիմա կրում է շիճուկի անուն, որի ջուրը խառնում էին ոչխարի կաթի հետ և օգտագործում շնչառական օրգանների հիվանդությունների բուժման համար: Բալատոնի ափով ձգվում է հնդկացի բանաստեղծ Ռաբինդրանաթ Թագորի անվան ծառուղին, այն բանից հետո, որ 1926 թվականին Կոլոս զբոսավայրում տնկել է լորի: Ծառուղում կան նաև այլ մեծանուն հանգստացողների անվան արձաններ, հուշատախտակներ:

Հին քաղաքի համարյա բոլոր տները գտվնում են հսկողության տակ ինչպես ճարտարապետական հուշարձաններ (բարոկկո, դասականություն): Հին առանձնատներն ու վիլլաները, պարտեզների մեծաքանակ արձանները, ծաղիկների առատությունը այս քաղաքի յուրօրինակ այցետոմսն է:

  • Խորվաթ ընտանիքի տուն: Գտնվում է Դյոդ հրապարակում, կառուցվել է 18-րդ դաևում բարոկկո ոճով:
  • Լուիզա Բլախի վիլլան: Լուիզա Բլախա՝ հայտնի հունգարացի երգչուհի ու դերասանուհի, 1893-ից 1316 թվականներին ապրել է Բալատոնֆյուրեդում:
  • Մորա Յոկայի թանգարան: Տեղակայված է վիլլայում մինչև 19-րդ դարկ վերջերը, նվիրաբերված Մորա Յոկայի գրողին:

Քույր քաղաքներ[3][խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]