Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 23
Ջինս, ամենօրյա հագուստ՝ խիտ բամբակյա կտորից: Առաջին անգամ պատրաստվել է 1853 թվականին Լիվայ Ստրաուսի կողմից՝ որպես ֆերմերների աշխատանքային հագուստ: Սկզբում ջինսերը կարում էին անգլիական կամ ամերիկյան արտադրության կանեփի պարուսինից: Հետագայում կանեփը փոխվեց բամբակի և «ջինսային հեղափոխության» ժամանակ (1960-ական թվականներ) կանեփային կտոր չէր օգտագործվում արտադրությունում:
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ 16-րդ դարում Եվրոպայում հայտնի էր jean բամբակյա սարժ, անկյունագծային հյուսվածքով: Հին ֆրանսերենում առաջացավ «jane» բառը իտալական «gene» բառից և այդտեղից անցավ անգլերենին: Կտորի անունը առաջացել է Ջենովա տեղանունից: Կտորը վերամշակում էին Ֆրանսիայում, Նիմ քաղաքում (de Nimes): Ջենովան տալիս էր լեղակ ներկանյութ:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբանները վաղուց հետազոտեցին ջինսի ծագումը իրենց անուններով անգլերենում՝ denim և jeans: Առաջինը ցույց է տալիս ֆրանսիական Նիմ ազգին, որը հայտնի էր իր պինդ կտորներով, երկրորդը՝ իտալական Ջենովային, տեքստիլ գործարաններով:
Առաջին ջինսերը հայտնվեցին ամերիկացի բեռնակիրների մոտ: Հնագիտական որոնումները դեռ ոչինչ չտվեցին, գրավոր աղբյուրներում մնացին միայն քիչ տեղեկություններ այն մասին որ 17-րդ դարի կեսերին Ջենովայից այդ տիպի էժան կտորներ[1] էին մատակարարում հյուսիսային Եվրոպա (հատկապես Անգլիա): Ջինսին նմանատիպ կտորի լուսանկարներ արվեստագետների կողմից գտնվել են 17-րդ դարի անհայտ իտալական վարպետի[2] լուսանկարներում:
Ջենովայից Մեծ Բրիտանիա ներմուծեցին կտոր, որը հետագայում ստացավ «դենիմ» անունը: Տաբատները կարում և ծախում էին ամբողջ Եվրոպայով «ջեյն» կամ «ջին» անունի տակ:
1750 թվականին Ջոն Հոլկերը գրեց «Ֆրանսիայի տեքստիլ արդյունաբերության օրինակների գիրք», որտեղ նկարագրված և պատկերված էին տաբատի 8 մոդել, հիշեցնող ժամանակակից ջինս: Մոտավոր 1300 թվականին ֆրանսիական Նիմ քաղաքում պատրաստում էին serge [3] de Nimes կտավը: 150 տարուց այդ կտորից «denim» անվան տակ սկսեցին կարել ջինսեր: Մոտավոր 1492 թվականին Քրիստափոր Կոլումբոսի գիտարշավը ուղևորվեց դեպի Հնդկաստան տանող ճանապարհի որոնմանը: Նավի առագաստները նույնպես պատրաստված էին serge de Nimes կտորից:
1597 թվականին իտալական նավաստիները Ջենովա քաղաքից տաբատները հագնում էին պարուսինից: Ժամանակի ընթացքում պարուսինից տաբատները սկսեցին ասել «ջենես», կամ ամերիկական ձևով՝ «ջինս»:
Հայտնվելով 19-րդ դարի կեսերին որպես քովբոյների և ոսկի փնտրողների համազգեստ, հիմա պրակտիկ ջինսերը գրավեցին ամբողջ աշխարհը:
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջինսի տիպերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջինսե կտորի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենիմ - ամենաթանկ կտորը, կոշտ, լվանալուց հետո դառնում է փափուկ:
- Շամբրի - դենիմի տարատեսակ:
- Կոտրատված սարժ:
- Ջին - էժան, հավասար ներկված կտոր, դենիմի տարատեսակ:
- Ստրետչ - բամբակ լայկրայի հետ:
- Բնական ստրետչ - ռամի, 44-45 %, բամբակի հետ:
- Էկրյու (ֆր.՝ écru) - չներկված բամբակե կտոր, բնական ջինս:
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջինսը դարձել են հիպիի ֆիրմային հագուստը:
- Ջինսը դեֆիցիտ էր ԽՍՀՄ-ի ժամանակ:
- 2001 թվականին Levi Strauss & Co ընկերությունը աուկցիոնում ծախսեց 45 հազար դոլար, որպեսզի գնի մի զույգ ջինս, որը արտադրել է հենց ինքը մոտավորապես 1880 թվականին, որը գտնված էր հանքափորի գյուղում Նևադա նահանգում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Старая картина приоткрыла завесу тайны над происхождением джинсов
- ↑ Переворот в истории моды: выяснилось, что джинсы родом из Италии 17 века
- ↑ Саржа (լատին․՝ sericus — шёлковый) — хлопчатобумажная, шёлковая или искусственная ткань с диагональным переплетением нитей; вырабатывается в основном гладкокрашеной и набивной.