Մասնակից:Anna Khlghatyan/Ավազարկղ
Սա Anna Khlghatyan մասնակցի սևագրության էջն է՝ «ավազարկղը», և մասնակցի էջի ենթաէջերից մեկն է։ Այն ծառայում է որպես սևագիր և փորձարկումների վայր։ Սա հանրագիտարանային հոդված չէ։ Ձեր անձնական ավազարկղը ստեղծելու համար սեղմեք այստեղ։ Այլ ավազարկղեր՝ Ընդհանուր ավազարկղ |
Թունագիտություն տոքսիկոլոգիա (հունարեն, roxixov—թույն և .... լոգիա), գիտություն օրգանիզմի վրա թունավոր նյութերի ազդեցության մասին, ուսումնասիրում է թունավոր նյութերի ֆիզիկական և քիմիական հատկությունները, ազդեցության մեխանիզմները, օրգանիզմում առաջացած ախտաբանական փոփոխությունները, ինչպես նաև հայտնաբերում թունավորումների կանխարգելման և բուժման արդյունավետ միջոցների անտիդոտներ (հակաթույներ): Թունագիտությունը հնարավորություն է ստեղծում նաև թույների ազդեցության օգտակար օգտագործման համար: Թունագիտությունը պատմականորեն զարգացել է որպես դատական բժշկության մասնաճյուղ, որը պայմանավորված էր կանխամտածված թունավորումների ախտորոշման անհրաժեշտությամբ (դատական թունագիտություն): Հետագայում, կապված արդյունաբերության զարգացման հետ, հիմնվեց նաև արդյունաբերական (արտադրական կամ մասնագիտական) թունագիտություն, որն ուսումնասիրում է արտադրության մեջ օգտագործվող և ստացվող նյութերի վնասակար ազդեցությունը մարդկանց օրգանիզմի վրա: ԽՍՀՄ-ում արդ․ թունագիտությունը սերտորեն առնչվում է աշխատանքի հիգիենայի հետ: Արտադրական թունագիտության զարգացումը պատճառ հանդիսացավ կլինիկական Թունագիտության առաջացման, որն ուսումնասիրում է թունավորումների բուժման հարցերը: Գյուղատնտեսական թունագիտությունը հնարավորություն է ստեղծում ինսեկտիցիդների, հերբիցիդների, ֆունգիցիդների և այլ թունաքիմիկատների օգտագործման համար: Ռազմական թունագիտությունը ուսումնասիրում է մարտական թունավոր նյութերից առաջացած թունավադրումները և սանիտարաքիմիական պաշտպանության հարցերը: Բժշկական կամ դեղագործական , հայթայթում է նյութեր, որոնք թունավոր ներգործություն ունեն ախտածին մանրեների և մակաբույծների վրա, իսկ մարդու համար անվտանգ են, և նյութեր, որոնք ազդում են օրգանիզմի միայն ախտաբանական հյուսվածքների վրա: Գոյություն ունեն նաև սննդային թունավորումների, բակտերիային տոքսինների, անասնաբուժական և ռադիոակտիվ նյութերի թունագիտության բաժիններ: թունագիտության զարգացումը բաժանվում է 2 ժամանակաշրջանի՝ 1. դիտողական կամ էմպիրիկ, ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչև XIX դարի կեսը, և գիտական՝ XIX դարի կեսից մինչև այժմ: Թունավոր նյութերի ազդեցության նկարագրության առաջին փորձերը կատարել է Դիոսկորիդը (մ.թ.I դար): Նրա «De materia medica» և «Alexipharmaca» աշխատությունները թունագիտության վերաբերյալ առաջին մենագրություններն են: Ռուսաստանում փորձառական թունագիտությունը սկսել է զարգանալ XIX դ. 50-ական թվականները, հիմնադիրն է պրոֆեսոր Ե.Վ.Պելիկանը: Հայաստանում թունագիտական առաջին հետազոտությունները կատարել են 30-ական թվականները Գ.Ա.Մեդնիկյանը և. Ս.Հ.Միրզոյանը, իսկ արդյունքում թունագիտությունը՝ 40-ական թվականները Ս.Հ․ Միրզաբեկյանի նախաձեռնությամբ Սանիտարա–բակտերիալոգիական գիտահետազոտական ինստիտուտում հիմնվել է աշխատանքի հիգիենայի լաբորատորիա, այնուհետև Երևանի բժշկական ինստիտուտում՝ աշխատանքի հիգիենայի ամբիոն: 1959-ին հիմնադրվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների հայկական ԳՀԻ (ներկայումս ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստիտուտում), որի արդյունքում թունագիտության լաբորատորիայում հետազոտվել են մի շարք քիմիական վնասակար միացությունների ազդեցությունները և հիմնավորվել դրանց սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Թունագիտւթյան հետագա զարգացումը Հայաստանում կապված է պեստիցիդների, պոլիմերների և պլաստմասսաների կիրառման, թունաբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև Պոլիմեր» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական բաժանմունքների հիմնադրման հետ:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |