Մասնակից:Ani.petrosyan.y/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ani.petrosyan.y/Ավազարկղ10

Ջորջ Զեյմս (անգլ.՝ George Zames), լեհ-կանադացի տեսաբան և պրոֆեսոր ՄաքԳիլ համալսարանում, (Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա)։ Զեյմսը հայտնի է իր հիմնարար ներդրմամբ ռոբաստային կառավարման տեսության մեջ, և նրան է վերագրվում տարբեր հայտնի արդյունքների զարգացումը, ինչպիսիք են փոքր շահի թեորեմը, պասիվության թեորեմը, մուտք-ելք մեթոդի շրջանակի չափանիշը և առավել հայտնի H∞ կառավարման մեթոդները[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Զեյմսը ծնվել է 1934 թվականի հունվարի 7-ին Լեհաստանի Լոձ քաղաքում՝ հրեական ընտանիքում։ Մեծացել է Վարշավայում։ Զեյմսը և նրա ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին փախել են քաղաքից և տեղափոխվել Կոբե (Ճապոնիա), այնուհետև, վերջապես, անգլո-ֆրանսիական միջազգային կարգավորմամբ Շանհայ։ Ավելի ուշ Զեյմսը նշել է, որ ինքն ու իր ընտանիքը իրենց կյանքով պարտական են Լիտվայում Ճապոնիայի հյուպատոս Չիունե Սուգիհարային՝ իր տրամադրած տարանցիկ վիզայի համար[2]։ Շանհայում Զեյմսը շարունակել է ուսումը, իսկ 1948 թվականին ընտանիքը գաղթել է Կանադա:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյմսը 15 տարեկան հասակում ընդունվել է ՄաքԳիլ համալսարան և ստացել է ինժեներական ֆիզիկայի բակալավրի աստիճան: Ավարտելով որպես կուրսում լավագույնը՝ Զեյմսը հաղթել է Աթլոնի կրթաթոշակ Անգլիայում սովորելու համար և տեղափոխվել է կայսերական քոլեջ: Ավարտելով երկու տարվա ընթացքում՝ նրա խորհրդականներն են դարձել Քոլին Չերին, Դենիս Գաբորը և Ջոն Հյու Ուեսքոտը: 1956 թվականին Զեյմսը ընդունվել է Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտ՝ դոկտորանտուրա սկսելու համար, իսկ 1960 թվականին ստացել է գիտությունների դոկտորի աստիճան «համակարգային վերլուծության ոչ գծային գործողություններ» անվանումով ատենախոսության համար: Նրան խորհուրդ են տվել Նորբերտ Վիները և Յուկ-Վին Լին[3]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1965 թվականներին Զեյմսը տարբեր դասախոսական պաշտոններ է զբաղեցրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և Հարվարդի համալսարանում։ 1965 թվականին Զեյմսը ստացել է Գուգենհայմի անվան կրթաթոշակ և տեղափոխվել ՆԱՍԱ-յի էլեկտրոնային հետազոտական կենտրոն, որտեղ նա հիմնել է կառավարման տեսության և հավելվածների գրասենյակը (OCTA): 1969-ին հայտարարվել է, որ գրասենյակը պետք է փակվի, և 1970-ին Զեյմսը միացել է նորաստեղծ Տրանսպորտի հետազոտման կենտրոնին: 1972 թվականին Զեյմսը անցկացրել է ստեղծագործական արձակուրդ Իսրայելի Հայֆա քաղաքում գտնվող Թեքնիոնում, իսկ 1974 թվականին վերադարձել է ՄաքԳիլի համալսարան՝ դառնալով պրոֆեսոր և մնալով էլեկտրատեխնիկայի Մակդոնալդ ամբիոնի վարիչ մինչև իր մահը՝ 1997 թվականը:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյմսն ամուսնացած էր Եվայի հետ, որի հետ ծանոթացել էր Իսրայելում։ Նրանք ունեն երկու որդի՝ Էթանը և Ջոնաթանը։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյմսի հետազոտությունները կենտրոնացած են ոչ ճշգրիտ մոդելավորված համակարգերի վրա, որոնք օգտագործում են մուտքային-ելքային մեթոդը, մի մոտեցում, որը տարբերվում է վիճակի տարածությամբ ներկայացումից, որը մի քանի տասնամյակների ընթացքում վերահսկում էր կառավարման տեսությունը։

Նրա աշխատանքի մեծ մասի հիմքում կազմակերպության հաշվին բարդության նվազեցման խնդիրն է[4]

Կառավարման նախագծման նպատակների համար համախառն որակական հատկությունները, ինչպիսիք են հուսալիությունը, կարելի է վերլուծել և կանխատեսել առանց ճշգրիտ մոդելների կամ սինթեզների կախվածության: Մաթեմատիկական վերլուծությունը ապահովում է տոպոլոգիական գործիքներ, որոնք շատ լավ են համապատասխանում այդ նպատակին, ինչպիսիք են կոմպակտ, սեղմման և ֆիքսված կետի մեթոդները: Բացի այդ, կառավարման համակարգերի նախագծման ժամանակ, որտեղ մոդելի մեծ անորոշություն կա, հաճախ ավելի կարևոր է գնահատել որակյալ վարքագիծը (կայունություն, տատանումների առկայություն), քան ճշգրիտ հաշվարկել:

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբաստ և ոչ գծային կառավարման միջազգային հանդեսը 2000 թվականին հատուկ թողարկում է հրապարակել Ջորջ Զեյմսի պատվին, որը ներառում է նրա հրապարակումների ամբողջական ցանկը[5]։ Զեյմսի կյանքի և ժառանգության վերաբերյալ ակնարկները հրապարակվել են Ս. Միտերի, Ա. Թանենբաումի, Ջ. Ս. Ուիլմսի կողմից, մի հատորով, որը կազմվել է Զեյմսի 60-ամյակի կապակցությամբ[6]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • IEEE կառավարման համակարգերի գիտության և ճարտարագիտության մրցանակ, 1984 թվական[7][8]
  • Կիլամի մրցանակ, 1995 թվական[9]
  • Ռուֆուս Օլդենբուրգերի մեդալ Ամերիկյան մեքենաշինական ընկերությունից, 1996 թվական[10]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. S. Mitter; A. Tannenbaum (1998). «The Legacy of George Zames» (PDF). IEEE Transactions on Automatic Control. 43 (5): 591. doi:10.1109/TAC.1998.668826. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010-06-26-ին. Վերցված է 2008-07-05-ին.
  2. Willems, J.C. (1998). «George Zames, 1934-1997». Automatica. 34: 285–286. Արխիվացված է օրիգինալից 2011-07-19-ին. Վերցված է 2008-07-05-ին.
  3. Zames, G. (1960). «Nonlinear operations of system analysis». hdl:1721.1/4452. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. Zames, G. (1996). «Input-output feedback stability and robustness, 1959-85». IEEE Control Systems Magazine. 16 (3): 61–66. doi:10.1109/37.506399.
  5. Glover, K.; Safonov, M.G. (2000). «The Publications of George Zames». Int. J. Robust Nonlinear Control. 10 (11–12): 851–856. doi:10.1002/1099-1239(200009/10)10:11/12<851::AID-RNC528>3.0.CO;2-3.
  6. Francis, Bruce A. (February 1995). «Biographical Sketch of George Zames». In B. A. Francis (ed.). Feedback Control, Nonlinear Systems, and Complexity. Lecture Notes in Control and Information Sciences. Vol. 202. Berlin: Springer. Վերցված է 2008-07-04-ին.
  7. «IEEE Control Systems Award Recipients» (PDF). IEEE. Վերցված է Կաղապար:Format date-ին.
  8. «IEEE Control Systems Award». IEEE Control Systems Society. Արխիվացված է օրիգինալից 2010-12-29-ին. Վերցված է Կաղապար:Format date-ին.
  9. «Killam Award Winners». Killam Trusts. Արխիվացված է օրիգինալից 2011-07-06-ին. Վերցված է Կաղապար:Format date-ին.
  10. «Rufus Oldenburger Medal». American Society of Mechanical Engineers. Վերցված է Կաղապար:Format date-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]