Մասնակից:Alvard Zakevosyan/Ավազարկղ1
Տրաստևերեն (իտալերեն՝)[1] Հռոմի տասներեքերորդ վարչական շրջանն է՝ Տիբերի արևմտյան ափին, Վատիկան քաղաքի հարավային մասում և Մունիսիպիո առաջինի մեջ: Քաղաքի անունը ծագում է լատիներեն Tiberim բառից, որը բառացիորեն նշանակում է «Տիբերի մյուս կողմում»: Դրա գերբը կարմիրի վրա առյուծի ոսկեգույն գլուխ է, որի նշանակությունն անհայտ է: Տրաստևերտեն հյուսիսից սահմանակցում է տասնչորսերորդ վարչական շրջանին՝ Բորգոյին:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական կայսրության տարիներին (Ք.Ա. 753-509թթ.) Տիբերին հարակից տարածքը պատկանում էր թշնամի Էտրուսկներին: Այն հռոմեացիները կոչում էին Ripa Etrusca (Էտրուսկական ափ): Հռոմն այն գրավեց, որպեսզի իր տիրապետության տակ պահեր և մուտք գործեր գետի երկու ափերն էլ, բայց Հռոմին այդ կողմի շինությունները հետաքրքիր չէին: Փաստորեն Տրաստևերեն քաղաքի մյուս մասին կապող միակ բանը Պոնս Սուբլիկուս (լատ.՝ փայտից կառուցված կամուրջ) անունով փայտե փոքր կամուրջն էր:
Ք.Ա. 509թ. Հանրապետության օրոք նավարկողների և ապրուստ վաստակող ձկնորսների թիվն աճեց, և շատերը քաղաքացիություն ստացան Տրաստևերեում: Արևելքից եկած ներգաղթյալները՝ հիմնականում հրեաներն ու սիրիացիները, նույնպես հաստատվեցին այնտեղ: Տարածքը սկսեց համարվել Օգոստոս քաղաքի մի մասը, որը Հռոմը բաժանեց 14 շրջանների (լատ. Regions): Ներկայիս Տրաստևերեն XIV էր և կոչվում էր Տրանս Տիբերիմ:
Հռոմի Հանրապետության անկումից ի վեր տարածքը նաև մի կարևոր հրեական համայնքի կենտրոն էր[2], որոնք այնտեղ բնակվեցին մինչև միջնադարի ավարտը: Հռոմի առաջին սինագոգը գտնվում է այս թաղամասում: Շենքը կառուցվել է 908թ. և բառարանագիր Նատան բեն Ռեչինի ջանքերով 1073թ. դարձել է սինագոգ: Շենքում նաև մկրտարան կար: Կենտրոնաական սյան հիմքին դեռևս տեսանելի են հրեական գրությունները[3]: Այն դադարեց սինագոգ լինել, երբ հրեաները 16-րդ դարի կեսերին ստիպված եղան տեղափոխվել Տիբեր գետի մյուս ափին գտնվող Հռոմեական գետտո: Հիմա այն օգտագործվում է առևտրական նպատակներով և գտնվում է Վիկոլո դելլ՛Ատլետա 14 հասցեում[4]:
Որպես իմպերիալիստական դարաշրջանից մնացած հարստություն, մի քանի կարևոր անձիք որոշեցին իրենց վիլլաները կառուցել Տրաստևերեում՝ ներառյալ Կլոդիան (Կատուլլուս -ընկեր) և Հուլիոս Կեսարը(նրա պարտեզով վիլլան՝ Հորթի Կեսարիսը)։ Այդ վարչական շրջանում էր գտնվում Հռոմի ամենահին եկեղեցիներից երկուսը՝ Տիտուլուս Կալիքսթին, որն ավելի ուշ կոչվեց Սանտա Մարիա ին Տրաստևերե, և Տիտուլուս Չեչիլիան՝ Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե։
Որպեսզի գետի աջ ափին ամրոց ունենան և Յանիկուլում բլուրն իրենց տիրապեության տակ պահեն, Տրանստիբերիմը մասամբ ներառվեց Ավրելիանոս կայսեր (270–275) կոմղից կառուցված Ավրելիանոսի պատի ներսում՝ քաղաքը գերմանական ցեղերից պաշտպանելու համար։
Միջնադարում Տրաստևերեում կային նեղ, ոլոր-մոլոր, անկանոն փողոցներ, դեռ ավելին․ միգնաների (շենքերի առջև կառույց) պատճառով տեղ չէր լինում, որ վագոններն անցնեին։ 15-րդ դարի վերջին այդ միգնանիները քանդեցին։ Այնուամենայնիվ Տրաստևեևեն մնաց նեղ փողոցներիլաբիրինթոս։ Խիստ հակադրություն կար բարձր խավի մեծ, շքեղ տների և աղքատների փոքր, կիսափուլ տների միջև։ Մինչև 15-րդ դարի վերջի Սիքստոս IV-ի ժամանակները քաղաքում մայթեր չկային։ Սկզբում օգտագործվում էին աղյուսներ, բայց ավելի ուշ դրանք փոխարինվեցին սալաքարերով որոնք ավելի հարմար էին վագոնների համար։ Հռոմեական շրջանից ի վեր շնորհիվ դրա մասնակի մեկուսացված լինելուն (Տիբերից այն կողմ) և այն փաստի, որ դրա բնակչությունը բազմամշակութակիր էր, Տրաստևերեի բնակիչները, որ կոչվում էին տրաստևերինի, զարգացրին իրենց իսկ մշակույթը։ 1744թ․ Բենդիկտ XIV փոխեց շրջանի սահմանները՝ Տրաստևերեին տալով իր ներկայիս սահմանները։
Մեր օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Տրաստևերեն պահպանում է իր տեսակը՝ շնորհիվ իր՝ սալաքարով պատված նեղ փողոցների՝ եզրագծված հին տներով։ Գիշերները տեղացիներն ու զբոսաշրջիկները միասին հավաքվում են շատ գարեջրատներում ու ռեստորաններում[5], բայց Տրաստևերեն պահպանում է իր իսկ կարևոր դերը։ Տարածքը նաև մի քանի օտարերկրյա ակադեմիական հաստատությունների տուն է՝ ներառյալ Հռոմի Ամերիկյան Համալսարանը և Ջոն Քաբոթի համալսարանը (երկուսն էլ ամերիկյան մասնավոր համալսարաններ են), Հռոմի Ամերիկյան ակադեմիան, Թոմաս Մորի լիբերալ արվեստի քոլեջի Հռոմի կամպուսը։ Կանադական Վոթերլուի ճարտարապետական դպրոցի համալսարանը (սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին) և ԱՄերիկյան Պրատտի ինստիտուտի ճարտարապետական դպրոցը` այնուհետև ծառայելով որպես միջազգային ուսանողների տուն։
Շրջակայքը գրավել է նկարիչներին, օտարերկրյա ներգաղթյալներին և շատ հայտնի մարդկանց։ 60-70-ական թթ․ Musica Elettronica Viva խմբի ամերիկացի երաժիշտ-կոմպոզիտորներ Ֆրեդրիք Ռզևսկին և Ռիչարդ Թայթլբաումը ապրում էին Վիա դելլա Լյուսում: Spaghetti Westerns խմբի ռեժիսիոր Սերջիո Լեոնեն մեծացել է Վիալե Գլորիոսոյում (նրա հիշատակին մարմարե ցուցանակ կա բնակարանի շենքի պատին) և հաճախել է մոտակայքում գտնվող կաթոլիկ մասնավոր դպրոց: Ֆիլմի եաժշտության կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն նույն դպրոցն է հաճախել, և մեկ տարի ինքն ու Սերգիո Լենոնը համադասարանցիներ են եղել։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրաստևերեի հանրային գրադարաններում ներառված է Կասսա դելլա Մեմորիա է դելլա Ստորիան[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Trasteverino (իտալերեն). Hoepli. GEDI Gruppo Editoriale S.p.A. Վերցված է 11 November 2015-ին.
{{cite encyclopedia}}
:|newspaper=
ignored (օգնություն) - ↑ Coarelli, Filippo; Usai, Luisanna (1984). Pucciarelli, Mauro (ed.). Guida archeologica di Roma (իտալերեն). Milano: Arnoldo Mondadori Editore. էջ 308. ISBN 9788804118961.
- ↑ «First Synagogue - Jewish Attraction». jewisheurope.org. Menachem Lazar. Վերցված է 14 March 2019-ին.
- ↑ «Old Synagogue of Trastevere». Visit Jewish Italy. Fondazione Beni Culturali Ebraici in Italia. Վերցված է 14 March 2019-ին.
- ↑ Hanzlik, Louise (January 2018). «A perfect day in Trastevere, Rome's favourite neighbourhood». Lonely Planet. Վերցված է 20 June 2019-ին.
- ↑ "Biblioteche ed i Centri specializzati." City of Rome. Retrieved on 8 September 2012.