Մասնակից:Ֆրիդա Բաղդասարյան/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդա Բաղդասարյան/Ավազարկղ6

Ուիլեմ Բիլդերդեյք (հոլանդերեն արտասանություն` [ˈʋɪləm ˈbɪldərˌdɛi̯k]) (ԱԾ), հոլանդացի բանաստեղծ, պատմաբան, իրավաբան և լեզվաբան[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլեմ Բիլդերդեյքը ծնվել է 1756 թվականի սեպտեմբերի 7-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում[2]:

Նրա հայրը Ամստերդամում բժիշկ էր: Երբ նա տաս տարեկան էր[1], նրա հետ դժբախտ դեպք պատահեց, որի հետևանքով նա վնասեց իր ոտքը, և դարձավ անգործունակ ու սկսեց կենտրոնանալ և զարգացնել իր ուսումը: Քանի որ նրա ծնողները Օրանժ-Նասաուի տան մոլի հետևորդներն էին, Բիլդերդեյքը մեծացավ ուժեղ միապետական և կալվինական համոզմունքներով[3]:

Լեյդենի համալսարանում սովորելուց հետո Բիլդերդեյքը 1782 թվականին ստացել է իրավագիտության դոկտորի կոչում և սկսել իր գործունեությունը Հաագայում: Երեք տարի անց նա ամուսնացավ Ռեբեկա Վեսհովենի հետ, սակայն նրանց ամուսնությունը այդքան էլ հաջող չէր: Նա հրաժարվեց 1795 թվականին երդում տալ Բատավայի նոր Հանրապետության վարչակազմին, և, հետևաբար, ստիպված եղավ հեռանալ Նիդեռլանդներից: Նա գնաց Համբուրգ, իսկ ավելի ուշ՝ Լոնդոն, որտեղ նա մեծ համբավ ձեռք բերեց[3]:Այնտեղ նա ուներ աշակերտուհի՝ Կատարինա Վիլհելմինա Շվայխարդտը (1776-1830 թվականներ), նիդեռլանդացի նկարիչ Հայնրիխ Վիլհելմ Շվայխարդտի դուստրը և հենց ինքը՝ բանաստեղծուհին: Երբ նա հեռացավ Լոնդոնից 1797 թվականի հունիսին և գնաց Բրաունշվայգ, այս տիկինը հետևեց նրան, և երբ նա պաշտոնապես բաժանվեց իր առաջին կնոջից (1802 թվական), նրանք ամուսնացան[3]:

1806 թվականին ընկերները համոզեցին նրան, որպեսզի վերադառնա Նիդեռլանդներ, որտեղ Բատավայի Հանրապետությունը փոխարինվել էր միապետությամբ, իսկ առաջին թագավոր ընտրվել էր Լյուդովիկ Բոնապարտն՝ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի եղբայրը: Լյուդովիկը սիրով ընդունեց Բիլդերդեյքին և նրան դարձրեց իր գրադարանավար, ինչպես նաև թագավորության անդամ[4] և, ի վերջո, նախագահ (1809-1811 թվականներ)[3]:

Բիլդերդեյքը նաև սովորեցնում էր թագավորին հոլանդերեն, թեև մի առիթով թագավորը ենթադրաբար ասել էր իր ժողովրդին, որ ինքը «Կոնին վան Օլանդն» է («Օլլանդի նապաստակ»), այլ ոչ թե «Կոնինգ վան Հոլանդը» («Հոլանդիայի թագավոր»), քանի որ նա դժվարությամբ էր հոլանդերեն բառերը արտաբերում[1]:

Լյուդովիկոսի գահից հրաժարվելուց հետո Բիլդերդեյքը աղքատացավ: 1813 թվականին Նիդեռլանդներում Վիլհելմ I-ի գահից հրաժարվելուց հետո նա հույս ուներ պրոֆեսոր դառնալ, բայց հիասթափվեց և դարձավ պատմության ուսուցիչ Լեյդենի համալսարանում: Նա մինչև մահ շարունակեց իր պայքարը ազատական գաղափարների դեմ[3]:

Բիլդերդեյքի դիմանկարը մահվան մահճում, Գերտ Յան Միքայելիսի կողմից, 1831 թվականին:

Բիլդերդեյքը «Het Réveil» հոգեւոր շարժման հիմնադիրն էր, որը փորձում էր քրիստոնեական պատասխան տալ Ֆրանսիական հեղափոխության իդեալներին: Նրա աշակերտներից էին Աբրահամ Կապադոսը, Վիլեմ դե Կլերկը, Գիյոմ Գրոեն վան Պրինստերերը և հատկապես Իսահակ դա Կոստան, ով իր ուսուցչին անվանեց «հակահեղափոխական, հակաբարնևելդտյան, հակաԼովեստեյնիստ, հակալիբերալ»[3]։

Բիլդերդեյքը մահացավ Նիդեռլանդների Միացյալ Թագավորության Հարլեմ քաղաքում 1831 թվականի դեկտեմբերի 18-ին[2]:

Առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոտե Մարկտ 11-ի ճակատի վերին մասում գտնվող ֆրոնտոն քարը, այն տունը, որտեղ ապրում էր Բիլդերդեյքը, երբ նա մահացավ, , Գրոտե Մարկտի Հաարլեմի վրա:

Ըստ Գոդֆրիդ Բոմանսի, ով ակումբն անվանել է իր կեղծանուն Թեյստերբանտ անունով, մահճակալը, որտեղ մահացել է Բիլդերդեյքը, պահվել է մինչև 1950 թվականը՝ մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարելու համար: Հուշաքարը տեղադրվել է նրա հին տան վերին ֆրոնտոնի վրա 1885 թվականին, իսկ հուշաքարը գտնվում է նաև Սուրբ Բավոչա եկեղեցում

Բիլդերբերգի անվան թանգարանի հավաքածուն պահպանվում է Լեյդենի համալսարանի գրադարանում:




Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Willem Bilderdijk - Lambiek Comiclopedia».
  2. 2,0 2,1 Joris van Eijnatten, "Bilderdijk, W.", Bio- en bibliografisch lexicon van de neerlandistiek, 2004. Retrieved 5 December 2021.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Chisholm, 1911
  4. «Willem Bilderdijk (1756–1831)». Royal Netherlands Academy of Arts and Sciences. Վերցված է 17 July 2015-ին.

Attribution:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]