Մասնակից:Սվետա Աղասարյան/Ավազարկղ28

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի արագաճեցում, բանջարեղենի, հատապտուղների, ծաղիկների ստացումը նրանց աճման համար ոչ սեզոնային ժամանակ (օրինակ՝ ձմռանը)։ Կատարվում է ջերմոցներում, ջերմատներում, նկուղներում և այլ շինություններում։ Երբեմն (գարնանն ու աշնանը) օգտագործում են բաց գրունտը՝թաղանթածածկերի տակ։Արագ աճեցնում են այն բույսերը, որոնց կոճղարմատներում, արմատապտուղներում,սոխուկներում և այլն առկա են սննդանյութերի բավարար պաշարներ։ Բանջարային մշակաբույսերից արագաճեցվող կանաչեղեն ստանում են՝ գլուխ սոխից, սեզատերևից, պրասասոխից, բատուն սոխից, ճակնդեղից, նեխուրից, մաղադանոսից,աղցանային ճարճատուկից, թրթնջուկից, խավր ծիլից, ծնեբեկից։ Դրանց աճեցման համար պիտանի է բավարար փխրունության ցանկացած սննդարար հողախառնուրդը, ինչպես նաև տորֆը, կերամզիտը, ավազը, սնուցող տարրերի ջրային լուծույթները։ Հողախառնուրդի շերտը պետք է լրիվ ծածկի արմատապտուղները, կոճղարմատներն ու սոխուկները։ Արագ աճեցման համար բավարար է չափավոր լուսավորությունը, սակայն օրական 1000 լք-ից ոչ պակաս՝ 5–6 ժ-վա ընթացքում։ Ծնեբեկի և աղցանային ճարճատուկի արագաճեցումը կատարում են լրիվ մթության մեջ (լույսից բույսերը դառնանում են, ընձյուղներն ու տերևները՝ կոշտանում)։ Տնկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում շինության ներսում օդի ջերմաստիճանը պետք է լինի 10–14oC, այնուհետև ցերեկը՝20–25oC, գիշերը՝ 15–18oC (աղցանային ճարճատուկի համար՝ 12–15oC, ծնեբեկի համար՝ 20oC ողջ օրը)։Տնկանյութը վերցնում են բաց գրունտից և պահում 1 ամսից ոչ պակաս, որպեսզի այն հասցնի անցնել հանգստի շրջան։ Թարմ կանաչեղենը ստացվում է 20–45 օր հետո։ Բերքատվությունը(կգ/մ2) գլուխ սոխի 12–16 է, թրթնջուկինը՝ 3–5,խավր ծիլինը՝ 4–6։Գեղազարդիչ բույսերից արագաճեցվում են թփերից՝ եղրևանին, վարդենին,նշենին և այլն, բազմամյա խոտաբույսերից՝ վարդկակաչը, հակինթը, շուշանը, թրաշուշանը, հովտաշուշանը և այլն։ Առավել պիտանի են լավ զարգացած արմատային համակարգով և ճիշտ ձևավորված վերգետնյա մասով առողջ նմուշահատերը։ Եղրևանու և նշենու ծաղկումն արագացնելու համար արդյունավետ են տաք ջրային վաննաները, որոնց մեջ ընկղմում են բույսի վերգետնյա մասը։ Ջրի ջերմաստիճանն ու մշակման տևողությունը կախված են բույսի տեսակից։ Սովորաբար բավարար է 12–16-ժամյա մշակումը 30–35o C ջերմաստիճանի ջրով։ Նման օրինակ ազդեցություն ունեն նաև տաք ջրագոլորշային, ինչպես նաև եթերի, ացետիլենի, լուսագազի, ծխախոտի ծխի և այլն-ի վաննաները։Վարդ կակաչը, հակինթը, հովտաշուշանը նպատակահարմար է նախօրոք պահել ցածր ջերմաստիճանում։ Գեղազարդիչ բույսերը կրկնակի արագաճեցման համար հիմնականում պիտանի չեն, այդ պատճառով դրանք 1–2 տարով տեղափոխում են լավ պարարտացված պահեստային հողամասեր։ Հատապտղային մշակաբույսերից արագաճեցման համար ավելի հաճախ օգտագործում են խաղողի վազը և մորին։ Մորու բերքատվությունը 3–5 կգ/մ2 է հորիզոնային, և մինչև 10–12 կգ/մ2՝ուղղաձիգ մշակման դեպքում։