Մասնակից:Սիմոնյան/Ավազարկղ8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաբլիի շիշ և բաժակ

Շաբլի (ֆր.՝ Chablis), գինեգործության տարածաշրջան կենտրոնական Ֆրանսիայում (հյուսիսային Բուրգունդիա), տեղակայված է համանուն քաղաքի տարածքում, ինչպես նաև չոր սպիտակ գինու անվանում, որը մշակվում է այդ տարածաշրջանում: Շաբլի տարածաշրջանի կարևոր բնութագրիչ է հանդիսանում խաղողի շարդոնե առաջատար տեսակը (շաբլի գինի պատրաստելու համար օգտագործվում է բացառապես շարդոնե խաղողը):

Տարածաշրջանի զով կլիման (գտնվում է արդյունաբերական խաղողագործության գոտու հյուսիսային սահմանին) և կրաքարային հողերն ապահովում են շաբլիում թթվայնության և մրգային նոտաների համեմատաբար ցածր քանակը (համեմատած ավելի տաք շրջաններում աճեցված շարդոնեի գինիների հետ)[1]։ Սովորաբար շաբլին գունատ դեղին է՝ թեթև կանաչավուն երանգով։ Ըստ գինու համտեսողների՝ շաբլին առանձնանում է թարմությամբ, թեթևությամբ, ամբողջական համով և հարստությամբ, այս տեսակի գինին շատ հարմար է հնեցման համար[2]։ Սոմելյեները խորհուրդ են տալիս շաբլին օգտագործել ծովամթերքի (հատկապես ոստրեներ), սերուցքային սոուսով ձկների, ֆուա-գրայի, շոգեխաշած նապաստակի և թռչնամսի հետ[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի առաջին խաղողի այգիները հիմնել են հին հռոմեացիները։ Միջնադարում խաղողագործությունը մեծ ծաղկում է ապրել Բուրգունդիայում, մեծամասամբ վանական հաստատությունների ուժերով։ Համարվում է, որ Շաբլիի շրջանում առաջին շարդոնե խաղողի որթատունկերը տնկվել են 12-րդ դարում՝ Պոնտինիայի աբբայության ցիստերցյան վանականների կողմից: Հետագայում տարածաշրջանում սպիտակ գինու արտադրությունն արագ աճել է, և 19-րդ դարի սկզբին Շաբլիում խաղողի զբաղեցրած տարածքը կազմել է շուրջ 40 հազար հա[5]։

19-րդ դարի վերջին տարածաշրջանին մեծ հարված է հասցրել ֆիլոքսերա միջատների հարձակումը: Խաղողի այգիների տարածքները կրճատվել են տասնյակ անգամներ (օրինակ, 1950-ականներին դրանք կազմում էին ընդամենը 500 հա)[5]։

1938 թվականին տարածաշրջանը ստացել է «ըստ ծագման վերահսկվող անվանում» (AOC) կարգավիճակ, ընդ որում, AOC գոտին սահմանափակվում էր միայն մեկ երկրաբանական շերտով: 1978 թվականին հստակեցվել են անվանակոչման մի շարք գոտիների սահմանները[2]։ Աշխարհում շաբլիի նկատմամբ հետաքրքրության աճը և գյուղատնտեսական տեխնոլոգիաների կատարելագործումը թույլ են տվել 2004 թվականին տարածաշրջանում խաղողի այգիների տարածքը հասցնել 4000 հեկտարի[5]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի արտադրանքը դասակարգվում է ըստ Բուրգունդիայում ընդունված դասակարգման չորս կատեգորիաների («Շաբլի» ընդհանուր անվամբ, որը կիրառվում է բոլոր կատեգորիաների գինիների համար)՝ «Պետիտ շաբլի» (ֆր.), «Շաբլի» (ֆր.), «Շաբլի Պրեմիեր Կրյու» (ֆր.) և «Շաբլի Գրան Կրյու» (ֆր., բարձրագույն կատեգորիա): Պատմականորեն այդ ամենը պարզապես Շաբլի էր, բայց 1919 թվականին առանձնացվել է Chablis-grand-cru բարձրագույն կատեգորիան,1938 թվականին որոշվել է «ապելասիոն» (Premiers cru) տեղանունը, որին հետագայում՝ 1944 թվականին, միացրել են հարակից հողերը, և իրավունք ստացել կոչվելու Petit-chablis («կրտսեր Շաբլի»)։

Շաբլի Գրան Կրյուն արտադրվում է միայն յոթ վայրում՝ Բրանշո, Բուգրո, Լե-Կլո, Պրյոս, Գրենույ, Վալմյուր և Վոդեզիր: Երբեմն նշվում է «Մուտոն» հատվածը, բայց դա առանձին մաս չէ, այլ մասամբ գտնվում է Պրյոսում և Վոդեզիրում[1]:

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբլի գինին հայտնի էր նախահեղափախական Ռուսաստանում[1]: Ալեքսանդր Պուշկինը կատակով խորհուրդ է տվել իր ընկերոջը՝ Սոբոլևսկուն. «Նրանք ձեզ կարմրախայտ կբերեն»։ Անմիջապես նրանց ասա, որ պատրաստեն։ Հենց տեսնես, որ գունատվում են, մի բաժակ շաբլի լցրու ականջի մեջ»: Սթիվ Օբլոնսկին «Աննա Կարենինա» վեպում իրեն անվանում էր «դասական շաբլիի» սիրահար: Միխայիլ Կուզմինը ևս իր բանաստեղծություններից մեկում անդրադարձել է շաբլի գինուն։

Ամերիկյան շուկայում գերակշռում է Կալիֆոռնիայի շաբլին: Պյոտր Վայլը Թենեսի Ուիլյամսի մասին էսսեում նկարագրել է «ոստրե դրախտը» Նոր Օռլեանում, որտեղ ոստրեներից հետո օգտագործում էին «կալիֆոռնիական շաբլի»: Այդ խմիչքի մասին գրել է նաև Ջոն Ափդայկը։ Կալիֆոռնիական շաբլիի մասին բացասաբար է արտահայտվել Էդուարդ Լիմոնովի «Это я, Эдичка» ինքնակենսագրական վեպի հերոսը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Игорь Сердюк для журнала «Как потратить». Шабли для зимних вечеров // vins-france.ru
  2. 2,0 2,1 Шабли // alcohole.ru
  3. Идеальная пара: устрицы и шабли // style.rbc.ru
  4. Сезон устриц // rosbalt.ru
  5. 5,0 5,1 5,2 J. Robinson (ed) «The Oxford Companion to Wine» Third Edition pg 148—149 Oxford University Press 2006 ISBN 0-19-860990-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիքիպահեստի պատկերանիշ Մեդիաֆայլեր Шабли թեմայով Վիքիպահեստում:
  • «Шабли». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)