Ոստրեները (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոստրեները
ռուս.՝ Устрицы
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էդեկտեմբերի 16 (28), 1884

«Ոստրեները» (ռուս.՝ Устрицы), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1884 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է Զարթուցիչ ամսագրում № 486 (16 դեկտեմբերի) 1884 թվականին «ուրվագիծ» ենթավերնագրի տակ՝ Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոստրեները» պատմվածքը Ա. Պ. Չեխովի կողմից գրվել է 1884 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է Զարթուցիչ ամսագրում № 486 (16 դեկտեմբերի) 1884 թվականին։ Առանց փոփոխությունների պատմվածքը ընդգրկվել է Չեխովի Խայտաբղետ պատմվածքներ ժողովածուի մեջ (1886), հրատարակվել է Սանկտ Պետերբուրգում և թեթևակի փոփոխություններով, հետագայում՝ 1892-1899 թվականներին տպագրվել տասներեք ժողովածուներում։ Պատմվածքը ընդգրկվել է ռուս գրողների պատմվածքների 1895 թվականն հրատարակված ժողովածուի՝ հետագայում Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունների առաջին հրատարակության երրորդ հատորի մեջ։

1886 թվականի հունվարի 18-ին՝ ուղարկելով «Ոստրեներ» պատմվածքը «Խայտաբղետ պատմվածքներ» ժողովածուում տպագրելու համար, Վիկտոր Բիլիբինին գրած նամակում, Չեխովը բացահայտում է իր խնդիրը պրոֆեսիոնալ բժշկական տեսանկյունից, որպես ծայրահեղ հյուծված մարդու ֆիզիկական և հոգևոր ինքնազգացողության նկարագրություն։ Չեխովը գրում է «Մի պատմող, դեռ տրանսպորտ չմտած, առաջարկում է միանալ ընդհանուր մասսային։ Կարդացեք նրան, եթե ուզում եք։ Այս պատմվածքում ես ինձ ներկայացրել եմ որպես բժիշկ[1]»:

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, ռումիներեն, սերբախորվաթերեն, սլովակերեն, ֆիններեն, չեխերեն և շվեդերեն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը փոքրիկ տղայի հետ կանգ է առնում հյուրանոցի մոտ, որպեսզի փող մուրան։ Մուրացկան երեխան սովից զառանցում է և դառնում պանդոկի մարդկանց ծաղրուծանակի առարկան (չիմանալով ինչ է ոստրեն կամ կակղամորթը)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Чехов А. П. Устрицы // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Устрицы. Оригинальный русский текст
  • Устрицы. 1908 и 1922 перевод на английский язык