Մասնակից:Սահակյան Անահիտ/Ավազարկղ 17

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահակյան Անահիտ/Ավազարկղ 17

Ռիչարդ Ջեյմս և Մորիս Ջեյմս ՄաքԴոնալդներ, ամերիկացի եղբայրներ, որոնք հիմնել են ՄաքԴոնալդս ռեստորանը Սան Բերնանդինո քաղաքում:


Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ՄաքԴոնալդ եղբայրները Կալիֆոռնիա նահանգի Մոնրովիա քաղաքում՝ ոգեշնչված տեղական կրպակներով, բացեցին հոթ դոգի կրպակ, որը, թվում էր, թե քաղաքում միակ եկամտաբեր ձեռնարկությունն է և հիմնականում սպասարկում է տեղական մրցավազքի այցելուներին։ Սակայն մրցաշրջանի ավարտից հետո, հաճախորդների թիվը նվազում էր:

Մորիսը որոշեց հոթ դոգի ավելի մեծ կրպակ բացել Սան Բերնանդինոյում, (մեծ քաղաք, որի բնակչությունը կազմում է մոտ 100 000 մարդ, հիմնականում աշխատավոր դասակարգ) որը գտնվում է մոտ 50 մղոն դեպի արևելք: Այն բանից հետո, երբ մի քանի բանկեր հրաժարվեցին նրանց վարկեր տրամադրել, Բանկ օֆ Ամերիկան վերջապես վարկ տվեց նրանց, և 1940 թվականին՝ 5000 ԱՄՆ դոլար կապիտալով, նրանք ռեստորան բացեցին ավտովարորդների համար (34°07′32″ հս․. լ. 117°17′41″ ամ. ե.HGЯO):

Նոր ռեստորանը անսպասելիորեն հաջող ձեռնարկություն էր, և եղբայրները տարեկան վաստակում էին 40 000 դոլար: Հաճախորդների մեծամասնությունը պատանիներ էին, կամ 20-իվ բարձր տարիքի երիտասարդներ, որոնք գալիս էին այնտեղ մատուցողուհիների հետ սիրախաղ անելու համար, իսկ երիտասարդ աշխատող ընտանիքները՝ էժան սնունդ որոնելու համար: ՄաքԴոնալդ եղբայրները հասկացան, որ վերջիններս կարող են լինել այն իդեալական հաճախորդները, որոնց կցանկանային դեպի իրեն ձգել:

Մի քանի տարի աշխատելուց հետո, հիմվելով սովորած դասերի վրա, եղբայրները սկսեցին ծրագրեր կազմել իրենց բիզնեսի մոդելը բարելավելու համար: Դրանցից մեկը հաճախորդների լավ սպասարկման ավելի արդյունավետ միջոց գտնելն էր, քան մատուցողուհիներ պահելը, որոնք շատ դանդաղ էին աշխատում և ավելի շատ ժամանակ էին ծախսում հաճախորդների հետ սիրախաղ տալու վրա: Մեկ այլ դաս էր այն դիտարկումը, որ համբուրգերների վաճառքը կազմում է ընդհանուր վաճառքի մեծ մասը: Տապակները ավելի հեշտ էին մաքրել, քան գրիլները, իսկ բուրգերները ավելի արագ էին պատրաստվում, քան սենդվիչները:

1948 թվականին եղբայրները Սան Բերնանդինոյում հիմնեցին իրենց ֆրիի և կաթնային կոկտեյլի ռեստորանը[1]: Չնայած նրան, որ այդ նույն ՄաքԴոնալդսը գտնվում էր նույն հասցեում, հաճախորդները մեքենայով էին գալիս:

Նոր ռեստորանը հաջողված էր և 50 տարեկան դառնալուց առաջ, 1 միլիոն դոլար վաստակելու նպատակով[2] 1953 թվականին ՄաքԴոնալդ եղբայրները սկսեցին կոնցեսիացնել իրենց համակարգը, սկսած Արիզոնա նահանգի Ֆինիքս ռեստորանից, որը կառավարվում էր Նիլ Ֆոկսի կողմից[1]: Սկզբում նրանք վարձակալեցին իրենց համակարգը, և ոչ թե ռեստորանի անվանումը: Հետագայում եղբայրները սկսեցին վարձակալել ամբողջ համակարգը, որը ստեղծվել էր ճարտարապետ Ստենլի Կլարկ Մեստոնոմի կողմից:

1954 թվականին ՄաքԴոնալդ եղբայրները սկսեցին համագործակցել Ռեյ Կրոկի հետ: Ֆրանշիզերը վերցրեց ընդհանուր վաճառքի 1,9%-ը, որից ՄաքԴոնալդ եղբայրնեը ստացան 0.5 %-ը[3]: Եղբայրները ցանկանում էին, որ ռեստորանների քանակը քիչ լինի, ինչը հակասում էր Կրոկի նպատակներին: Ի վերջո, Ռեյ Կրոկը գնեց բիզնեսը:

1984 թվականի նոյեմբերի 30-ին Էդ Ռենսը՝ այն ժամանակ ԱՄՆ ՄակԴոնալդսի նախագահը, Նյու Յորքի «Գրանդ Հաիրթ» հյուրանոցում Ռիչարդ ՄաքԴոնալդին՝ առաջին խոհարարին, հանդիսավոր կերպով մատուցեց ՄաքԴոնալդի 50 միլիարդերորդ բուրգերը[4][5][6]:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիս ՄաքԴոնալդը մահացել է սրտի կաթվածից՝ Կալիֆոռնիա նահանգի Ռիվերսեյդ քաղաքում 1971 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 69 տարեկան հասակում: Նրան հողարկավորել են Կալիֆոռնիա նահանգի Կատիդրալ քաղաքի Desert Memorial Park գերեզմանատանը:

Ռիչարդ ՄաքԴոնալդը մահացել է 1998 թվականի հուլիսի 14-ին Նյու Հեմփշիր նահանգի Բեդֆորդ քաղաքում՝ 89 տարեկան հասակում, և թաղվել է մոտակա Մանչեսթր Քալվարի գերեզմանատանը՝ Մանչեսթրում[2][5]: Քիչ ժամանակ անց մահացել է նրա կինը՝ Դորոթին[7]:

2016 թվականին Ռեյ Կրոկի նկարահանած կենսագրական «Հիմնադիր» ֆիլմում Ռիչարդ ՄաքԴոնալդի փոխարեն խաղում է Նիկ Օֆֆերման, իսկ Մորիս ՄաքԴոնալդի փոխարեն՝ Ջոն Քերոլ Լինչը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «History of McDonald's». aboutmcdonalds.com.
  2. 2,0 2,1 Gilpin, Kenneth N. (July 16, 1998). «Richard McDonald, 89, Fast-Food Revolutionary». The New York Times. Վերցված է June 5, 2017-ին.
  3. Business Stories of All Time: Ray Kroc; John Wiley & Sons; 1996.
  4. Anderson, Susan Heller (November 21, 1984). «New York Day By Day; 50 Billion and Still Cooking». The New York Times. Վերցված է May 14, 2012-ին.
  5. 5,0 5,1 «Restaurant Innovator Richard McDonald Dies at 89: Pioneered McDonald's, World's Largest Restaurant System». Hotel Online. July 1998. Վերցված է May 14, 2012-ին.
  6. «La reina de la cocina (rápida) cumple 100 años». May 30, 2004 El Mundo (Spain).
  7. «Fast food supremo dies» July 15, 1998. BBC News. Accessed January 6, 2007.