Մասնակից:Յան/Ավազարկղ 16
Եվրոպական սոցիալական խարտիա, Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագիր է, որը ստորագրվել է հոկտեմբերի 18-ին և ի սկզբանե ուժի մեջ է մտել 1965 թվականի փետրվարի 26-ին, այն բանից հետո, երբ Արևմտյան Գերմանիան դարձավ այն ստորագրող 13 երկրներից հինգերորդը, որոնք վավերացրել են այն։ 1991 թվականին այն վավերացրել են 20 երկրներ[1]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարտիան ստեղծվել է ի պաշտպանություն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, որը հիմնականում վերաբերում է քաղաքացիական և քաղաքական իրավունքներին, ինչպես նաև ընդլայնել պաշտպանվող հիմնական իրավունքների շրջանակը՝ ներառելով սոցիալական իրավունքները։ Կանոնադրությունը նաև երաշխավորում է դրական և բացասական իրավունքները և ազատությունները, որոնք վերաբերում են բոլոր մարդկանց իրենց առօրյա կյանքում։ Խարտիայում ամրագրված հիմնական իրավունքներն են՝ բնակարանային իրավունքը,[2] առողջության իրավունքը,[3] կրթության իրավունք, աշխատանքի իրավունք, լրիվ զբաղվածություն,[4] անհատական աշխատաժամանակ[5], հավասար վարձատրություն հավասար աշխատանքի համար,[6] ծնողական արձակուրդ,[7] բարեկեցություն,[8] սոցիալական պաշտպանություն աղքատությունից և մարգինալից,[9] մարդկանց ազատ տեղաշարժը և ոչ խտրականությունը, ինչպես նաև միգրանտ աշխատողների հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները[10][11]։
Խարտիային մասնակցի պետությունները պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացնեն խարտիայի դրույթի մասով (լինի դա 1961 թվականի վերանայված խարտիան), որոնք ցույց կտան, թե ինչպես են դրանք իրականացնում օրենսդրական կարգով և գործնականում։
1996 թվականի վերանայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարտիան վերանայվել է 1996 թվականին։ Վերանայված խարտիան ուժի մեջ է մտել 1999 թվականին և աստիճանաբար փոխարինում է 1961 թվականի սկզբնական միջազգային պայմանագրին։ Խարտիան սահմանում է մարդու իրավունքները և քաղաքական ազատությունները և վերահսկող մեխանիզմը, որը երաշխավորում է դրանց պահպանումը մասնակից պետությունների կողմից։
Հոդված 21-ը վերաբերում է տեղեկատվության և խորհրդատվության իրավունքին։
22-րդ հոդվածը վերաբերում է «աշխատանքային պայմանների և արտադրական միջավայրի որոշմանը և բարելավմանը մասնակցելու իրավունք» կամ համատեղ որոշում ընկերության կամ ձեռնարկության տնօրենների խորհրդում և աշխատանքային խորհուրդներում։
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) այն մարմինն է, որը մոնիթորինգի պատասխանատու է խարտիային մասնակից պետություններում։
Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն բաղկացած է 15 անկախ անդմաներից, որոնք ընտրվում են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից վեց տարի ժամկետով՝ մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ։
Համաձայն 1995 թվականի լրացուցիչ արձանագրության, որը նախատեսում է կոլեկտիվ բողոքների համակարգ, որն ուժի մեջ է մտել 1998 թվականից, խարտիային խախտումների վերաբերյալ բողոքները կարող են ներկայացվել սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե։
Որոշ կազմակերպություններ իրավունք ունեն բողոքներ ներկայացնել սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին (կազմվել է ՀԿ-ների հատուկ ցուցակ, որում ընդգրկված են Եվրոպայի խորհրդում մասնակցի կարգավիճակ ունեցող ՀԿ-ները)։ Սոցիալական իրավունքների եվրոպական խարտիան վերանայում է բողոքը, եթե պաշտոնական պահանջները բավարարվեն, այն հայտարարում է ընդունելի։ Այնուհետև, մասնակից պետությունը կարող է գրավոր ներկայացնել պատասխանը, և ընթացակարգի կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել լսումներ անցկացնելու խնդրանքով։ Ի վերջո, կոմիտեն որոշում է կայացնում գործի էության վերաբերյալ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցնցիա
- Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստեցնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին
- Եվրոպական նվազագույն կենսամակարդակ
- Եվրոպական աշխատանքային օրենսդրություն
- Մարդու իրավունքների եվրոպական միության խարտիա
- Սոցիալական իրավունքներ
- Մարդու իրավունքների միջազգային օրենսդրություն
- Մարդու իրավունքների երեք սերունդներ
- Եվորպայի խորհրդի միջազգային պայմանագրերի ցանկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քերոլ Բենելոսին, Եվրոպական Սոցիալական խարտիա (Եվրոպայի խորհուրդ, 2012) էջ 77-78
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 31
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 11
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 1
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 2
- ↑ Եվրոպակա սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 4
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 8
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 12
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 30
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 19
- ↑ Եվրոպական սոցիալական խարտիա, մաս 2, հոդված 15
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- European Social Charter website
- 1961 European Social Charter
- Revised European Social Charter
- 1995 Additional Protocol providing for a system of Collective Complaints
- Concise overview of the European Social Charter
- Council of Europe treaties
- Human rights instruments
- Treaties entered into force in 1961
- Treaties concluded in 1996
- Treaties entered into force in 1999
- Treaties entered into force in 1965
- 1961 in Italy
- Treaties of Austria
- Treaties of Belgium
- Treaties of Croatia
- Treaties of Cyprus
- Treaties of the Czech Republic
- Treaties of Denmark
- Treaties of Finland
- Treaties of France
- Treaties of West Germany
- Treaties of Greece
- Treaties of Hungary
- Treaties of Iceland
- Treaties of Ireland
- Treaties of Italy
- Treaties of Latvia
- Treaties of Luxembourg
- Treaties of Malta
- Treaties of the Netherlands
- Treaties of Norway
- Treaties of Poland
- Treaties of Portugal
- Treaties of Slovakia
- Treaties of Spain
- Treaties of Sweden
- Treaties of North Macedonia
- Treaties of Turkey
- Treaties of the United Kingdom
- Treaties extended to the Netherlands Antilles
- Treaties extended to Aruba
- Treaties extended to the Isle of Man