Մարդու իրավունքների Եվրոպական միության խարտիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարտիայի նախաբան

Մարդու իրավունքների Եվրոպական միության խարտիա, փաստաթուղթ է, որն ամրագրում է որոշ հիմնարար իրավունքներ։

Այս փաստաթղթի ձևակերպումը համաձայնեցվել Է նախարարների մակարդակով և ներառվել Եվրոպայի համար Սահմանադրության նախագծում։ Սակայն Սահմանադրության նախագիծը մերժվել է Ֆրանսիայում և Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեների ժամանակ։ 2007 թվականին ճշգրտված Խարտիայի հղումը ներառվել է նաև ավելի ուշ Լիսաբոնի պայմանագրում, որն ուժի մեջ է մտել 2009 թվականի դեկտեմբերի 1-ից։ Խարտիայի սահմանափակ կիրառման մասին վերապահումները կատարվել են Լեհաստանի, (ոչ ֆորմալ) Չեխիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կողմից, որը հետագայում դուրս է եկել միությունից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական համայնքների դատարանը 1996 թվականին որոշեց, որ Եվրոպական միության հիմնադրման պայմանագրերը նրան հնարավորություն չեն տալիս միանալ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, չնայած դրան, ԵՄ անդամ բոլոր պետությունները ստորագրել են կոնվենցիան (1996 թվականի մարտի 28-ի «Համայնքի միացումը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիային» 2/94 որոշում)։

Դրանից հետո, Եվրոպական խորհուրդը Քյոլնում (1999 թվականի հունիսի 3/4) խնդիր է դրել մշակել կոնվենցիայի կանոնադրությունը[1]։ Կոնվենցիայի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել 1999 թվականի դեկտեմբերին, նախագծերը հաստատվել են 2000 թվականի հոկտեմբերի 2-ին։ Եվրոպական խորհուրդը (2000 թվականի հոկտեմբերի 13/14) միաձայն հավանություն է տվել նախագծին և այն ուղարկել Եվրոպական խորհրդարան և Եվրոպական հանձնաժողով քննարկման։

Եվրոպական խորհրդարանը իր համաձայնությունը տվել է 2000 թվականի նոյեմբերի 14-ին, իսկ Եվրոպական հանձնաժողովը՝ 2000 թվականի դեկտեմբերի 6-ին։ Եվրոպական խորհրդարանի, խորհրդի և հանձնաժողովի նախագահները 2000 թվականի դեկտեմբերի 7-ին Նիսում իրենց հաստատությունների անունից ստորագրել և հռչակել են խարտիան։ Այսպիսով, Եվրոպական միության վերոհիշյալ երեք հաստատությունները (խորհուրդ, հանձնաժողով և խորհրդարան) որոշեցին, որ Խարտիան, համապատասխանում է բոլոր պաշտոնական պահանջներին (այս պահին) ներկայացնել միության Մարդու իրավունքների հիմնական սկզբունքները։ Սակայն այդ որոշումներով Խարտիան իրավական ուժ չի ստացել. Եվրոպական խորհուրդը հայտարարել է, որ Խարտիայի իրավական ուժի հարցը կքննարկի ավելի ուշ[2]։ Խարտիան պարտադիր է դարձել 2009 թվականի դեկտեմբերին Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդու իրավունքների Եվրոպական միության խարտիա» հոդվածին։