Անհատական աշխատաժամանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անհատական աշխատաժամանակ, տվյալ տեսակի արտադրանքի միավորի արտադրության համար առանձին արտադրողի ծախսած ժամանակը, որով ապրանքային արտադրության պայմաններում որոշվում է ապրանքի անհատական արժեքը։ Անհատական աշխատաժամանակը կախված է աշխատանքի միջոցների զարգացման մակարդակից, արտադրության կազմակերպումից, արտադրողի հմտությունից և այլ պայմաններից։ Անհատական աշխատաժամանակը կարող է չհամընկնել հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակին, որով որոշվում է ապրանքի հասարակակաև արժեքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 423 CC BY-SA icon 80x15.png