Մասնակից:Միլենա2011/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Կար-չկար Կոզյավին»-սովետական մուլտիպլիկացիոն ֆիլմ, ելած 1966 թվականին: Անդրեյ Խռժանովսկու առաջին ֆիլմն Էր (դիպլոմական աշխատանք): Մուլտֆիլմը սկզբում ընդունված չէր որպես սյուրռեալիստական, բայց Սերգեյ Գերասիմովը, ում դուր էր եկել ֆիլմը, սահմանեց այն, որպես «Մեր սոցիալիստական սյուրռեալիզմ-սոցսյուրռեալիզմ», և ֆիլմը ընդունվել ու թողարկվել է էկրաններին առանց փոփոխությունների: Դրված է Լ. Լագինի «Կոզյավինի կյանքը» պատմվացքի մոտիվներով («Վիրավորական հեքիաթներ ցիկլից»): Բովադակություն 1 Սյուժետ 2 Ստեղծողներ 3 Հետաքրքիր փաստեր 4 Հրատարակությունները՝ տեսանյութում 5 Կարծիքներ

Սյուժետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոզյավինը սովորական գրասենյակային աշխատող է: Մի անգամ աշխատանքային օրվա ավարտին պետը հանձնարարում է նրան փնտրել Սիդորովին, քանի որ հաշվապահն էր եկել: Կոզյավինը պարտաճանաչ կատարում է համձնարարությունը, խստորեն հետևելով նշանակված երթուղուն և հարցնելով յուրաքանչյուրին ում տեսնում էր թե արդյոք նա տեսել էր Սիդորովին: Ճանապարհին նա շրջանցում է բոլոր աներևակայելի խոչընդոտները, որոնց հանդիպում է և արդյունքում, քանի որ Երկիրը կլոր է, վերադառնում է հարազատ հաստատություն (միայն հակառակ կողմից): Ճանապարհին նա ստիպված է լինում հաղթահարել՝ ստորգետնյա հաղորդակցություններ, քայքայելի տուն, կառուցվող կառույցներ, հանգստյան այգի, համերգային հրապարակ, կոմիսիոն խանութ (որի ներսում կա կապած պահակ և ավազակներ), գործարան, լեռներ, անապատ (լավ պահպանված դինոզավրի կմախքով, որը Կոզյավինը ոչնչացնում է՝ չհամարձակվելով դադարեցնել ընթացքը), օվկիանոս ու բևեռ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • սցենարի հեղինակներ-Լազար Լագին, Գենադի Շպալիկով
  • ռեժիսոր-Անդրեյ Խրժանովսկի
  • արտադրության դիզայներ-Նիկոլայ Պոպով
  • կոմպոզիտոր-Գերման Լուկյանով
  • օպերատոր-Բորիս Կոտով
  • ձայնային օպերատոր-Գեորգի Մարտինյուկ
  • մոնտաժոր-Մ. Տրուսովա
  • օգնականներ՝
  • ռեժիսորի-Ե. Տուրանովա
  • արտադրության դիզայների-Գ. Արկադյեվ
  • նկարիչ-անիմատորներ՝ Անատոլի Պետրով, Անատոլի Աբարենով, Դմիտրի Անպիլով, Յուրի Կուզյուրին, Սվետլանա Ժուտովսկայա, Վլադիմիր Մորոզով, Ստանիսլավ Սոկոլով, Գենադի Սոկոլսկի, Վալերի Ուգարով, Օլեգ Սաֆրոնով
  • խմբագիր-Ռաիսա Ֆրիչինսկայա
  • նկարի ռեժիսոր-Ա. Զորինա

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրադային թատրոնի հանդիսատեսներ հանգստի պուրակում, առաջին շարք, ձախից աջ՝ Աննա Ախմատովա, Ալեքսանդր Տվարդովսկի (թևի տակ ունենալով «Նոր աշխարհ» ամսագիրը), Իլյա Էրենբուրգ , (խողովակի հետ), Մարիաննա Ցվետաեվա, Բորիս Պաստեռնակ, երկրորդ շարք, Անդրեյ Տարկովսկի, Կոստանդին Պաուստովսկի, երրորդ շարք, Վսեվոլոդ Մեյերխոլդ, Նատան Ալտման, Նիկոլայ Գոգոլ: