Մասնակից:Մելինե Թովմասյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորխե Բլանկո

Խորխե Բլանկո (իսպ. Jorge Blanco Güereña, 19 դեկտեմբերի 1991, Գլադարախարա,նահանգ Խալիսկո, Մեքսիկա) — մեքսիկական դերասան, երգիչ, պարող: Առավել հայտնի դերը Լեոնն է «Վիոլետա» հեռուստասերիալում:


Կարիերա

   2007—2011: High School Musical: La Selección y El Desafío

Հռչակ է ձեռք բերել 2007 թվականի կեսերին, High School Musical: La Selección ծրագրում մասնակցելուց հետո: Մի քանի ամիսների ընթացքում հեռուստադիտողները քվեարկել են ծրագրի մասնակացների օգտին, որպեսզի ընտրեն թե ով է լինելու High School Musical: El Desafío ֆիլմի աստղը:

2008 թվականի սկզբին նա նկարահանվել է High School Musical: The Challenge ֆիլմում Բուենոս Այրեսի, Արգենտինայի համալսարանի կամ դպրոցի տերիտորիյում: Խորխեն խաղացել է Խորխե դերը, ով հանդիսացել է Կրիստաֆեր Ռոդրիգեսի (Cristobal Orellana) ընկերը: Ֆիլմը ներկայացվել է սեպտեմբերի 5-ին 2008 թվականի մեքսիկական թատրոնում: Պրեմիերան կայացել է օգոստոսի 24-ի 2008 թվականին Մեխիկոյի Ազգային դահլիճում (National Auditorium):

   2010—2011: Highway y Cuando toca la campana

2010 թվականին նա հայտնվել է «Backpacke» դրվագում, Highway: Rodando la Aventura, Disney Channel Latinoamérica առաջին սերիայում,խաղացել է Դիեգո դերը, Վալեի (Վալերիա Բարոնի) մանկության ընկերը:

2011 թվականին նա մեծ դեր է խաղացել Cuando toca la campana սերիալի առաջին սեզոնում, իսկ երկրորդ սեզոնի չորս դրվագներում նա հատուկ հյուր էր եղել:

2011 թվականին մարտում նա գնաց Միացյալ Նահանգներ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, որտեղ թիմերը մրցում են բարեգործության համար: Խորխեն խաղացել է դեղին խմբի օգտին, օգնություն ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամին: Նա ներկայացրեց Մեքսիկան, մտավ տեսահոլովակ «Մենք կարող ենք փոխել աշխարհը» երգով, որը կատարում է Բրիջիտ Մենդլերը:

2012-ից առ այսօր

2011 թվականին սեպտեմբերին սկսել է նկարահանվել բնօրինակ սերիալում Disney ալիքի — Վիոլետա սերիալում: Այնտեղ նա խաղացել է «Լեոնին» — թշնամական բնույթ:

Պրեմիերան կայացել է 2012 թվականին մայիսի 14-ին Disney Channel ալիքում Լատինական Ամերիկայում: Ռուսաստանում այն հեռարձակվեց 2012 թվականին աշնանը: Սերիալը ավարտված է:

Երբ Խորխե Բլանկոն Մեխիկոյում էր դեռահասների դրամայի դերասանների հետ, նա նկարագրում էր նախագծի ձայնագրման փորձը, որոնք խոստացել եև զվարճացնել լսարանը երգով, ռոմանտիկայով և հումորով:

Ֆիլմոգրաֆիա

High School Musical: La Selección, 2007 թվական

High School Musical: The Challenge, 2008 թվական

Highway: Rodando la Aventura, 2010 թվական

Cuando toca la campana, 2011 թվական

"Violetta" - "Виолетта", 2012-2015 թվականներ

"Tini: la nuova vita di Violetta" - Տինի: Վիոլետայի նոր կյանքը, 2016 թվական


Անձնական կյանք

9 տարի հանդիպել է Ստեֆանի Կամարենի հետ

2016 թվականի օգոստոսի 26-ին հայտարարվել է, որ Խորխեն առաջարկություն է արել Ստեֆանիին "Top Five Live" շոույում

Դիսկոգրաֆիան: Դուետ: Ալբոմ – ··Տինի նոր կյանք··