Մասնակից:Մարինա Էվոյան/Ավազարկղ26
Մարինա Էվոյան/Ավազարկղ26 |
---|
Մարիա Գաբրիելա Իսլեր (իսպ.՝ María Gabriela Isler, (), վենեսուելացի մոդել, «Միսս Տիեզերք 2013» միջազգային գեղեցկության մրցույթի հաղթող[1]։ Իսլերը դարձել է յոթերորդ վենեսուելացին, որը հաղթել է «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում (ըստ այս ցուցանիշի՝ վենեսուելացիները երկրորդ տեղն են զբաղեցնում ամերիկուհիներից հետո՝ ութ թագով)։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիելա Իսլերը կաթոլիկ է։ Ծնվել է Վենեսուելայի Վալենսիա քաղաքում, բայց մանկուց ապրել և սովորել է Մարաքայում։ Ունի բակալավրի աստիճան կառավարման և շուկայավարման ոլորտում: Գաբրիելա Իսլերը աշխատում է հեռուստատեսությունում, սիրում է ֆլամենկո[2]։
Գաբրիելա Իսլերի պապը ծագումով շվեյցարական Լոզան քաղաքից է։ 50 տարի առաջ տեղափոխվել է Կարակաս և ամուսնացել գերմանուհու հետ[3]։
Մասնակցություն գեղեցկության մրցույթներին
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսի 30-ին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կայացած «Միսս Վենեսուելա 2012» մրցույթի ժամանակ Գաբրիելա Իսլերը ներկայացրել է Գուարիկո նահանգը։ Նա հաղթել է և իրավունք ստացել երկիրը ներկայացնելու «Միսս Տիեզերք 2013» մրցույթում։
2013 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցավ «Միսս Տիեզերք 2013» գեղեցկության մրցույթը։ Գաբրիելա Իսլերը հաղթել է՝ դառնալով Վենեսուելայի յոթերորդ ներկայացուցիչը, որն արժանացել է այդ տիտղոսին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Мисс Вселенной-2013» стала представительница Венесуэлы Габриэла Ислер». РИА Новости.
- ↑ «Титул «Мисс Вселенная-2013» завоевала Габриэла Ислер из Венесуэлы». gazeta.ru. Վերցված է 2013-11-09-ին.
- ↑ «Die Schweizer Familie der neuen Miss Venezuela» (գերմաներեն). blick.ch. 2012-09-03. Վերցված է 2013-11-11-ին.