Մասնակից:Մարիամ Օհանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատային խաղ
հոլ.՝ De schaakspelers
տեսակկտավ
նկարիչԼուկաս վան Լեյդեն
տարի1508
նյութփայտ
գտնվում էԲեռլինի պատկերասրահ
քաղաքԲեռլին
Ծանոթագրություններ

Շախմատային խաղ[к 1] (հոլ.՝ De schaakspelers) — Նիդեռլանդական ժանրային նկարչության առաջին գործերից մեկը, որը վերագրվում է նկարիչ Լուկաս Վան Լեյդենին (հոլ.՝ Lucas van Leyden, 1494—1533)։ Նկարում ներկայացված է սուրհանդակային շախմատում մեզ հասած միակ դիրքը[4]։

Նկարի ծագումն ու ճակատագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը վերագրվում է հոլանդացի նկարիչ Լուկաս Վան Լեյդենին, որը նկարի ստեղծման տարում (1508) ընդամենը տասնչորս տարեկան էր։ Նա Նիդեռլանդական ժանրային նկարչության ռահվիրան էր, նրա մյուս հայտնի ժանրային աշխատանքները, որոնք մոտ են սյուժեով «Շախմատային խաղին», «Քարտեր խաղացողներն» են (նկարչի այս թեմայով արբեր նկարներ ունեն Փարիզի Լուվրը, այս նկարը նույնպես վերագրվում է 1508 թվականին, Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահը, Սալիսբուրի Վիլթոնի տունը, Տիսսեն-Բորնեմիսայի թանգարանը Մադրիդում)։

Վան Լեյդենի «Շախմատային խաղը» ձեռք է բերվել 1874 թվականին Բեռլինի պատկերասրահի կողմից(գերմ.՝ Gemäldegalerie) Barthold Suermondt հավաքածուից[5]. Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նկարը կայսր Ֆրիդրիխի Բեռլինի թանգարանի հավաքածուի մի մասն էր։ 1943 թվականին դաշնակիցների ռմբակոծությունների պատճառով հավաքածուն տեղափոխվել է Դոնհոֆշտրասեի ռմբապաստարան, այնուհետև ՝ Ալեքսանդերպլացի մոտակայքում գտնվող բունկերը։ 1945 թվականի մարտին սկսվեց հավաքածուի տարհանումը։ Նկարները թաքցվել են Էրֆուրտի տակ գտնվող աղի հանքում ՝ 1609,58 մետր խորության վրա ։ 1945-ի նոյեմբերին նկարը հայտնվեց ԱՄՆ-ում, պահվում Էր Վաշինգտոնի ազգային արվեստի պատկերասրահում: 1948 թվականի սկզբին կտավը վերադարձել է հայրենիք, որտեղ ի սկզբանե ցուցադրվել էր Մյունխենի «Հաուս դեր Կունց» սրահում[6]։

Նկարի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատի տախտակի հետևում հավաքվել մի են մի աղջիկ և միջին տարիքի մի տղամարդ ։ Նա պարտվում է պարտիայում և դժվարությամբ քորում է իր ծոծրակը։ Շուրջը բազմանում են դիտողները, որոնք աշխույժ զրուցում են միմյանց հետ։ Տարեց կերպարներից մեկը ուշադիր հետևել է խաղի ընթացքին և շարունակում է նայել խաղատախտակին։ Հիմնվելով նկարի հերոսների տարիքի և նրանց սոցիալական դիրքի հարաբերակցության վրա ՝ ենթադրություն է արվել, որ այն պատկերում է հարսի և փեսայի միջև պարտիան ՝ աղջկա հոր և ապագա ամուսինների հարազատների ներկայությամբ[7]։

Կերպարները բնորոշ են նկարչի վաղ շրջանի աշխատանքներին, որտեղ նա պատկերում էր քաղաքի բնակիչների ներկայացուցիչներին, սակայն նրանց զգեստները պարունակում են պալատական նորաձևության տարրեր[8]։ Ֆիգուրները պատկերված են անհարմար դիրքերով, նրանք ունեն կարճ, հաստլիկ ձեռքեր, երկրորդական կերպարների դեմքերը միայն մասամբ են երևում[9].

Դիրքը տախտակի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված սուրհանդակային շախմատի կանոնները տարբերվում էին ժամանակակից կանոններից[10][11]:Խաղատախտակը տասներկուսը ութի դաշտերի չափ է։ 16-րդ դարում շախմատի այս տարատեսակում գրատախտակի տառային և թվային գծանշում գոյություն չուներ. սուրհանդակային շախմատի պարտիաները, որոնք գրանցվել են շախմատային նշումով, այս անգամ մեզ չեն հասել (Վան Լեյդենի նկարում դիրքի վերակառուցման ժամանակ ընդունված է ժամանակակից կանոններին հակառակ Սև ֆիգուրներ տեղադրել գծապատկերի ներքևի մասում[12]).

Թագավորը (սև g4-ում, սպիտակ E3-ում) սուրհանդակային շախմատի կանոններով չէր կարող օգտագործել տեղափոխումը ։ Մնացած ամեն ինչում այն ենթարկվում է ժամանակակից կանոններին: Նավակը (g3) և ձին (i6) շարժվում են ժամանակակից կանոններով ։ Զինվորը իրավունք չուներ առաջին քայլը կատարել երկու դաշտի վրա (բացառությամբ խաղի հենց սկզբում կատարած քայլի), երբ հասնում էր տախտակի վերջին, այն կարող էր վերածվել միայն «թագուհու»[13]. «Սուրհանդակը»՝ (սպիտակ g6-ում, սև e1-ում) ժամանակակից փիղը, քայլում էր անկյունագծով ցանկացած թվով դաշտերի վրա[14]. Նա համարվում էր ամենաուժեղ գործիչը։ «Եպիսկոպոսը» (սևը e7-ում) անկյունագծով քայլում է միայն երկու վանդակի վրա, բայց կարող է ցատկել իր ճանապարհին գտնվող ֆիգուրի վրայով: «Թագուհին»՝ (սպիտակ-b2, սև - d5) միայն մեկ դաշտ անկյունագծով: «Իմաստունը» (սևը k3-ի վրա, մասամբ այն փակում է աղջկա ձեռքը) քայլում է թագավորի պես, որին կարող են ուտել, ինչպես ցանկացած այլ ֆիգուրի[15].

Նկարում ներկայացված է այն դիրքը, որում ըստ 16-րդ դարի սուրհանդակային շախմատի կանոններով պայքարը դեռ պետք է շարունակվի: Թագուհին անկյունագծով քայլում է միայն մեկ վանդակի վրա, ուստի պարտիան չի ավարտվում մատով (սևերի վերջին քայլը Лg3+ է), ինչպես դա կլիներ ժամանակակից շախմատում, բայց սևերի առավելությունն անվիճելի է (դիրքային և նյութական առումով):

Նկարը Ֆիլատելիայում[16][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորեայի Ժողովրդական դեմոկրատական հանրապետություն (ԿԺԴՀ), 18 սեպտեմբերի 1988. «Նկարչություն» շարքը ՝ նվիրված «Ֆիլացեպտ 88» ցուցահանդեսին (տեղի է ունեցել Հաագայում): Նամականիշերից մեկի վրա պատկերված է Լուկաս Վան Լեյդենի «Շախմատային խաղ կտավը[17]։
  • Պարագվայ, 23 հունվարի, 1978 թ. «Շախմատը գեղանկարչության մեջ» շարքը ՝ նվիրված Բուենոս Այրեսի շախմատի օլիմպիադային: Երկու գուարանի անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Լուկաս Վան Լեյդենի «Շախմատային խաղը» նկարի խիստ փոփոխված հատվածը:
  • Նկարը պատկերվել է 2013 թվականին Մոզամբիկի նամականիշի գեղաթերթիկի վրա ՝ «Շախմատը արվեստում» շարքում, նամականիշն ինքնին պարունակում է Խուան Գրիսի «Շախմատի տախտակ» նկարի պատկերը[18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Շախմատիստը», Յան դե Բրայի նկարը, պատկերում է սուրհանդակային շախմատը։
  • «Շախմատի խաղը», Ջուլիո Կամպիի նկարը, պատկերում է երիտասարդի և աղջկա շախմատային պարտիան իրենց հարազատների ներկայությամբ։

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наиболее распространённый вариант названия картины, принятый в СССР[1][2][3]. Иные используемые названия: «Шахматисты», «Игроки в шахматы».

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Статья «Лука Лейденский» // Большая советская энциклопедия. — М., 1969—1978.
  2. Большой Энциклопедический словарь. — 2000.
  3. Иллюстрированный энциклопедический словарь. / В. И. Бородулин и до. — М.: Аутопан, 1998.
  4. 4,0 4,1 «Rick Knowlton. Сourier chess. The Chess Collector. Vol. XVIII, No1. 2009» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010-04-15-ին. Վերցված է 2016-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Bell R.C. Board and Table Games from Many Civilizations. Dover. 1979. Р. 62-65.
  6. Белл, Роберт. Энциклопедия настольных игр народов мира. М. 2001. С. 105—106.
  7. «Νικόλας Σφήκας. Ζωγραφικά έργα µε θέµα το Σκάκι από τον δέκατο πέµπτο έως τον εικοστό αιώνα. Θεσσαλονίκη. 2007. С. 58» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-10-20-ին. Վերցված է 2016-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Karinne Taylor, Margaret George. Lucas van Leyden's The Chessplayers — hats and trade. Clothing the Low Countries». Արխիվացված է օրիգինալից 2020-08-13-ին. Վերցված է 2016-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 69 (օգնություն)
  9. «Harriet Pearson and Alexandra Thom. Job and his comforters: A Comprehensive Analysis… Works from The Courtold Gallery Progect» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-11-08-ին. Վերցված է 2016-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Подробное изложение правил курьерских шахмат: Dickins, Anthony Stewart Mackay. Guide to Fairy Chess Paperback. Dover Publications Inc. 1971. ISBN 0486226875, ISBN 978-0486226873.
  11. «Краткий обзор правил курьерских шахмат: Larry Smith. The Courier Game. ChessVariants». Արխիվացված է օրիգինալից 2020-09-29-ին. Վերցված է 2016-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Rick Knowlton. Lucas van Leyden's Painting "The Chess Players" 1508. A Detailed Analysis. Courier Chess». Արխիվացված է օրիգինալից 2020-06-15-ին. Վերցված է 2016-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Название «ферзь» в курьерских шахматах не использовалось.
  14. Murray J. R. A History of Chess. 1913. Oxford Press. Р. 483—85.
  15. Фигура «шут» (на позиции отсутствует) может ходить только на одну клетку по вертикали или диагонали.
  16. «Лукас ван Лейден. Искусство в филателии». Արխիվացված է օրիգինալից 2014-07-24-ին. Վերցված է 2016-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. Corea del Nord — Francobolli postali (1946—2012). StampWorld 2016.
  18. «Chess in Art, (Painting: Juan Gris «The Chess Board»). Мozambique Рost-stamps». Արխիվացված է օրիգինալից 2016-08-08-ին. Վերցված է 2016-06-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cadeaux, Jean-Louis . Guide des Échecs Exotiques & Isolites. Chiron. Paris. 2000. Р. 38—40.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:1508 թվականի նկարներ Կատեգորիա: Նկարներ Բեռլինի պատկերասրահի հավաքածուից Կատեգորիա:Շախմատային մատեր Կատեգորիա:Շախմատը գեղանկարչության մեջ