Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 21

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կու-կու - խաղ, որը ծնողները հաճախ խաղում են փոքրիկների հետ: Մայրը երեխայի աչքից մի քանի վարկյանով թաքնվում է ինչ-որ պատնեշի հետևում (պահարան, բարձ), այնուհետև դուրս է գալիս «kու-կու» բացականչելով: Պարտադիր չէ ամբողջովին թաքնվել: Սովորաբար միայն երեսն են փակում ձեռքերով: Իհարկե, խաղալ կարող են ոչ միայն մայրերը: Հաճախ թաքցնում են, այնուհետև ցույց են տալիս խաղալիք: Որպես կանոն, երեխաները խաղի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում կյանքի մի քանի ամիսներից:

Ի տարբերություն պահմտոցի խաղին, «Կու-կու» խաղը նախատեսված է փոքր թվով երեխանների համար, ովքեր դեռ ի վիճակի չեն ինքնուրույն ակտիվ որոնում իրականացնել: Սակայն առավել դժվար ձևում (8-10 ամսեկան և ավելի մեծ երեխանների համար, մինչև իսկ մանկապարտեզի կրտսեր խմբեր) երեխային առաջարկվում է գտնել առարկա, որը թաքցրել են նրա աչքի առաջ (օրինակ, ծածկված վերմակով)[1]: Անգլալեզու գրականության մեջ երբեմն շեշտվում է, որ դա - զվարճանք է (play), ի տարբերություն խաղից (game, կանոններով):

«Կու-կու»-ն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգիոս Յակովիդիս, Կու-կու հուն․՝ Κου-Κου, 1895

«Կու-կու» խաղը լայնորեն տարածված է ամբողջ աշխարում: Օրինակ, հոգեբանության պրոֆեսոր Փիթեր Նատանը և Էնտոնի Պելլեգրինին նշում են, որ այն «դիտվում է՝ Հարավային Աֆրիկայում, Ճապոնիայում, Մալայզիայում, Իրանում, Բրազիլիայում, Ռուսատանում, Հնդկաստանում, Կորեայում, իսկ խաղին զուգընթաց ձևերը, կան նաև ուրիշ մշակույթներում»[2]:

Ռուսերեն մի շարք գրքերում, ծնողներին խորհուրդ է տրվում երեխաների հետ «Կու-կու» խաղալ[3] [4] [5] [6]։ Համանման խորհուրդներ են տալիս նաև անգլալեզու բազմաթիվ գրքեր [7] [8] [9]:

Ֆրանսիայում[10] [11], Լեհաստանում[12] «Կու-կու» խաղը (ֆր.՝ Coucou, me/le voilà!, լեհ.՝ A kuku! ), արդեն տասնամյակներ շարունակ, մանկական մսուրներում օգտագործվում է թե՛ ուսումնական, թե՛ դաստիարակչական նպատակներով[13]:

Մի շարք երկրներում, ներառյալ Ռուսաստանը[14], երեխայի հասակին համապատասխան «Կու-կու» խաղալու ունակությունը, երբեմն դիտարկվում է ինչպես նորմալ աճի ցուցանիշ: ԱՄՆ-ում «Կու-կու» խաղալու ունակությունը ներառված է որպես չափանիշ, առավել տարածված երեխայի զարգացման թեստում Denver Developmental Screening Test[15]: Նման չափանիշ է օգտագործվում Ֆրանսիայում[16], այդ թվում նաև աուտիզմ հայտնաբերելու համար[17]:

Խաղի հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կու-կու» և նպանատիպ խաղերի դերը երեխայի զարգացման մեջ դիտարկվում է հոգեբանական գրականության մեջ[18] [19], խաղը հետազոտվում է նաև հոգեվերլուծության տեսանկյունից[20]: Ենթադրվում է, որ «Կու-կու» խաղը թույլ է տալիս յուրացնել կանոնների կազմությունը[21] Ինչպես նաև դիտարկվում է կապը՝ խաղի և հումորի զգացողության զարգացման միջև[22][23][24]:

Համակարգչային խաղերի գրականության մեջ կարծիք է արտահայտվում, որ «Կու-կու» խաղի տիպի խաղերը և պահմտոցին կապված են որսորդության հետ[25]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.voppsy.ru/issues/1992/925/925031.htm
  2. https://ru.wikipedia.org/wiki/Oxford_University_Press
  3. https://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B8%D0%BF%D0%BE%D0%BB-%D0%BA%D0%BB%D0%B0%D1%81%D1%81%D0%B8%D0%BA
  4. https://ru.wikipedia.org/wiki/%D0%A0%D0%B8%D0%BF%D0%BE%D0%BB-%D0%BA%D0%BB%D0%B0%D1%81%D1%81%D0%B8%D0%BA
  5. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%BB%D0%BC%D0%B0_%D0%BC%D0%B5%D0%B4%D0%B8%D0%B0_%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF
  6. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%BB%D0%BC%D0%B0_%D0%BC%D0%B5%D0%B4%D0%B8%D0%B0_%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF
  7. https://en.wikipedia.org/wiki/Guilford_Press
  8. S. Steelsmith, R. Strecker, Peekaboo, and other games to play with your baby, Parenting Press, 1995. ISBN 0-943990-81-5
  9. https://en.wikipedia.org/wiki/Lawrence_Shapiro
  10. http://www.persee.fr/doc/enfan_0013-7545_1958_num_11_3_1404
  11. https://fr.wikipedia.org/wiki/De_Boeck_Sup%C3%A9rieur
  12. http://www.springerlink.com/content/3p684v22h5834314/
  13. https://ru.wikipedia.org/wiki/Elsevier
  14. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%BB%D0%BC%D0%B0_%D0%BC%D0%B5%D0%B4%D0%B8%D0%B0_%D0%B3%D1%80%D1%83%D0%BF%D0%BF
  15. http://www.jstor.org/stable/1127901
  16. http://www.persee.fr/doc/lfr_0023-8368_1975_num_27_1_6083
  17. P. Lenoir, J. Malvy, C. Bodier-Rethore, L’autisme et les troubles du développement psychologique, Elsevier Masson, 2007. ISBN 2-294-07171-9
  18. https://en.wikipedia.org/wiki/Robert_S._Siegler
  19. https://en.wikipedia.org/wiki/Taylor_%26_Francis
  20. J. A. Kleeman, The Peek-A-Boo Game—Part I: its Origins, Meanings, and Related Phenomena in the First Year, Psychoanalytic Study of the Child, 22, 1967, pp. 239—273
  21. J. S. Bruner, V. Sherwood, Peek-a-boo and the learning of rule structures // J. Bruner, A. Jolly, K. Sylva, Play: Its Role in Development and Evolution, Middlesex: Penguin, 1976. ISBN 0-14-081126-5, pages 277—287
  22. W. G. Parrott, H. Gleitman, Infants' Expectations in Play: The Joy of Peek-a-boo, Cognition & Emotion, 3(4), 1989, pp. 291—311
  23. A. J. Chapman, H. C. Foot, Humor and laughter: theory, research, and applications, Transaction Publishers, 1976. ISBN 1-56000-837-7
  24. L. R. Franzini, Kids Who Laugh: How to Develop Your Child’s Sense of Humor, Square One Publishers, 2002. ISBN 0-7570-0008-8
  25. E. Bethke, Game development and production, Wordware Publishing, 2003. ISBN 1-55622-951-8