Մասնակից:Հայկուհի Քոչարյան/Ավազարկղ
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Թվական | 2000 |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Կևին Լիմա |
Պրոդյուսեր | Էդվարդ Ֆելդման |
Օպերատոր | Ադրիան Բիդդլ |
Երաժշտություն | Դեյվիդ Նյուման |
Տևողություն | 105 րոպե |
Բյուջե | 85 միլիոն $ |
Շահույթ | $183 611 771 |
IMDb | ID ID 0211181 |
102 դալմատինացի (անգլերեն` 102 Dalmatians)- ֆիլմ ռեժիսոր Կևին Լիմայից,անգլիացի գրող Դոդի Սմիթի (1896—1990) «Հարյուր մեկ դալմատինացի» վեպից:
Ապատիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | Ֆոսֆատային միներալ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Ca5(PO4)3(F,Cl,OH) |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 08.BN.05 |
Նույնականացում | |
Գույն | Կանաչ, կապտականաչ, մոխրագույն, գորշ[1] |
Բյուրեղի հատկություն | Բյուրեղները երկար-պրիզմաձև |
Բյուրեղային համակարգ | հեքսագոնային (6/m)[2] |
Թերթականություն | [0001] ոչ պարզ, [1010] անպարզ[2] |
Բեկում | Conchoidal to uneven[1] |
Մոոսի կարծրություն | 5[1] |
Փայլ | Ապակենման [1] to subresinous |
Շերտեր | Սպիտակ |
Թափանցիկություն | Թափանցիկից մինչև կիսաթափանցիկ[2] |
Ձգողականություն | 3.16–3.22[2] |
Օպտիկական հատկություններ | Կրկնակի բեկում[1] |
Բեկման ցուցանիշ | 1.634–1.638 (+0.012, −0.006)[1] |
Երկճառագայթաբեկում | 0.002–0.008[1] |
Դիսպերսիա | 0.013[1] |
Ապատիտ (հին հունարեն՝ ἀπατάω - խաբում եմ, ապատիտը հաճախ շփոթել են այլ միներալների հետ), միներալ, կալցիումի ֆոսֆորաթթվային աղ, պարունակում է փոփոխական քանակությամբ ֆտոր և քլոր։ Ֆտորի գերակշռությունը տալիս է ֆտորապատիտ (Ca5[PO4]3F), քլորի գերակշռությունը՝ քլորապատիտ (Ca5[PO4]3Cl)։ Հանքանյութերի որակը որոշվում է նրանց մեջ P2O5-ի քանակով, որը ֆտորապատիտում կազմում է 42,3 %, իսկ քլորապատիտում՝ 41 % :
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խառնուրդների ձևով ապատիտում առկա են ստրոնցիում, մանգան, նատրիում և հազվագյուտ հողեր։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Բյուրեղները երկար-պրիզմաձև են, հազվադեպ՝ աղյուսաձև, գույնը՝ կանաչ, կապտականաչ, մոխրագույն, գորշ և այլն։
Կարծրությունը՝ 5, խտությունը՝ 3160-3200 կգ/մ3։ Ապատիտ որպես սովորական ուղեկից միներալ հանդիպում է բազմաթիվ հրային և մետամորֆային ապարներում։ Ալկալային ապարների գանգվածներում առաջանում են ապատիտի հանքանյութերի խոշոր կուտակներ։
Նստվածքային ապարներումապատիտի խմբի միներալները հանդես են գալիս գյխավորապես ֆոսֆորիտների ձևով։ Ապատիտը հանդիպում է նաև երկաթի բարձր ջերմաստիճանային հանքավայրերում։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործվում է արհեստական պարարտանյութ, ֆոսֆոր և ֆոսֆորային միացություններ ստանալու համար, սև և գունավոր մետալուրգիայում, ապակու արդյունաբերության մեջ և այլն։
Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ-ում է գտնվում Խիբինի ապատիտի՝ աշխարհի խոշորագույն հանքավայրը։ ՀԽՍՀ-ում ապատիտի հանքայնացում հայտնի է Աբովյանի երկաթի հանքավայրում։ Արտասահմանում ապատիտի հանքավայրեր կան Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ферсман А. Е. Наш апатит. — М., 1968
- Киевленко Е. Я., Чупров В. И. Декоративные коллекционные минералы. — М.: Недра, 1987. — 223 с.
- Волошин А. В., Майстерман С. А. Минералы Кольского полуострова. — Мурманское книжное издательство, 1983. — 110 с. — ISBN 5-85510-011-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |