Մասնակից:Հակոբջանյան Լիլիթ/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեկ փոփոխականով ռացիոնալ ֆունկցիայի օրինակ:
Երկու փոփոխականով ռացիոնալ ֆունկցիայի օրինակ

Ռացիոնալ Ֆունկցիա  — այն ֆունկցիան է, որը ներկայացվում է այնպիսի կոտորակի տեսքով, որի համարիչը և հայտարարը բազմանդամ են։ Ռացիոնալ արտահայտությունը այն հանրահաշվական արտահայտություն է, որի ներկայացման մեջ չկան արմատներ։

Սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռացիոնալ ֆունկցիա կոչվում է տեսքի ֆունկցիան, որտեղ  ,   —ը ցանկացած քանակի պարամետր ունեցող բազմանդամներ են։

Ֆունկցիան գոյություն ունի փոփոխականի ցանկացած արժեքի դեպքում, բացի -ի զրո ընդունած արժեքների դեպքում։

Ռացիոնալ արտահայտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռացիոնալ արտահայտություն — հանրահաշվական արտահայտություն է, որը չի պարունակում արմատանշան։ Ալյ կերպ ասած, դա մեկ կամ մի քանի հանրահաշվական մեծություններ են (թվեր և փոփոխականներ), որոնք միմյանց հետ կապված են թվաբանական գործողության նշաններով՝ գումարումով, հանումով, բազմապատկումով, բաժանումով, ամբողջ ցուցիչով աստիճանի բարձրացումով, ինմչպես նաև տարբե տեսակի փակագծերով, օրինակ

Ցանկացած ռացիոնալ արտահայտություն կարող ենք ներկայացնել ռացիոնալ ֆունկցիայի տեսքով։

Հատուկ դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեկ փոփոխականով ռացիոնալ ֆունկցիան կոչվում է տեսքի ֆունկցիա, որտեղ -ը և -ը մեկ փոփոխականով բազմանդամներ են։
  • Ամբողջ ռացիոնալ ֆունկցիան ներկայացվում է տեսքով, որտեղ -ը փոփոխականն է։
  • Կոտորակառացիոնալ ֆունկցիա է կոչվում այն իրական պարամոտրերով ռացիոնալ ֆունկցիա, որի պարամետրերը չեն հանդիսանում ռացիոնալ թվեր։


Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ցանկացած արտահայտություն, որը ստացվում է փոփոխականների և թվաբանական չորս նշանների կիրառմամբ ստանում ենք ռացիոնալ ֆունկցիա։
  • Ռացիոնալ ֆունկցիաների բազմությունը հանրահաշվական գործողությունների և համադրման օպերատորի նկատմամբ փակ է, ինչպես նաև դաշտ է այն դեպքում, եթե բազմանդամի գործակիցները պատկանում են ինչ-որ դաշտ։
  • Ցանկացած ռացիոնալ ֆունկցիա կարող ենք ներկայացնել սովորական կոտորակների գումարի տեսքով, այն կիրառվում է ինտեգրման մեջ։

Սովորական կոտորակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն կանոնավոր և անկանոն ռացիոնալ կոտորակներ, սովորական կոտորակների նման։ Ռացիոնալ կոտորակը կոչվում է կանոնավոր, եթե համարիչի կարգը փոքր է հայտարարինից և կոչվում է կանոնավոր և անկանոն՝ եթե համարիչինը մեծ է հայտարարինից։ Ցանկացած անկանոն կոտորակ կարող է ներկայացվել ամբողջ թվի և կանոնավոր կոտորակի գումարի տեսքով։


Ցանկացած իրական գործակիցներով ռացիոնալ կոտորակ կարելի է ներկայացնել ռացիոնալ կոտորակների գումարի տեսքով, որոնց հայտարարը հանդիսանում է -ն  -ի իրական արմատն է կամ -ն (որտեղ չունի իրական արմատներ), ընդ որում -ի աստիճանը մեծ չէ բազմանդամի համապատասխան բազմապատիկ արմատի աստիճանից։ Այս պնդման հիման վրա է ապացուցվում ռացիոնալ ֆունկցիայի ինտեգրելիության մասին թեորեմը։ Ցանկացած ռացիոնալ ֆունկցիա կարող է ինտեգրվել տարրական ֆունկցիաների միջոցով։ Այս թեորեմի միջոցով ռացիոնալ ֆունկցիաների դասը մաթեմատիկական անալիզի մեջ դառնում է նշանակալից։

Այս ամենի հետ է կապված Օստրոգրադսկու մեթոդը, որը 1844 թվականին առաջարկել է մաթեմատոկոս Միխայիլ Օստրոգրադսկին [2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կոտորակագծային ֆունկցիա. Հանրահաշիվ, 10-րդ դասարան: դասեր, թեստեր, առաջադրանքներ». www.imdproc.am. Վերցված է 2020-07-13-ին.
  2. M. Ostrogradsky. De l'intégration des fractions rationnelles. — Bulletin de la classe physico-mathématique de l'Académie impériale des sciences de Saint-Pétersbourg. — 1845. — Vol. IV. — Col. 145—167, 286—300.

Կատեգորիա:Ֆունկցիաների տեսակներ Կատեգորիա:Տարրական ֆունկցիաներ Կատեգորիա:Կոտորակներ