Մասնակից:Լուս. Մանուկյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոմանոս
Պետրոսյան
Հասարակական, քաղաքական, պետական գործիչ
ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ
 2018 թվականի հունիսի 1-ից
 

Ռոմանոս Վանիչկայի Պետրոսյան (օգոստոսի 26, 1979, Տավուշ, Չինարի), հայ պետական, քաղաքական և կուսակցական գործիչ: 2018 թվականի հունիսի 1-ից զբաղեցնում է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետի պաշտոնը[1]: Մասնագիտությամբ՝ երկրաբան: Մինչ ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնը ստանձնելը երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում: 2013 թվականից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է: 2015 թվականի մայիսի 30-ին ՔՊԿ հիմնադիր համաժողովին ընտրվել է կուսակցության վարչության անդամ: 2017 թվականին «Ելք» դաշինքի կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում[2]: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում: ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ է: 1997 թվականից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերպության անդամ:

2018 թվականին մասնակցել է Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից դեպի Երևան իրականացրած քայլարշավին: Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող ժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության ամենատարբեր շերտերը: Գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս: Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվում է ՀՀ Վարչապետ, և նախկին իշխանություններին վերջնականապես տապալելու գործընթացում նոր պետական գործիչներ նշանակում նաև ՀՀ մարզերում:

2018 թվականի հունիսի 1-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվում է ՀՀ Կոտայքի մարզի մարզպետ:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին ընդունվել և 2013 թվականին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ[3]:

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2006 թվականներին աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ)՝ որպես ուսումնական նախագծի ղեկավար: 2006 թվականին կարճաժամկետ պաշտոնավարել է որպես տնտեսագետ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում»: 2006-2007 թվականներին աշխատել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերությունում: 2007-2008 թվականներին Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնի անդամ է եղել: 2009-2014 թվականներին «Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխամասային վաճառքի գրասենյակում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2015-2016 թվականներին եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018 թվականներին՝ «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրեն:

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն է անցել 1999-2001 թվականներին:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր: Կինն է Արմինե Ռոբերտի Պետրոսյանը (ծնված՝ 1985 թվականի մայիսի 10-ին), որդին է Վանիկ Ռոմանոս Պետրոսյանը (ծնված՝ 2006 թվականի հոկտեմբերի 16-ին), դուստրն է Ադել Ռոմանոսի Պետրոսյանը (ծնված՝ 2014 թվականի հունվարի 2-ին):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». http://www.irtek.am. Վերցված է 2018-08-16-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. LLC, Helix Consulting. «Կառավարություն - Մարզեր - Հայաստանի Հանրապետության Կառավարություն». www.gov.am (անգլերեն). Վերցված է 2018-08-16-ին. {{cite web}}: line feed character in |title= at position 36 (օգնություն)
  3. «CivilContract.am». civilcontract.am. Վերցված է 2018-08-16-ին.