Սերժ Սարգսյանի նախագահություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սերժ Սարգսյանի նախագահություն (նաև՝ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներ), Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնելու 10-ամյա ժամանակաշրջան, որը սկսել է 2008 թվականի փետրվարի 19–ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որպես հաղթող ճանաչվելով և ավարտվել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Համաձայն քաղաքագետների ու հասարակական գործիչների, լրատվական հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին երկիրը հայտնվել է աղետալի վիճակում: Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական ծառայության տվյալների՝ 2008-2018 թվականների ընթացքում Հայաստանը լքել են շուրջ 373.000 քաղաքացի: 2008 թվականին Հայաստանի 1.9 միլիարդ դոլար արտաքին պարտքը նրա նախագահության տարիներին աճել է մինչև 7 միլիարդ դոլարի[1][2]:

Սերժ Սարգսյանի նախագահության տարիները ուղեկցվել են նրա իշխանության դեմ, նրա վարած ներքին և արտաքին քաղաքականության դեմ բողոքի բազմաթիվ զանգվածային ցույցերով և զինված բախումներով, որոնց հետևանքով գրանցվել են բազմաթիվ զոհեր և վիրավորներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]