Կուսակցականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կուսակցականություն, 1. կուսակցությանը պատկանելը, նրա խնդիրներին և սկզբունքներին համապատասխանելը։

2.Աշխարհայացքի, Փիլիսոփայության, հասարակական գիտությունների, գրականության և արվեստի սոցիալ-գաղափարական ուղղվածությունը, արտահայտում է որոշակի դասակարգերի, սոցիալական խմբերի շահերը և դրսևորվում է գիտական, գեղարվեստական ստեղծագործության սոցիալական միտումներում և ստեղծագործողի դիրքորոշման մեջ (տես Գաղափարախոսություն)։

Կուսակցականություն հասարակական գիտությունների, փլիսոփայության, գրականության և արվեստի դասակարգային բնույթի բարձրագույն արտահայտությունն է։ Այն անխզելիորեն կապված է քաղաքական կուսակցությունների գործունեությանը, հատուկ է հասարակական մտքի ողջ պատմությանը։ Իշխող դասակարգերի շահերը միշտ էլ արտահայտել են զանազան քաղաքական խմբավորումները, փիլիսոփայությունը, հասարակական-քաղաքական տարբեր հոսանքները։ Գաղափարական պայքարում արտահայտվել են նաև ճնշված դասակարգերի շահերն ու հետաքրքրությունները (օրինակ, ուտոպիական սոցիաչիզմըԲուրժուական հասարակարգում աճում է Կուսակցականությունյան դերը դասակարգային պայքարում և հասարակության գաղափարականաղաքական կյանքում։ Կուսակցականության սկզբունքը դառնում է սոցիալական երևույթների գնահատման և վերլուծման, գիտական ըմբռնումների, քաղաքան ծրագրերի համընդհանուր սկզբունք։ Գիտության և դասակարգային շահերի միահյուսումը հնարավոր դարձավ միայն իրականության կոմունիստական վերափոխման ժամանակաշրջանում։ Կոմունիստական կուսակցությունը հետեվողականորեն պաշտպանում է Կուսակցականության սկզբունքը՝ այդպիսով արտահայտելով իրականության նկատմամբ գործուն վերաբերմունքը։ Ի հակադրություն դրան, բուրժուազիան իր շահադիտական նպատակները ներկայացնում է որպես ողջ հասարակության քաղաքական և տնտեսական նպատակներ, քողարկվում ենկուսակցականությամբ։ Բուրժուական գաղափարախոսներն ու քաղաքագետները հանդես են գալիս ընդդեմ Կուսակցականության, ձգտում զանգվածների գիտակցության մեջ ամրապնդել հասարակական կյանքի ապագաղափարականացման և ապաքաղաքականացման գաղափարները։ Այդ պատճառով, ինչպես նշում է Վ. Ի. Լենինը, Կուսակցականություն հանդես է գալիս որպես սոցիալիստական, իսկ անկուսակցականությունը՝ բուրժուական գաղափար (Երկ., հ. 10, էջ 87)։ Կուսակցականության սկզբունքը յուրահատուկ է դրսեվորվում հասարակական գիտություններում, փիլիսոփայության, գրականության մեջ և արվեստում։ ՝ ՝ Հասարակական գիտություններում Կուսակցականություն հետևանք է հասարակական երևույթների հետազոտման, որն անհնար է իրականացնել առանց հաշվի առնելու սոցիալական խմբերի ու դասակարգերի շահերը։ Ի հակակշիռ մարքսիստական այս հստակ դիրքորոշման, բուրժուական մտածողները պաշտպանում են օբյեկտի՜ վիզմը, այն նույնացնելով գիտականության հետ։ Կուսակցականություն փիլիսոփայությունում և հասարակական գիտություններում կապված է աշխարհի իրական պատկերի ճանաչման, առաջադիմական գաղափարների զարգացման հետ, որոնք, որպես կանոն, առաջադրել են առաջադիմական դասակարգերի ներկայացուցիչները։ Կուսակցականության համընկնումն օբյեկաիվության հեա ապահովվում է իրականության դիալեկտիկական, հակասության հետազոտմամբ, ճշմարտաթյան որոնմամբ, ոչ միայն սկզբունքների ճիշտ կիրառմամբ, այլե ճիշտ սկզբունքների կիրառմամբ։ Հետևողական օբյեկտիվ Կուսակցականություն է ամեն տեսակ սուբյեկտիվիզմի, դոգմատիզմի հակադրվող մարքսիստական, կոմունիստական Կուսակցականություն։ Մարքսիստական Կուսակցականություն պայքարում է գիտական որոնումների ու լուծումների բազմազանության համար, որը չի հակասում սոցիալիստական գաղափարախոսության հաստատմանը։ Մարքսիստական Կուսակցականություն պաշտպանում է գիտական բանավեճերի ազատությունը և ենթադրում այն՝ պաշտպանելով ճշմարտության ստեղծագործական որոնումը։ Այն կողմնորոշում է դեպի բուրժուական մշակույթի ամենաակտիվ քննադատությունը։ «Մարքսիստական փիլիսոփայությունը ներառում է Կուսակցականություն, այսինքն՝ բանվոր դասակարգի հետևողական պաշտպանությունը, որպես գիտականության անհրաժեշտ բաղադրամաս։ «Նորագույն փիլիսոփայությունը, - նշում է Վ. Ի. Լենինը,— նույնպես կուսակցական է, ինչպես և երկու հազար տարի սրանից առաջ» (Երկ., հ. 14, էջ 480)։ Գրականության մեջ և արվեստում Կուսակցականություն դրսևորվում է ստեղծագործության գաղափարական ուղղվածության մեջ (տես Գաղափարականություն)։ Արվեստագետը չի կարող հեռանալ իր կերպարների սոցիալական դիրքորոշման որոշակի մեկնաբանությունից, քանի որ յուրաքանչյուրը անթիվ թելերով կապված է որոշակի դասակարգի շահերին և հոգեկան արժեքներին։ Թեև գաղափարական ուղղվածությունը գրականությանն ու արվեստին հատուկ է եղել միշտ, սակայն գեղարվեստական ստեղծագործության Կուսակցականության սկզբունքը առաջինը հստակ բնորոշել է Վ. Ի. Լենինը։ «Կուսակցության կազմակերպություն և կուսակցական գրականություն» (1905 թ.) հոդվածում Լենինը մատնանշել է ստեղծագործության բացարձակ ազատության մասին դատողությունների երկերեսանիությունը, ցույց տվել, որ բուրժուական արվեստագետների ստեղծագործական ազատությունը իրականում քողարկում է դրամի հարկադրանքով իրականացվող նրանց գործունեությունը և այս իմաստով անհամատեղելի դառնում աշխատավորության իդեալները արտահայտող պրոլետարական սոցիալիստական իրոք ազատ գրականությանն ու արվեստին։ Կոմունիստական կուսակցությունը մշտապես ընդգծում է Կուսակցականության սկգբունքի զարգացման անհրաժեշտությունը, այն դիտում որպես սոցիալական երևույթների մեջ թափանցելու, մարդկային նոր բնավորությունների և նոր հարաբերությունների համոզիչ պատկերման պայման։ Սոցիալիզմի և կապիտալիզմի ուժերի պայքարում սոցիալական երևույթների վերլուծության ու գնահատման դասակարգային-կուսակցական մոտեցման անհրաժեշտությունը մեծանում է։ ԱՄԿԿ XXV համագումարում վերստին շեշտվեց, որ «երկու աշխարհայացքների պայքարում չի կարող տեղ լինել չեզոքության ու կոմպրոմիսների համար։ Այստեղ հարկավոր է քաղաքական բարձր զգոնություն, ակտիվ, օպերատիվ և համոզիչ պրոպագանդիստական աշխատանք, հարկավոր է ժամանակին հակահարված հասցնել թշնամական գաղափարական դիվերսիաներին» (ԱՄԿԿ XXV համագումարի նյութերը, 1976, էջ lll)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 20 CC-BY-SA-icon-80x15.png