Մասնակից:ԼուիզաՄելիքյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարոլինա Կուրկովա (), չեխ սուպերմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Չեխոսլովակիայում, չեխ հայտնի բասկետբոլիստ Ջոզեֆ Կուրկայի և սլովակացու ընտանիքում։ Ծնողներն ամուսնալուծվել են, երբ Կարոլինան ընդհամենը երեք ամսական էր։ Մայրը որոշել է աղջկան դաստիարակել միայնակ: Նա այլևս չի ամուսնացել։ Մանուկ հասակում Կարոլինան վիրահատվել է (ենթադրաբար պորտային ճողվածք), որից հետո աղջիկը սովորական տեսքով պորտ չի ունեցել։ Մոդելը չի պատմում մանրամասները, իսկ հրապարակվող լուսանկարներում պորտն «ավելացնում» են ֆոտոմոնտաժի օգնությամբ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Կարոլինան ճանաչվել է Եվրոպայի ամենասեքսուալ շիկահերը։ Կարոլինան ներկայացրել է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Anne Klein-ը, Bottega Veneta, Celine-ը, Chanel-ը, Christian Dior-ը, Dell-ը, Elie Saab-ը, eLUXURY-ն, Express-ը, Furla-ն, Giuliano Teso-ն, H&M-ն, Hugo Boss fragrance-ը, Jean Paul Gaultier-ը, John Frieda-ն, Jones New York-ը, La Perla-ն, Liverpool-ը, Louis Vuitton-ը, Macy's INC-ը, Mango-ն, Max Mara-ն, Max Mara eyewear-ը, Mercedes-Benz-ը, MOGA-ն, Piazza Sempione-ն, Plein Sud-ը, Pronovias-ը, Rag & Bone-ը, Rocawear-ը, Rolex Oyster-ը, Salvatore Ferragamo-ն, The Limited-ը, Tommy Hilfiger-ը, Valentino-ն, Versace-ն, Victoria's Secret-ը, Yves Saint Laurent-ը և Zeki-ն:

2008 թվականին Կարոլինա Կուրկովան աշխարհի ամենասեքսուալ կանանց ցանկում զբաղեցրել է առաջին տեղը, որն ամեն տարի կազմակերպում է «E!» հեռուստաընկերությունը[1]։

2013 թվականի սկզբին Կարոլինա Կուրկովան, համագործակցելով LR Health & Beauty Systems միջազգային կազմակորպության հետ, թողարկել է իր սեփական կոսմետիկայի ուղղությունը, որը նույն թվականին առաջադրվել է Duftstar Awards մրցանակի «Նորույթներ՝ Ապրելակերպ (կանայք)» անվանակարգում[2][3]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականից Կարոլինան ամուսնացած է կինոպրոդյուսեր Արչի Դրուրիի հետ (մինչ իրենց ամուսնությունը հանդիպել են մեկ տարի)։ Նրանք ունեն երկու որդի՝ Թոբին Ջեկ Դրուրի (ծնվել է 29.10.2009), Նոա Լի Դրուրին (ծնվել է 05.11.2015)[4] և մեկ դուստր՝ Լունա Գրեյս Դրուրին (ծնվել է 27.04.2021)[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Իմ ամենասեքսուալ տարին My Sexiest Year Պիա
2009 ֆ Կոբրայի ցատկը G.I. Joe: The Rise of Cobra շապիկի աղջիկ
2010 ս FCU: Fact Checkers Unit Կարոլինա
2010 ս Չակ Chuck Սոֆյա Ստեփանովնա
2012 ս Ստուդիա 30 30 Rock կամեո
2013 ս Խորաթափանցություն Person of Interest կամեո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Johnston, Lauren (2008-11-21). «E! votes supermodel Karolina Kurkova world's sexiest woman». Daily News. New York.
  2. «The first fragrance of the international supermodel Karolina Kurkova» (անգլերեն). LR Health & Beauty Systems. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին. Վերցված է 2013-08-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Duftstars 2013» (անգլերեն). LR Health & Beauty Systems. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-08-19-ին. Վերցված է 2013-08-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Karolína Kurková Welcomes Second Son
  5. «Karolína Kurková Welcomes Daughter Luna Grace with Husband A rchie Drury: 'Our Little Angel'». PEOPLE.com (անգլերեն). Վերցված է 2021-05-16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]