Մասնակից:Լիլի71/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի71/Ավազարկղ5

Միրոն Լեոն «Մայք» Ուոլլես (անգլ.՝ Myron Leon "Mike" Wallace; ) — ամերիկացի լրագրող, հաղորդավար, հեռուստախաղեր վարող, դերասան, ԶԼՄ գործիչ[1]. 60-ամյա կարիերայի ընթացքում հարցազրույց է վերցրել նշանավոր դեմքերից, այդ թվում Դեն Սյաոպինից, Ռուհոլլա Խոմեյնիից, Կուրտ Վայլդհայմից, Յասեր Արաֆաթից, Անվար Սադաթից, Էրիխ Ֆրոմից, Վլադիմիր Հորովիցից և Սալվադոր Դալիից։ Մահմուդ Ահմադինեժադի հետ հարցազրույց վարելու համար 81-ամյա Ուոլլեսին հանձնեցին նրա 21-րդ Էմմի մրցանակը[2][3][4]։

60 minutes հեռուստահաղորդման լրագրողներից մեկն է եղել, Որը հայտնվել է CBS հեռուստաալիքով 1968 թվականին[5] ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայք Ուոլլեսը, որի ազգանունը սկզբում հնչել է որպես Վոլեկ (Wallik)[5], ծնվել է 1918թվականի մայիսի 9-ին Բրուքլին քաղաքում[5], Մասաչուսեթս նահանգում, ԱՄՆ ռուսաստանաբնակ հրեա արտագաղթածների՝ Ֆրանկ ու Զինա (Շարֆման) Ուոլլեսների ընտանիքում[5][6]. Նրա հայրը խանութպան էր ու ապահովագրական միջնորդ[7]. 1935 թվականին Մայքը ավարտեց միջնակարգ դպրոցը[8]։ Չորս տարի անց նա ավարտեց Միչիգանի համալսարանը՝ ստանալով արվեստի բակալավրի դիպլոմ։ Դեռ համալսարանում նա եղել է Michigan Daily թղթակից։

Ուոլլեսը ուներ երկու երեխա իր առաջին կնոջից՝ Նորմա Կափհանից[9]. Նրա կրտսեր որդին՝ Քրիսը, նույնպես լրագրող էր։ Ավագ որդին՝ Փիթերը, 19 տարեկան հասակում զոհվեց ալպինիստական վելելքի ժամանակ՝ Հունաստանում 1962 թվականին[10].

1949-ից մինչև 1954 թվականը Ուոլլեսը ամուսնացած է եղել Պատրիսիա «Բաֆֆ» Քոբբի հետ,՝ դերասանուհու և Գլեդիս Սվարթոութի խորթ դստեր հետ։ 1950-ական թվականների սկզբին նրանք երկուսով կազմակերպեցին «Մայքի ու Բաֆֆի շոու» (Mike and Buff Show) CBS հեռուստաալիքով. Նրանք նաև վարեցին передачу «Քաղաքի շուրջ» հաղորդումը 1951 и 1952 թվականներին[11].

Երկար տարիների ընթացքում Ուոլլեսը տառապել է դեպրեսիայից։ Guideposts համար գրված հոդվածում Ուոլլեսը պատմել է: « Կային օրեր, երբ ես զգում էի ինձ կապտած, ու սովորականից մեծ ջանքեր էր ինձանից պահանջվում, որպեսզի կատարեմ այն,ինչ պատրաստվում էի անել»[12]. Նրա ինքնազգացողությունը վատացավ 1984 թվականին այն բանից հետո, երբ գեներալ Ուեսթմորլենդը հայց ներկայացրեց Ուելլեսի և CBS դեմ 120 մլն դոլարի չափով՝ զրպարտության մեղադրանքով, որոնք նրանք արել էին «Անհաշվելի թշնամի» (The Uncounted Enemy) փաստագրական ֆիլմում։ Ուեսթմորլենդը պնդում էր, որ ֆիլմում նա ցուցադրվում է որպես մեկը, ով մանիպուլյացիայի է ենթարկել հետախուզությունը։ Ուեսթմորլենդի հայցը ընդդեմ CBS ավելի ուշ հետ է կանչվել այն բանից հետո, երբ как CBS բացատրական հայտարարություն տարածեց այն մասին, որ նրանք երբեք չեն ցանկացել գեներալին ցուցադրել որպես անհավատարիմ ու ոչ հայրենասեր։ Գործընթացում Ուոլլեսը հոսպիտալացվել է հյուծվածություն ախտորոշմամբ։ Նրան հակադեպրեսանտ են նշանակել ու հոգեթերապիա անցկացվել։ Համոզված լինելով, որ իր հիվանդությունը կդիտվի որպես թուլութոյւն, Ուոլլեսը իր ախտորոշումը գաղտնի էր պահում մինչև որ նա բացահայտեց այն Բոբ Կոստասի հետ հարցազրույցում[12]։ Ավելի ուշ գործընկեր Մորլի Սաֆերի հետ հարցազրույցում նա խոստովանեց, որ փորձել է կյանքին վերջ տալ ինքնասպանությամբ մոտավորապես 1986 թվականին[13].

Ուոլլեսը և Հարրի Ռիզոները «60 Minutes» պրեմիերային 1968 թ․

Իր մահից ավելի քան 20 տարի առաջ Ուոլլեսը ստացավ սրտի ռիթմավար ու 2008 թվականի հունվարին տարավ եռակի շունտավորման վիրահատություն[5]. Կյանքի վերջին տարիները նա անց է կացրել բուժական հաստատությունում[5] ։ 2011 թվականին CNN հաղորդավար՝ Լարրի Քինգը այցելել է նրան ու հայտնել, որ նա լավ տրամադրություն ունի, բայց նրա ֆիզիկական վիճակը նկատելիորեն վատացել է։

Ուոլլեսը համարում էր իրեն քաղաքականապես հավասարակշիռ։ Նա մտերիմ էր Նենսի Ռեյգանի ու նրա ընտանիքի հետ ավելի քան 75 տարի[14]։ Նիքսոնը ցանկանում էր նրան դարձնել մամուլի քարտուղար։

Կյանքի վերջին տարիները անց է կացրել ծերերի տանը Կոնեկտիկուտ նահանգում։ Մահացել է 2012 թվականի ապրիլի 7-ին 94 տարեկան հասակում։ 2012 թվականի ապրիլի 15-ի «60 Minutes» հաղորդման թողարկումը ամբողջությամբ նվիրված էր Մայք Ուոլլեսին [15]։

1999 թվականին ռեժիսոր Մայքլ Մանը նկարահանեց ԱՄՆ պատմության մեջ կորպորատիվ սկանդալի մասին դրամատիկ թրիլլեր « Insider»։ Ֆիլմը ներկայացվել է 7 Օսկարի արձանիկների, Մայք Ուոլլեսի դերը կատարել է Քրիստոֆեր Պլամմերը, ով դրա համար առաջադրվել է աշխարհի մի քանի մրցանակաբաշխության[16]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականից նա սկսեց աշխատել ֆրիլանսեր Չիկագոյի ռադիոյում ։ 1943 թվականից Ուոլլեսը ծառայել է ԱՄՆ Ռազմածովային նավատորմում , բայց չէր մասնակցում ռազմական գործողություններում։ 1946 թվականին նա վերադարձավ Չիկագո։ 1940-ական թվականների վերջին դարձավ CBS ռադիոհաղորդավար .1949 թվականին նա նկարահանվեց Stand By for Crime[17] ոստիկանական դրամայում։

Նա 60 Minutes ծրագրի առաջատար լրագրողն էր։ 2006 թվականին դուրս եկավ ծրագրից որպես աշխատակազմի թղթակից, բայց շարունակում էր ներդրումներ կատարել մինչև 2008 թվականը։ Իր վերջին հարցազրույցը նա վերցրել է բեյսբոլիստ Ռոջեր Կլեմենսից[15][18][19][20]։

Կենսագրություն և ինքնակենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rader, Peter. 'Mike Wallace: A Life'. New York: Thomas Dunne Books, 2012. ISBN 0-312-54339-5.
  • Close Encounters: Mike Wallace’s Own Story. New York: William Morrow, 1984. ISBN 0-688-01116-0 (в соавторстве с Gary Paul Gates).
  • Between You and Me: A Memoir. New York: Hyperion, 2005 (в соавторстве с Gary Paul Gates).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Safer, Morely. «Remembering Mike Wallace». Արխիվացված է օրիգինալից 2012-09-18-ին. Վերցված է 2012-08-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. The Associated Press: Mike Wallace, '60 Minutes' interrogator, dies
  3. ««60 Minutes» icon Mike Wallace dies at 93 — CBS News». Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2012-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 42 (օգնություն)
  4. «TV newsman Mike Wallace, dead at 93, remembered for his tough interviews | NJ.com». Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2012-04-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Tim Weiner (2012-04-08). «Mike Wallace, CBS Pioneer of '60 Minutes,' Dies at 93». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2014-04-08-ին. Վերցված է 2014-04-08-ին.
  6. Times of Israel: «CBS reporter Mike Wallace dead at 93 — Son of Jewish Russian immigrants had a career that spanned 60 years» by Ilan Ben Zion Արխիվացված է Հոկտեմբեր 12, 2018 Wayback Machine-ի միջոցով: April 8, 2012
  7. H.W. Wilson Company[en] Current biography yearbook. — H. W. Wilson Co.[en], 1978. — С. 418. Արխիվացված է Հունվար 3, 2014 Wayback Machine-ի միջոցով:
  8. Brozan, Nadine. «Chronicle» Արխիվացված է Նոյեմբեր 15, 2018 Wayback Machine-ի միջոցով:, The New York Times, March 16, 1993. Retrieved February 5, 2008. «Mike Wallace is lending a hand to his old school, Brookline High School, at a benefit — unusual for a Massachusetts public school — in New York tomorrow evening. Mr. Wallace, class of '35, will interview the school’s acting headmaster, Dr. Robert J. Weintraub, at a cocktail party that is expected to draw 60 or so Brookline graduates to the University Club on West 54th Street.»
  9. Stars of David: Prominent Jews Talk About Being Jewish By Abigail Pogrebin Արխիվացված է Մայիս 28, 2016 Wayback Machine-ի միջոցով: retrieved March 30, 2013
  10. Katie Couric. «Mike Wallace, man of the hour» Արխիվացված է Մայիս 12, 2012 Wayback Machine-ի միջոցով:. msnbc.com. March 14, 2006.
  11. Nelson, Valerie (2010-07-22). «Buff Cobb dies; actress, theatrical producer was once married to Mike Wallace». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2016-09-10-ին. Վերցված է 2016-08-25-ին.
  12. 12,0 12,1 Mike Wallace, «Mike Wallace Battles Depression» Արխիվացված է Ապրիլ 27, 2015 Wayback Machine-ի միջոցով: Guideposts Magazine, January 2002 (republished, 2012)
  13. «Mike Wallace Admits Suicide Attempt - Hollywood.com». 2013-01-25. Արխիվացված է օրիգինալից 2013-01-25-ին.
  14. «Reactions to the death of correspondent Mike Wallace». Fox News. 2012-04-08. Արխիվացված է օրիգինալից 2012-06-28-ին. Վերցված է 2019-08-12-ին.
  15. 15,0 15,1 «В США умер многолетний ведущий программы "60 минут" Майк Уоллес». Lenta.ru. 2012-04-09. Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2015-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Awards for The Insider» (անգլերեն). IMDB. Արխիվացված է օրիգինալից 2018-04-10-ին. Վերցված է 2012-4-21-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. The Complete Directory to Prime Time Network and Cable TV Shows, 1946–present. — Ballantine Books[en], 2003. — С. 1116. — ISBN 0-345-45542-0
  18. Tanglao, Leezel. «Mike Wallace Dies». Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին. Վերցված է 2012-04-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. Hayes, Ashley. «Veteran newsman Mike Wallace dead at 93». Արխիվացված է օրիգինալից 2019-01-19-ին. Վերցված է 2012-04-21-ին.
  20. Silver, Stephen. «60 Minutes Says Goodbye to Mike Wallace». EntertainmentTell. www.technologytell.com. Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին. Վերցված է 2012-04-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]