Մասնակից:Ժենյա1/Թոմաս Ադես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Ադես

Թոմաս Ադես, (անգլ.՝ Thomas Adès, ) բրիտանացի կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոցում, Պոլյա Բերկովիցայի (անգլ.՝ Paul Berkowitz, դաշնամուր) և Ռոբերտ Սեկստոնի (կոմպոզիցիա) դասարաններում, ապա ավարտել է Քեմբրիջի արքայական քոլեջը (1992, գերազանց),որտեղ սովորել է Ալեքսանդր Գյորի և Ռոբինա Հոլոուեայի դասարաններում։

1993֊1995 թվականներին եղել է Հալլ նվագախմբի դոցենտ, իսկ 1998֊2000 թվականներին՝ «Բիրմինգմ Ժամանակակից երաժշտության խումբ» -ի կամերային նվագախմբի երաժշտական առաջին ղեկավար։ 1999֊2008 թվականներին եղել է Ալդբորոյի փառատոնի գեղարվեստական ղեկավարկար․ 2000 թվականից՝ Օհայում անցկացվող կալիֆորնիական երաժշտական ամենամյա փառատոնի կոմպոզիտոր։

Թագավորական երաժշտական ակադեմիայի (Լոնդոն) կոմպոզիցիայի պրոֆեսոր է եղել։

Եղել է դիրիժոր ինչպես իր սեփական, այնպես էլ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների ժամանակ․[1]հանդես է եկել BBC֊ի նվագախմբի, Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Լոնդոնի Սիմֆոնիետա» կամերային նվագախմբի և բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ։

Նաև հանդես է գալիս որպես դաշնակահար, սոլո սկավառակը թողարկվում է EMI ստուդիայում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին նա քաղաքացիական ամուսնություն է գրանցել իսրայելացի վիդեոդիզայներ և ռեժիսոր Թալ Ռոզների հետ (ծն. 1978)[2]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հինգ էլիոթյան լանդշավտ» առաջին ստեղծագործությունը գրված սոպրանոյի և դաշնամուրի համար, հրատարակվել է 1990 թվականին։

Նրա օպերաները բեմադրվել են բազմաթիվ օպերային թատրոններում, այդ թվում նաև Մետրոպոլիտեն օպերայում[3] ։ 2007 թվականին Ադեսի ստեղծագործությունները ներկայացվել են Լոնդոնի Բարբիկան կենտրոնում, Հելսինկի փառատոնի ընթացքում և ֆրանսիական ռադիոյում։

Ընտրված գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոկալային գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օմար Խայամի, Թենեսի Ուիլյամսի, Ֆիլիպ Լարկինի և ուրիշների տեքստերում,
  • Մեցցո-սոպրանոյի, երգչախմբի և «Ամերիկա» նվագախմբի համար խաղ (1999),
  • «Բրամս» պիեսը բարիտոնի և նվագախմբի համար (2001),

Օպերաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դիմափոշի քսիր նրա դեմքին» (անգլ․Powder Her Face, 1995, լիբրետոն՝ Ֆիլիպ Հենշերի )
  • «Բուրյա» (2004, Շեքսպիրի դրամայի հիման վրա)
  • «The Exterminating Angel» (2016, Նախատեսված է ցուցադրել 2017 թվականին)[4],

Կամերային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կամերային սիմֆոնիա (1993)
  • «Կենդանի խաղալիքներ» կոնցերտը կամերային նվագախմբի համար (1993),
  • «Արկադիանա»լարային քառյակ (1998),
  • Կվինտետ դաշնամուրի համար (2005)

Կոնցերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քայլեր շրջանագծի շուրջ» ջութակի կոնցերտ (2005),
  • «Յոթ օրում» դանամուրի և երգչխմբի համար գրված կոնցերտը (2008),

Սիմֆոնիկ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Asyla» երգչախմբի համար (1997, ստեղծագործությունը առաջին անագամ կատարվել է Բիրմինգենսկ երգչախմբի կողմից, Սայմոն Ռետլի ղեկավարությամբ)
  • «Polaris» երգչախմբի համար (2011, կատարվել է «Նոր համաշխարհային սիմֆոնիա» երգչախմբի կողմից, Մայքլ Թիլսոն Թոմասի ղեկավարությամբ)[5],

Ստեղծագործությունների ցանկն ըստ 2013 թվականի ներկայացված է Faber Music Limited կայքում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Ադեսի ելույթների և ստեղծագործությունների ձայնագրությունները կատարել են Warner Classics[6], EMI Classics, Avie Records և այլ ընկերությունները[7]։

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ երաժշտական քննադատ Բ․ Ֆիլանովսկիի, Ադեսը պատկանում է «ժամանակակից այն հազվադեպ հրաշամանուկ֊ կոմպոզիտորների թվին, ովքեր մեծանալով դարձել են լուրջ մասնագետներ», քանի որ «արդեն 18 տարեկանում հասցրել էին գրել հիանալի ստեղծագործություններ՝ շարունակելով փոխվել և զարգանալ»[8]:

Բրիտանական բեմի հրաշամանուկի իր կարգավիճակը նա զարգացրեց՝ դառնալով ժամանակակից դասական երաժշտության ամենահեղինակավոր կերպարներից մեկը։
- (The New Yorker Magazine)[9]

Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2֊րդ տեղ դաշնակահարների շրջանում «BBC երիտասարդ երաժիշտ» անվանակարգում,
  • Կոմպոզիտորների միջազգային տրիբունայի մրցանակ (Փարիզ, 1994 թ.) մինչև 30 տարեկան կոմպոզիտորների անվանակարգում « Կենդանի խաղալիքներ »(անգլ․ Living Toys)֊ի համար[10],
  • Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության մրցանակ (1997), «մեծ ձևի արտադրանք» անվանակարգում, «Վահե» ներկայացման համար, «Ապաստարան» պիեսի համար[11],
  • Լինքոլն կենտրոնի Կամերային երաժշտության ընկերության Elise L. Stoeger մրցանակ, «Արկադիանա»֊ի համար,
  • Զատկի փառատոնի մրցանակ (Զալցբուրգ, 1999),
  • Էռնստա ֆոն Սիմենսի մրցանակ (1999)[12],
  • Գրավմայերի մրցանակ (2000) «Ապաստարան» պիեսի համար,
  • Հինդեմիթի մրցանակ (2001)
  • Էսսեքսի համալսարանի պատվավոր դոկտոր (2004),
  • Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության մրցանակ (2005 թ.) - «Փոթորիկ»֊ի համար
  • Classical BRIT Awards (2010) ՝ Տարվա կոմպոզիտոր անվանակարգում
  • Գրեմմիի մրցանակ (2014) «Փոթորիկ» օպերայի համար (Մետրոպոլիտեն֊ օպերա, Դիրիժոր՝ Թ․ Ադես․ Deutsche Grammophon)[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Анатольев Х. От Люлли до Адеса, отдавая должное Мендельсону и Стравинскому (рус.). Кстати (31 октября 2013). Проверено 3 апреля 2014.
  2. «Thomas Adès» (անգլերեն). Gay for Today. 2011-03-01. Վերցված է 2014-04-04-ին.
  3. Анатольев Х. От Люлли до Адеса, отдавая должное Мендельсону и Стравинскому (рус.). Кстати (31 октября 2013). Проверено 3 апреля 2014.
  4. Анонс на официальном сайте театра Ковент-Гарден.
  5. «Thomas Adès : Works» (անգլերեն). Faber Music Limited. Վերցված է 2014-04-04-ին.
  6. «Thomas Adès : Albums» (անգլերեն). Warner Classics. Վերցված է 2014-04-04-ին.
  7. «Thomas Adès : Discography» (անգլերեն). Faber Music Limited. Վերցված է 2014-04-04-ին.
  8. Филановский Б. (2009-03-13). «Вундеркиндергартен» (ռուսերեն). OpenSpace.ru. Վերցված է 2014-04-03-ին.
  9. Цит. по: EMI Classics, 2000
  10. «1994 IRC (41st session)». IRC Results over the past years (անգլերեն). International Music Council. Վերցված է 2014-04-04-ին.
  11. «Large-Scale Composition: Past Winners» (անգլերեն). RPS Music Awards. Վերցված է 2014-04-04-ին.
  12. «Förderpreisträger Archiv» (գերմաներեն). Ernst von Siemens Musikstiftung. Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին. Վերցված է 2014-04-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «56th Annual Grammy Awards Winners & Nominees» (անգլերեն). Grammy. Վերցված է 2014-04-03-ին.
  14. Барабанов Б., Ходнев С. (2014-01-28). «Люди выбрали роботов : Прошла 56-я церемония вручения Grammy» (ռուսերեն). Коммерсант (газета). Վերցված է 2014-04-03-ին.


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cao H. Thomas Adès le voyageur: Devenir compositeur, être musicien. — Paris: MF, 2007.
  • Шапинская Е. Н. «Сны Просперо, рассказанные языком современной музыки: фантасмагория Томаса Адеса на тему „Бури“ Уильяма Шекспира» // «Культура культуры». 2014. Т. 3. № 3 (3).
  • Fox, Daniel. 2014. "Multiple Time-scales in Adès’s Rings" in Perspectives of New Music v.52, no.1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]