Մասնակից:Ելենա Մելքումյան/Ավազարկղ
Արտաքին տեսք
Ջիվան Իգնատի Ավետիսյան (նոյեմբերի 19, 1981, Գյումրի (Լենինական), ՀՀ), հայ կինոռեժիսոր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1988-1998 թվականներին հաճախել է Ստեփանակերտի Հովհ. Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցը:
- 1998-1999 թվականներին մասնակցել է ՀՀ Հանրային հեռուստատեսությունում ռեժիսորական կուրսերի:
- 2002-2007 թվականներին սովորել է Երևանի Թատրոնի Կինոյի Պետական ինստիտուտում՝ խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի ֆակուլտետում: Դիպլոմավորված մասնագետ է:
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996-1997 թվականներին աշխատել է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, որպես լուսային ձևավորող:
- 1998-1999 թվականներին՝ Ստեփանակերտի հեռուստատեսությունում լուսային ձևավորող, ապա` հեռուստահաղորդումների ռեժիսոր:
- 2003-2009 թվականներին՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որպես հեռուստաֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր
- 2009-2014 թվականներին՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, որպես գլխավոր ռեժիսոր:
- 2014 թվականից՝ «Ֆիշ այ Արթ» Մշակութային հիմնադրամի տնօրեն:
Ֆիլմոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականին նկարահանվել է «Պատրանք» ֆիլմը:
- 2006 թվական՝ «Աննկատ Կյանք»
- 2007 թվական՝ «Արևածագն Արցախում Խաղաղ է»
- 2013 թվական՝ «Ընդհատված Մանկություն»
- 2014 թվական՝ «Թևանիկ»
- 2016 թվական՝ «Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծման փուլում է:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 թվականին պարգևատրվել է «Ես Եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի դիպլոմով:
- 2005 թվական՝ «Միր» հեռուստաընկերության կազմակերպած «Համագործակցության լավագույն ծրագրեր» միջազգային փառատոնի դափնեկիր
- 2006 թվական՝ Հաննովերի «up-and coming» միջազգային կինոփառատոնի դափնեկիր
- 2007 թվական՝ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային 4-րդ կինոփառատոն,
- 2007 թվական՝ «Ischia» միջազգային կինոփառատոն
- 2008 թվական՝ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային 5-րդ կինոփառատոն,
- 2008 թվական՝ «Արևելքի արծաթ» վավերագրական ֆիլմերի փառատոն-շուկա,
- 2013 թվական՝ Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոնի շուկա,
- 2013 թվական՝ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային 10-րդ կինոփառատոն, Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ,
- 2013 թվական՝ «Նուռ» միջազգային կինոփառատոն,
- 2013 թվական՝ «Baltik Event» կինոշուկա,
- 2014 թվական՝ Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի շուկա,
- 2014 թվական՝ «Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն»- Հայկական համայնապատկեր ծրագրում՝ 1-ին մրցանակ («Թևանիկ» ֆիլմին) -խաղարկային լավագույն լիամետրաժ ֆիլմ
- 2014 թվական՝ Բոսնիա և Հերցեգովինա- “Saraevo Film Festival- Cinelink Market”- «Թևանիկ» ֆիլմը ներկայացվել է
- 2014 թվական՝ ԱՄՆ - (Arpa International Film Festival) «Արփա միջազգային կինոփառատոն»- Լավագույն սցենարի համար մրցանակ` «Թևանիկ» ֆիլմին
- 2014 թվական՝ Չինաստան- (Silk Road International Film Festival) «Մետաքսի Ճանապարհ կինոփառատոն»- «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ` «Թևանիկ» ֆիլմին
- 2014 թվական՝ Վրաստան- (Tbilisi International Film Festival)«Թբիլիսյան Պրոմեթևս միջազգային կինոփառատոն» - «Թևանիկ» ֆիլմի հատուկ ցուցադրություն՝ Հայաստան-Վրաստան կինոէքսպրեսի փակման ֆիլմ
- 2014 թվական՝ Իտալիա – (Overloօk International Film Festival)- «Լավագույն ինքնատիպ աշխատանք», մրցանակ` «Թևանիկ» ֆիլմին
- 2014 թվական՝ Հայաստան-(aad.am ) կայքի 5-ամյակին նվիրված մրցանակաբաշխություն- տարվա լավագույն ֆիլմ
- 2014 թվական՝ Ավստրալիա - (Asian Pasific screen awards) «Թևանիկ» ֆիլմը նոմինացվել է
- 2015 թվական՝ «Իրավունք» թերթ, «Տարվա լավագույն ֆիլմ»` «Թևանիկ» ֆիլմին
- 2015 թվական՝ Հունաստան, Նէա Զմիռնիի քաղաքապետարանի կողմից «Ոսկե հուշամեդալ»
- 2015 թվական՝ «Հայկյան» մրցանակաբաշխություն, «Հատուկ մրցանակ»
- 2015 թվական՝ ԱՄՆ - (2-nd Annual Word Entertainment Awards) –«տարվա լավագույն հայկական ֆիլմ», մրցանակ` «Թևանիկ» ֆիլմին
- 2015 թվական՝ Ռումինիա – (Romania International Film Festival) – «լավագույն ֆիլմ», մրցանակ` «Թևանիկ» ֆիլմին
- 2015 թվական՝ Լեհաստան, (VI-th International Historical And Military Film Festival Awards), «Ռազմական գիտության ընկերակցության մրցանակ»` «Թևանիկ» ֆիլմին
- 2016 թվական՝ Ռուսաստան, «Серебряный Акбузат 2 Международный фестиваль национального и этнического кино», «Լավագույն օպերատորական աշխատանք՝ «Թևանիկ» ֆիլմին