Մուլան (ֆիլմ, 2020)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուլան
անգլ.՝ Mulan
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ և ռազմական ֆիլմ
ՀիմքՄուլան և Մուլան
Թվականապրիլի 17, 2020, օգոստոսի 20, 2020, սեպտեմբերի 4, 2020[1], դեկտեմբերի 4, 2020[2][3] և սեպտեմբերի 10, 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆիկի Կարո[4]
ՊրոդյուսերՔրիս Բենդեր[5], J. C. Spink?[5], Ջեյք Ուեյներ[5] և Jason Reed?[6]
Սցենարի հեղինակElizabeth Martin?[5], Lauren Hynek?[5], Ռիկ Ջաֆֆա[6] և Ամանդա Սիլվեր[6]
ԴերակատարներՅիֆեյ Լյու, Դոննի Յեն, Ջեթ Լի, Ջեյսոն Սքոթ Լի, Ռոզալինդ Չաո, Գուն Լի, Ցի Մա, Չժեն Պեյ Պեյ և Jun Yu?
ՕպերատորՄենդի Ուոքեր
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս
Պատմվածքի վայրImperial China?
Նկարահանման վայրՆոր Զելանդիա[7], Ahuriri Conservation Park?[7], Clay Cliffs?[7], Lake Pukaki?[7], Օքլենդ[7] և Սինծյան
ԿինոընկերությունBenderSpink[5] և Walt Disney Pictures
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ
Պաշտոնական կայքէջ
 Mulan (2020 film) Վիքիպահեստում

«Մուլան» (անգլ.՝ Mulan), ամերիկյան դրամատիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Նիկի Կարոն։ Ֆիլմը համարվում է 1998 թվականի նույնանուն մուլտֆիլմի ադապտացիան, որը հիմնված է Հուա Մուլան չինական լեգենդի վրա։

Ֆիլմի հոլիվուդյան պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 9-ին Լոս Անջելեսում։ Այնուհետև հայտնի դարձավ, որ ֆիլմի համաշխարհային վարձույթը կորոնավիրուսի համավարակային բռնկման պատճառով անհայտ ժամկետով հետաձգվել է[8]։ «Մուլան»-ի ռեմեյքը պետք է լույս տեսներ դեռ մարտին, սակայն համավարակի պատճառով մի քանի անգամ հետաձգվել էր, ինչի արդյունքում ֆիլմը կթողարկվի Disney+ հոսքային ծառայությունում` սեպտեմբերի 4-ին[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ չինական կայսրը հրամայում է, որ բոլոր ընտանիքները իրենց ընտանիքից պետք է մեկ հոգու ուղարկեն բանակում ծառայելու, որպեսզի պաշտպանեն երկիրը Չինաստանի վրա հարձակվող հյուսիսային զավթիչներից, հարգարժան մարտիկի դուստր Ֆա Մուլանը՝ հիվանդ հոր փոխարեն, բանակ է զորակոչվում։ Նա եռանդուն, վճռական և արագաշարժ աղջիկ է։ Տղամարդու՝ Ֆա Ցզյունի կերպարանք ընդունելով, նա ամեն քայլափոխին ստուգվում է։ Նա պետք է օգտագործի իր ներքին ուժը և իր իրական կարողությունները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Յիֆեյ Լյու Ֆա Մուլա/Հուա Մուլան
Իյոսոն Ան Չէն Հունհուի
Գոնգ Լի Սիանյա Լանգ
Ջեյսոն Սքոթ Լի Բորի Հան
Ցի Մա Հուա Չժոու
Ջոնի Իեն Թունգ
Ջեթ Լի Կայսր
Ռոն Յուան սերժանտ Ցյան
Ջիմի Վոնգ Լինգ
Ջոու Մուա Պո
Չեն Տան Յաո
Քսանա Տան Հուա Սյու
Ուտկարշ Ամբուդկար Սկատչ
Չում Էհելեպոլա Ռամտիշ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Walt Disney Pictures-ը որոշեց վերաթողարկումով և իրական դերասաններով ադապտացնել մուլտֆիլմը։ Նախատեսվում էր, որ Չժան Ցզիին կկատարի գլխավոր դերը, իսկ Չակ Ռասելը ռեժիսոր է ընտրվել։ Սկզբում, ֆիլմը նախատեսվում էր նկարահանել 2010 թվականի հոկտեմբերից, սակայն վերջ ի վերջո չեղարկվեց։ 2015 թվականի մարտի 30-ին «The Hollywood Reporter»-ը հաղորդեց, որ Disney-ը 1998 թվականի մուլտֆիլմի էկրանավորումն է մշակում՝ Քրիս Բենդերի և ՋեյՍի Սպինկի մասնակցությամբ, իսկ սցենարով զբաղվելու են Էլիզաբեթ Մարտինը և Լորեն Հինեկը[10]։ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին հայտարարվեց, որ Ռիկ Ջաֆան և Ամանդա Սիլվերը կվերագրեն սցենարը, կհամակցեն չինական բալլադը և 1998 թվականի անիմացիոն ֆիլմը, իսկ Ջեյսոն Ռիդը, Քրիս Բենդերը և Ջեյք Վայները կստանձնեն ֆիլմի պրոդյուսերների դիրքերը[11]։ Քանի որ պաշտոնական սցենարում ոչ չինացի կերպարներ կային, այդ թվում նաև սպիտակամորթ տղամարդու կերպար, որը մարդկանց կողմից որոշ անհամաձայնություններ ստացավ, Դիսնեյը խոստացավ, որ նոր սցենարում, որը վերագրել են Ռիկ Ջաֆան և Ամանդա Սիլվերը, Մուլանը և բոլոր հիմնական կերպարները չինացներ են լինելու։ 2017 թվականի փետրվարին Բիլլ Քոնգը ստանձնեց գործադիր պրոդյուսերի պաշտոնը[12]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յիֆեյ Լյուն ռիմեյքում կկատարի Մուլանի դերը

Քանի որ Հոլիվուդի վերջին ֆիլմերը մեղադրվել են վայթվաշինգի մեջ, «Մուլան»-ը ուշադիր վերահսկողության ենթարկվեց այն ժամանակ, երբ «The Hollywood Reporter»-ը հաղորդեց, որ Դիսնեյը իրական դերասաններով Մուլանի ռիմեյքն է նկարահանում։ «Tell Disney You Don’t Want A Whitewashed Mulan!» (հայ. Ասա Դիսնեյին, որ դու չե՛ս ցանկանում Մուլանի վայթվաշինգը) անվանումով առցանց խնդրագիրը ավելի քան 100.000 ստորագրություն հավաքեց[13]։ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին Դիսնեյը հայտարարեց, որ գլխավոր կերպարի համար չինացի դերասանուհու համաշխարհային որոնում է անցկացվում[14]։ 2017 թվականի նոյեմբերի 29-ին Յիֆեյ Լյուն կատարեց ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը։ Մինչ այդ, ռեժիսորը և դերասանները եղել են հինգ մայրցամաքներում և դերի համար մոտ հազար թեկնածու են տեսել այն չափանիշներով, որը պահանջում էր մարտարվեստի հուսալի հմտություններ, անգլերեն խոսելու ունակություն և գոնե հարաբերական հայտնիություն[15]։ Շատերը սա նշում էին որպես Դիսնեյի ֆիլմերի բազմազանության հաղթանակ[14]։ 2018 թվականի ապրիլին արվել են Դոննի Իյենի, Գոնգ Լիի, Ջեթ Լիի և Քսանա Տանի հետագա հրապարակային հայտարարությունները[16][17], Ուտկարշ Ամբուդկարի և Ռոն Յուանինը մայիսին[18], Իյոսոն Անի և Չում Էհելեպոլայինը հունիսին[19], Ջեյսոն Սքոթ Լիինը հուլիսին[20], Ցի Մայի, Ռոզալինդա Չաոյի, Չենգ Փեյ-Փեյի, Նելսոն Լիի, Ջիմի Վոնգի և Դուա Մուայինը օգոստոսին[21][22], իսկ Չեն Տանինը սեպտեմբերին[23]։

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում Դիսնեյը ասիացի ռեժիսոր էր փնտրում։ Նախ Դիսնեյը որոշեց ֆիլմի ռեժիսորի աթոռին նստեցնել թայվանացի ռեժիսոր և Օսկարի «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում կրկնակի առաջադրված Էնգ Լիին։ 2016 թվականի հոկտեմբերի 12-ին «The Hollywood Reporter»-ը նշեց, որ Դիսնեյը Լիին առաջարկել է Մուլանի ռիմեյքը նկարահանել, սակայն նա հրաժարվել է[24]։ Համաձայն 2016 թվականի նոյեմբերի 22-ին «The Hollywood Reporter»-ի հրապարակած զեկույցի, Լին ասել է, որ կցանկանար ֆիլմի ռեժիսորը ասիացի լիներ։ Սակայն նա ստիպված էր հրաժարվել, քանի որ նա պետք էր առաջ տաներ իր նկարահանած «Բիլլի Լիննի երկարատև զբոսանքը ֆուտբոլային խաղի ընդմիջման ժամանակ» ֆիլմը[25]։ Ավելի ուշ Դիսնեյը հանդիպեց Չիանգ Վենի հետ, սակայն նրա հետ նույնպես չկարողացան համաձայնեցնել։ 2017 թվականի փետրվարի 14-ին Նիկի Կարոյին վարձեցին որպես ֆիլմի ռեժիսոր, որը «Մուլան»-ին դարձրեց Դիսնեյի երկրորդ ֆիլմը, որի ռեժիսորը կին է և որի բյուջեն հարյուր միլիոն դոլարից ավել է[12]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումները սկսվել են 2018 թվականի օգոստոսի 13-ին՝ Նոր Զելանդիայի և Չինաստանի տարբեր վայրերում։ Նկարահանումները պաշտոնապես ավարտվել են 2018 թվականի նոյեմբերի 25-ին[21]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում ֆիլմը պետք է թողարկվեր 2018 թվականի նոյեմբերի 2-ին, այնուհետև հետաձգվել է մինչև 2020 թվականի մարտի 27-ը[26], իսկ նրա սկզբնական ամսաթիվը զբաղեցրեց «Մարդուկ-Ջարդուկը և չորս թագավորությունները»[14]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պաշտոնական թիզեր թրեյլերը և պաշտոնական թիզեր պաստառը թողարկվել են 2019 թվականի հուլիսի 7-ին[27]։ 2020 թվականի օգոստոսի 15-ին Disney-ը հրապարակել է «Loyal Brave True» երգի տեսահոլովակը, որը դարձել է «Մուլան» ֆիլմի սաունդթրեքը։ Այն կատարել է Քրիստինա Ագիլերան[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.cinemablend.com/news/2552019/reasons-why-black-widow-is-the-better-movie-to-charge-30-for-than-mulan
  2. https://www.clubic.com/television-tv/video-streaming/disneyplus/actualite-10979-le-film-mulan-sera-finalement-offert-aux-abonnes-disney-en-france.html
  3. https://twitter.com/DisneyPlusFR/status/1301158266949513216
  4. Sun R. Disney's Live-Action 'Mulan' Finds Director (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2017. — ISSN 0018-3660
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Ford R. Disney Developing Live-Action 'Mulan' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2015. — ISSN 0018-3660
  6. 6,0 6,1 6,2 McClintock P. Disney's Live-Action 'Mulan' Gets Winter 2018 Release Date // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 https://www.youtube.com/watch?v=ueuwsHdiuwA
  8. «'Mulan' Release Pushed Back Amid Coronavirus Pandemic». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  9. «Պաշտոնապես. Disney-ը առցանց կթողարկի «Մուլան» կինոնկարը | ԿինոՊրես». 2020 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  10. «Disney Developing Live-Action 'Mulan' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  11. Kroll, Justin; Kroll, Justin (2016 թ․ հոկտեմբերի 4). «Disney's Live-Action 'Mulan' to Hit Theaters in November 2018; Rick Jaffa and Amanda Silver Rewriting». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  12. 12,0 12,1 «Disney's Live-Action 'Mulan' Finds Director (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  13. «Disney casts Chinese actress as Mulan» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  14. 14,0 14,1 14,2 «Disney's Live-Action 'Mulan' Gets Winter 2018 Release Date». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  15. «Disney's 'Mulan' Finds Its Star (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  16. Jr, Mike Fleming; Jr, Mike Fleming (2018 թ․ ապրիլի 11). «Donnie Yen To Star In Disney's Live Action 'Mulan'». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  17. «Disney's Live-Action 'Mulan' Lands Gong Li, Jet Li (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  18. N'Duka, Amanda; N'Duka, Amanda (2018 թ․ մայիսի 23). «'Mulan': Utkarsh Ambudkar & Ron Yuan Added To Disney's Live-Action Adaptation». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  19. «Disney Casts 'Mulan' Love Interest (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  20. «Disney's 'Mulan' Adds Jason Scott Lee (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  21. 21,0 21,1 Hipes, Patrick; Hipes, Patrick (2018 թ․ օգոստոսի 13). «'Mulan' Rounds Out Cast, Reveals First-Look Photo As Filming Underway On Live-Action Movie». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  22. N'Duka, Amanda; N'Duka, Amanda (2018 թ․ օգոստոսի 14). «Disney's 'Mulan' Casts Jimmy Wong & Doua Moua». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  23. N'Duka, Amanda; N'Duka, Amanda (2018 թ․ սեպտեմբերի 21). «Adrian Martinez Joins Disney's 'Lady and the Tramp'; 'Mulan' Adds Chen Tang». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  24. «'Mulan' Mania: Disney, Sony Hunt for Asian Directors to Helm Rival Action Pics». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  25. «Ang Lee on Disney's Live-Action 'Mulan': "It'd Be Great to See an Asian" Director». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  26. Khatchatourian, Maane; Khatchatourian, Maane (2018 թ․ մարտի 1). «'Mulan' Live-Action Reboot Pushed Back to 2020». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  27. Liptak, Andrew (2019 թ․ հուլիսի 7). «Watch the first trailer for Disney's live-action remake of Mulan». The Verge. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  28. «Քրիստինա Ագիլերան թողարկել է «Մուլան» ֆիլմի «Loyal Brave True» երգի տեսահոլովակը | ԿինոՊրես». 2020 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուլան (ֆիլմ, 2020)» հոդվածին։