Նիկի Կարո
Նիկի Կարո | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | 1967[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Վելինգտոն, Նոր Զելանդիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | սցենարիստ, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր |
Պարգևներ՝ | MNZM? |
IMDb։ | ID 0138927 |
Նիկի Կարո (անգլ.՝ Niki Caro, 1967[1][2][3][…], Վելինգտոն, Նոր Զելանդիա), նորզելանդացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, կինեմատոգրաֆիկական բազմաթիվ մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկի Կարոն ծնվել է 1967 թվականին՝ Նոր Զելանդիայի Վելինգտոն մայրաքաղաքում։ Ավարտել է Արվեստի Դպրոցը և բակալավրի աստիճան է ստացել Օքլենդի համալսարանում, իսկ Մելբուրնում գտնվող Սուինբերնի Տեխնոլոգիական համալսարանում մագիստրոսի կոչում է ստացել[4]։
Առաջին անգամ Կարոն որպես ռեժիսոր ներկայացել է ոչ մեծ գովազդային հոլովակ նկարահանելով։ 1994 թվականին Նիկի թողարկեց իր առաջին՝ «Իհարկե, բարձրացեք» (անգլ. Sure to Rise) կարճամետրաժ ֆիլմը։ Նա ոչ միայն ֆիլմի պրոդյուսերն էր, այլ նաև սցենարիստը։ Այս աշխատանքը առաջադրվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկյա արմավենու ճյուղ» անվանակարգում։
Նիկի Կարոյի առաջին լիամետրաժ ֆիլմը 1997 թվականին թողարկված «Հիշողություն և ցանկություն» (անգլ. Memory & Desire) մելոդրաման է։ Այս ֆիլմը առաջադրվել է Ստոկհոլմյան կինոփառատոնում, իսկ Նոր Զելանդիայում Նիկի Կարոն դարձել է «Film and TV Awards»-ի մրցանակակիր։ Հաջորդ հինգ տարիների ընթացքում Կարոն երկու նախագծերի հեղինակ է դարձել՝ «Խավարոտ պատմություններ. Հեքիաթներ գերեզմանից» (անգլ. «Dark Stories: Tales from Beyond the Grave») սարսափ ֆիլմի, ինչպես նաև երեք եթերաշրջան ունեցող «Mercy Peak» հեռուստասերիալի։
Նիկի Կարոյին համաշխարհային ճանաչում է բերել 2002 թվականին թողարկված «Whale Rider» դրաման։ Նա մի քանի կինոփառատոններից մրցանակներ է ստացել, այդ թվում «Sundance Film Festival»-ից և Տորոնտոյի կինոփառատոնից
Իր հաջորդ՝ «Հյուսիսային երկիր» ֆիլմը Կարոն նկարահանել է 2005 թվականին։ Նախորդ ֆիլմի հաջողությունը ժապավենը չի ունեցել։ 2009 թվականին նա թողարկեց «Գինեգործի հաջողությունը» դրաման։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994՝ Իհարկե, բարձրացեք / Sure to Rise
- 1997՝ Հիշողություն և ցանկություն / Memory & Desire
- 2002՝ — / Whale Rider
- 2005՝ Հյուսիսային երկիր / North Country
- 2009՝ Գինեգործի հաջողությունը / The Vintner’s Luck
- 2015՝ — / McFarland
- 2017՝ Կենդանաբանական այգու պահակի կինը / The Zookeeper's Wife
- 2020՝ Մուլան/ Mulan
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 ՝ Իհարկե, բարձրացեք / Sure to Rise
- 1997՝ Հիշողություն և ցանկություն / Memory & Desire
- 2001՝ Խավարոտ պատմություններ. Հեքիաթներ գերեզմանից / Dark Stories: Tales from Beyond the Grave (հոլովակ)
- 2001—2003՝ Mercy Peak (հեռուստասերիալ)
- 2002՝ — / Whale Rider
- 2009՝ Գինեգործի հաջողությունը / The Vintner’s Luck
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009՝ Գինեգործի հաջողությունը / The Vintner’s Luck
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 թվական՝ Կաննի կինոփառատոն։ «Ոսկյա արմավենու ճյուղ» անվանակարգում լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար («Իհարկե, բարձրացեք»)
- 2003 թվական՝ Sundance Film Festival: Հանդիսատեսի համակրանք մրցանակ, «Համաշհարհային ֆիլմ» նախագիծ («Whale Rider»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 CONOR.Sl
- ↑ 3,0 3,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ «Niki Caro biography and filmography | Niki Caro movies»։ Tribute.ca (անգլերեն)։ Վերցված է 2019-07-12
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նիկի Կարո կատեգորիայում։ |