Էնգ Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնգ Լի
Ang Lee - 66ème Festival de Venise (Mostra).jpg
Ի ծնե անուն՝ Լի Ան չին.՝ 李安
Ծննդյան թիվ՝ հոկտեմբերի 23, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:23|2|0}})[1] (62 տարեկան)
Ծննդավայր՝ Թայվան, Պինդուն
Քաղաքացիություն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Չինաստանի Հանրապետություն Չինաստանի Հանրապետություն
Մասնագիտություն՝ Կինոռեժիսոր
Կինոպրոդյուսեր
Կարիերա՝ 1992- այժմ
Պարգևներ՝ «Ոսկե արջ» (1993, 1996)
«Օսկար» (2000, 2006, 2013)
«Ոսկե առյուծ» (2005, 2007)
IMDb։ ID 0000487

Էնգ Լի (չինարենի ճիշտ գրելաձևով Լի Ան (անգլ.՝ Ang Lee, չին.՝ 李安, փինյին Lǐ Ān, հոկտեմբերի 23, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:23|2|0}})[1], Chaozhou, Pingtung County, Taiwan Province, Չինաստանի Հանրապետություն), թայվանական կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Կրկնակի անգամ արժանացել է «Ոսկե արջ» պարգևին Բեռլինի կինոփառատոնի ժամանակ (1993, 1996), երկու անգամ արժանացել է «Ոսկե առյուծ» պարգևին Վենետիկի կինոփառատոնի ժամանակ (2005, 2007«Ոսկե գլոբուս» (2001) և «Օսկար» (2000, 2006, 2013) մրցանակաբաշխությունների «Այլալեզու լավագույն ֆիլմ» («Գաղտնի վագր, թաքնված վիշապ») անվանակարգում և երկու մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում («Սապատավոր լեռ» և «Պիի կյանքը») մրցանակակիր։

Հանրաճանաչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնգ Լիի ամենահայտնի աշխատանքներից են «Գիտակցություն և զգացմունքներ» պատմական մելոդրաման, «Գաղտնի վագր, թաքնված վիշապ» (2000) ֆենտեզի ֆիլմը, «Սապատավոր լեռ» դրաման (2005) և «Պիի կյանքը» արկածային ֆիլմը (2012

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Անը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 23-ին Պինդունում՝ Թայվանի հարավում։ 1957 թվականին ավարտել է տեղի քոլեջը, որից հետո զորակոչվել է բանակ։ Ուսումը շարունակելու համար մեկնել է ԱՄՆ, որտեղ հաջորդաբար ստացել է բակալավրի աստիճան Իլինոիս նահանգի համալսարանի թատերական արվեստ բաժնում և մագիստրի աստիճան՝ կինոարտադրության մասնագիտությամբ Նյու Յորքի համալսարանում։

Նյու Յորքում սովորելու տարիներին են վերագրվում Էնգ Լիի առաջին քայլերը կինեմատոգրաֆիայում։ Նրա կարճամետրաժ «Լճի ստվերներ» (1982) ֆիլմով առաջնելույթը Թայվանի փառատոնում արժանացել է մրցանակի։ 1983 թվականին Էնգ Լին որպես օգնական մասնակցել է համակուրսեցի Սպայկ Լիի դիպլոմային ֆիլմի ստեղծմանը։ Սպայկը ներկայումս ամերիկյան անկախ ֆիլմերի առաջատարներից է։ Իր սեփական դիպլոմային աշխատանքը 41 րոպեանոց «Բարակ գիծ» (1984) ֆիլմն է, որը Նյու Յորքի համալսարանի ուսանողական ֆիլմերի փառատոնի ժամանակ ճանաչվել է լավագույնն ու արժանացել ռեժիսուրայի համար մրցանակի։

Չնայած իր ուսանողական ֆիլմերի հաջողություններին, Էնգ Լին անաշխատանք է մնացել վեց տարիների ընթացքում։ Վերջապես 1990 թվականին նրա երկու սցենարները հաղթել են Թայվանի կառավարության մասնակցությամբ կազմավորված փառատոնում։ Փառատոնում նրա հաղթանակը մեկնարկ է տալիս նրա ռեժիսորական մասնագիտական կարիերային։ Էնգ Լին կարողացել է գրավել ֆինանսական միջոցներ իր առաջնելույթային «Հարկադրող ձեռքեր» (1992) ֆիլմի ստեղծման համար։

«Ադամանդե աստղի երկրորդ աստիճան» շքանշանի ասպետ է (2006

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում
1992 «Հարկադրող ձեռքեր» «推手»
1993 «Հարսանեկան տոնակատարություն» «喜宴»
1994 «Ուտել, խմել, տղամարդ, կին» «飲食男女»
1995 «Գիտակցություն և զգացմունքներ» «Sense and Sensibility»
1997 «Սառցե քամի» «The Ice Storm»
1999 «Հետապնդում սատանայի հետևից» «Ride with the Devil»
2000 «Գաղտնի վագր, թաքնված վիշապ» «臥虎藏龍»
2001 «Ընտրյալը» «Chosen»
2003 «Հալկ» «Hulk»
2005 «Սապատավոր լեռ» «Brokeback Mountain»
2007 «Բաղձանք» «色戒»
2009 «Գրավելով Վուդստոկը» «Taking Woodstock»
2012 «Պիի կյանքը» «Life of Pi»
2016 «Billy Lynn's Long Halftime Walk»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]