Մասնակից:Գայանե Մարգարյան/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայանե Մարգարյան/Ավազարկղ 1
Էնեայի ծառի թանգարան, Շվեյցարիա

Էնեայի ծառի թանգարան (գերմ.՝ Enea Baummuseum), 75,000 քմ այգի է Ցյուրիխի լճի մոտ, Ռապերսվիլ Յոնայում, Սուրբ Գալեն գավառում, Շվեյցարիա: Ծառի թանգարանը ցուցադրում է 25 տեսակների 50-ից ավելի ծառեր, ինչպես նաև` միջազգային արվեստագետների քանդակներ[1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառի թանգարանը հիմնադրվել է 2010 թվականին, նախագծվել և կառուցվել է լանդշաֆտի ճարտարապետ Էնզո Էնեայի կողմից: Ցյուրիխի լճում տարածքը վարձակալվել է Մարիացել Վուրմսբախ Սիսթերսիալ աբբայության կողմից: Մինչև կառուցումը ջուրը պետք է հեռացվեր թաց տարածքներից: Այս նպատակով ստեղծվել են նոճիների ճահիճը: Այս տեսակի ծառերը բնականորեն շատ ջուր են վերցնում հողից (գոլորշունակություն): Այժմ այդ ծառուղին ձևավորում է Ծառի թանգարանի մուտքը: Թանգարանը բաց է հանրության համար իր բացման օրվանից:

Ծառերի պոպուլյացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի տարածքում աճող ծառերը պետք է որ ճահճացած լինեին, բայց դրանք փրկվել են Էնեայի կողմից և նորից տնկվել են Ծառի թանգարանում: Հետևյալ տեսակները պատկանում են ծառի պոպուլյացիային.

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային տարբեր քանդակագործների քանդակներ պահվում են Ծառի թանգարանում: Այնտեղ կարելի է տեսնել հետևյալ գործերը.

  • 3 Königinnen, Risch
  • Alpaka, Յուրգեն Դրեշեր
  • Animello, Սերջիո Տապպա
  • Antenna, Սթիվեն Քլայդոն
  • Վագրի կղզու մոտ, Նիգել Հոլ
  • Berserker II, Ստալլա Համբերգ
  • Թռչունը, Քրիստիան Անդերսեն
  • Լուսնի արցունքը, Մասատոշի Իզումի
  • Ֆիորա, Ռիչարդ Էդրման
  • Ֆիորա, աշխատող մոդել, Ռիչարդ Էրդման
  • Ֆիորե, Մանոլո Վալդես
  • Inselbuch, Մարտին Քիփենբերգեր
  • Երեխա Մարգարիտան, Մանոլո Վալդես
  • Լու, Ժում Պլենսա
  • Պտույտ, Ջեյմս Լիսինի
  • Սնկեր, Սիլվի Ֆլուրի
  • Pulpo Otto, Ժերեմին Կրետոլ
  • Remos Schnauz, Սերջիո Տապպա
  • Relay, Կերիմ Սեիլեր
  • Schweinebauch, Օլաֆ Նիկոլայ
  • Sentinel, Ռիչարդ Էրդման
  • Sentinel – Working Model, Ռիչարդ Էրդման
  • Sentinel, Ժում Պլենսա
  • Քնած սարը, Մասատոշի Իզումի
  • Snailholesuperlove, Ժերեմին Կրետոլ
  • Southern Shade V, Նիգել Հոլ
  • Spira, Ռիչարդ Էրդման
  • Unlimited & Limiters, Սթիվ Կլայդոն
  • Wasserhahn, Risch / Դոուշ
  • WVZ 147, Էլմար Տրենկվալդեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Enea Baummuseum». Stadt Rapperswil-Jona (գերմաներեն). Stadt Rapperswil-Jona. Վերցված է 2019-09-17-ին.
  2. Bruno Knellwolf, Bruno Knellwolf. «Bäume als Kunstwerke» (գերմաներեն). Վերցված է 2019-09-17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]