Թխկի հովհարանման
| Թխկի հովհարանման | |
Թխկի հովհարանման | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
| Ընտանիք | Օճառազգիներ (Sapindaceae) |
| Ենթաընտանիք | Hippocastanoideae |
| Ցեղ | Թխկի (Acer) |
| Տեսակ | Թխկի հովհարանման (A. palmatum) |
| Միջազգային անվանում | |
| Acer palmatum | |
| Կարգավիճակ | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ | |
Թխկի հովհարանման (լատիներեն՝ Acer palmatum), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ, թուփ կամ փոքր ծառ է՝ մինչև 8 մ բարձրությամբ, որն իր հայրենիքում հասնում է 15 մ-ի, 70 սմ բնի հաստությամբ։ Ճյուղերը նուրբ են, մերկ։ Տարեկան ընձյուղները տարբեր գույնի են, կանաչավունից մինչև ծիրանագույն։ Տերևները ամենաբազմազան ձևի են՝ 5-9 խոր, թաթաբլթակավոր կտրտված, կամ բաժանված առանձին մասերի, 4-10 սմ երկարությամբ և 5-12 սմ լայնությամբ, թեթևակի սրտանման հիմքով, ուրվագծում` կլորավուն։ Բլթակները ձվաձև-նշտարաձև են, կամ երկարավուն նշտարաձև (որոշ տեսակներինը՝ գծանման), այլ տեսակներինը` փետրաբաժան), սրածայր, կրկնակի թաթաձև, մերկ, տիպիկ տեսակներինը` վառ կանաչ։ Տերևակոթունը մերկ է, բարակ, 1,5-4,5 սմ երկարությամբ։ Ծաղիկները ծիրանագույն են և սպիտակ, 0,6-0,8 սմ տրամագծով, հավաքված դեպի ցած հակված սակավածաղիկ վահանանման հուրաններում։ Բաժակաթերթիկները կրկնակի անգամ երկար են պսակաթերթիկներից, թարթիչաեզր են։ Երկթևիկները մերկ են, մոտ 1-2 սմ երկարությամբ, տարբեր ձևի, միմյանցից հեռանում են բութ անկյան տակ, համարյա հորիզոնական դիրք ունեն։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբեր-նոյեմբերին։
Բավականին ջերմասեր տեսակ է, ցրտահարվում է -25 °C-ից ցածր սառնամանիքների դեպքում։ Լուսասեր է, բայց լավ է աճում նաև ստվերում։ Արժանի է ուշադրության, որպես դեկորատիվ բարձրարժեք ծառատեսակ։ Պարտիզային ձևերը ավելի ջերմասեր են, հետևաբար մշակության համար պահանջում են առավել բարենպաստ պայմաններ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Ճապոնիայում, Կորեայում, արևելյան և կենտրոնական Չինաստանում։ Մեր հանրապետությունում մշակվում է միայն մերձարևադարձային տաք շրջաններում։ Երևանում (կանաչ գոտում) եղել են մի քանի խոշոր թփեր, որոնք ոչնչացել են 1963-1964 թվականներին ձմռան սառնամանիքների հետևանքով։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնուց ի վեր մշակվում է Ճապոնիայում որպես արժեքավոր պարկային կուլտուրա։ Հայտնի են մի շարք պարտիզային ձևեր, որոնք տարբերվում են տերևների կտրտվածությամբ, նրա առանձին մասերի ատամնաեզրությամբ, ինչպես նաև գարնան-ամառային և աշնանային գունավորման բնույթով[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 123։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի հովհարանման» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի հովհարանման» հոդվածին։ |
| ||||||||||||||