Գոլորշունակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոլորշունակություն, տվյալ տեղանքում (ջրի անսահմանափակ պաշարների առկայության դեպքում) առկա մթնային պայմաններում հնարավոր առավելագույն գոլորշացումը։ Արտահայտվում է գոլորշացած ջրի շերտի հաստությամբ (մմ-ով)։ Գոլորշունակության մեծությունը կախված է կլիմայական. պայմաններից և տեղանքի բարձրությունից։ Ըստ բարձրության՝ գոլորշունակություն նվազում է տարեկան միջին գոլորշունակություն. ՀՀ-ում 1200-ից (Արարատյան դաշտ) մինչև 200 մմ է (Արագած լեռ.)։ Գոլորշունակությունն. կարող է խիստ տարբերվել բույսերի և հողի մակերևույթից կատարվող փաստացի գոլորշացումից, հատկապես ամռանը, երբ մթնոլորտային տեղումները սակավ են, իսկ ոռոգումը բացակայում է, միայն հողի խիստ խոնավության պայմաններում գումարային գոլորշացումը մոտենում է գոլորշունակությունյան մեծությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png