Jump to content

Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոկեյա Սախավաթ Հոսեյն (բենգալերեն՝ রোকেয়া সাখাওয়াত হোসেন; ), հայտնի է որպես Բեգում Ռոկեյա, բենգալացի նշանավոր ֆեմինիստ մտածող, գրող, մանկավարժ, պրոֆեսոր, կանանց հզորացման ուսուցիչ և քաղաքական ակտիվիստ՝ ի պաշտպանություն Արևելյան Բենգալիայից մահմեդական աղջիկների:

Ծագում և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոկեյայի մանկության տան մնացորդները Ռանգպուրի Փայրաբանդ քաղաքում, նկարված 2012 թվական

Ռոկեյան ծնվել է 1880 թվականին Բենգալյան ազնվական մահմեդական ընտանիքում՝ Պայրաբանդ գյուղում[1]։ Նրա նախնիները Թավրիզից գաղթել են Իրան՝ Հնդկաստանում հարստություն ստեղծելու նպատակով[2][1]։ Նրա հայրը՝ Զահիրուդին Մուհամադ Աբու Ալի Հայդար Սաբերը, զամինդար էր և բազմալեզու մտավորական[1]։ Նա ամուսնացած է եղել չորս անգամ։ Նրա և Ռահաթունեսա Սաբերա Չաուդհուրանիի ամուսնությունից է ծնվել Ռոկեյան, ով ուներ երկու քույր և երեք եղբայր, որոնցից մեկը մահացել է մանկության տարիներին: Ռոկեյի ավագ եղբայրը՝ Իբրահիմ Սաբերը և նրա ավագ քույրը՝ Կարիմունիսա Հանամ Չաուդհուրանին մեծ ազդեցություն են ունեցել նրա կյանքում։ Կարիմունեսան ցանկանում էր սովորել բենգալերեն՝ հակառակ իր ընտանիքի կամքի, որը նախընտրում էր արաբերենը և պարսկերենը որպես կրթության և հաղորդակցության միջոց: Իբրահիմը դասավանդել է անգլերեն և բենգալերեն Ռոկեյաին և Կարիմունեսին[3]։ Կարիմունեսան ամուսնացել է տասնչորս տարեկանում և հետագայում դարձել բանաստեղծուհի։ Նրա երկու որդիները՝ Աբդուլ Կարիմ Ղազնավին և Աբդուլ Հալիմ Ղազնավին դարձել են քաղաքական գործիչներ և բրիտանական իշխանությունների օրոք զբաղեցրել նախարարական պորտֆելներ[փա՞ստ]։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոկեյան ամուսնու՝ Սախավաթ Հոսեյնի հետ (1898)

Ռոկեյան ամուսնացել է 18 տարեկանում՝ 1898 թվականին, 38-ամյա Խան Բահադուր Սախավաթ Հոսեյնի հետ։ Նա Բհագալպուրի (ներկայիս Բիհար նահանգի շրջան) մագիստրատուրայի ուրդու լեզվի տեղակալն էր: Նա ստացել է գյուղատնտեսության բակալավրի աստիճան Անգլիայում և եղել է Անգլիայի թագավորական գյուղատնտեսական ընկերության անդամ։ Նա ամուսնացել է Ռոկեյաի հետ իր առաջին կնոջ մահից հետո։ Նա խրախուսել է Ռոկեյային շարունակել սովորել բենգալերեն և անգլերեն: Նա նաև խրախուսել է գրելը[փա՞ստ]։

Գաղափարախոսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկեյան հայտնի է եղել որպես Հարավային Ասիայում կանանց ազատագրման պայքարի ակտիվիստ: Համարվում էր Բենգալի առաջին ֆեմինիստը։

Նա պնդում էր, որ տղամարդկանց և կանանց պետք է հավասարապես վերաբերվեն որպես բանական էակների[4]։ Նրա հիմնական աշխատանքներից է «Քաղցր մարգարիտների շարանը», «Սուլթանշայի երազը» (1908)՝ ֆեմինիստական գիտաֆանտաստիկ պատմություն, որը տեղի է ունենում կանանց մասնակցությամբ, «Լոտոսի էությունը» (1924), որը պատկերում է բենգալացի կանանց առջև ծառացած դժվարությունները[5], «Սուլթանշայի երազը» (1908)՝ ֆեմինիստական գիտաֆանտաստիկ պատմություն, որը տեղի է ունենում կանանց մասնակցությամբ և «Փակ կանայք»-ը (1931)։

Ռոկեյան կրթությունը համարում էր կանանց ազատագրման հիմնական նախապայմանը։ Կալկաթայում հիմնել է առաջին դպրոցը, որը նախատեսված էր հիմնականում մահմեդական աղջիկների համար: Ասում են, որ նա տնից տուն է գնացել՝ համոզելով ծնողներին իրենց աղջիկներին ուղարկել դպրոց: Մինչև մահ ղեկավարել է դպրոցը՝ չնայած թշնամական քննադատություններին և սոցիալական խոչընդոտներին[1][6]։

1916 թվականին նա հիմնել է մահմեդական կանանց ասոցիացիան, կազմակերպություն, որը պայքարում էր կանանց կրթության և զբաղվածության համար[1][7]։ 1926 թվականին Ռոկեյան նախագահել է Կալկաթայում գումարված բենգալացի կանանց կրթության համաժողովը, ինչը կանանց միավորելու առաջին նշանակալի փորձն էր՝ ի պաշտպանություն կանանց կրթության իրավունքների: 1927 թվականին Ռոկեյան ընտրվել է բենգալացի կանանց կրթության հարցերով խորհրդաժողովի նախագահ[7]։ Նա մասնակցել է տարբեր բանավեճերի և կոնֆերանսների, որոնք նվիրված են եղել կանանց վիճակի բարելավմանը[7]։

Բանգլադեշն ամեն տարի դեկտեմբերի 9-ին նշում է Ռոկեյայի օրը: Այդ օրը Բանգլադեշի կառավարությունը նաև պարգևատրում է կանանց՝ իրենց նվաճումների համար[8]։ 2004 թվականին Ռոկեյան ԲԲԿ-ի «բոլոր ժամանակների մեծագույն բենգալացին» հարցման մեջ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը[9][10]։

Գրական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկեյան իր գրական կարիերան սկսել է 1902 թվականին բենգալերեն էսսեով՝ «Պիպաշա» (Ծարավ)։ Ավելի ուշ հրատարակել է «Մոտիչուր» (1905) և «Սուլթանների երազը» (1908) գրքերը: «Սուլթանների երազը» Ռոկեյան գրել է տղամարդկանց և կանանց դերերի փոփոխության մասին, որում կանայք գերիշխող սեռն էին, իսկ տղամարդիկ ենթարկվում էին: Նա նաև նկարագրում է գիտության այլընտրանքային, ֆեմինիստական տեսլականը, որում կային այնպիսի գյուտեր, ինչպիսիք են օրինակ արևային վառարանները, թռչող մեքենաները և ամպերի կոնդենսատորները, որոնք օգտագործվելու էր ի շահ ամբողջ հասարակության[11][12][1]։

Ամուսնու մահից հինգ ամիս անց Ռոկեյան հիմնեց միջնակարգ դպրոց՝ այն անվանելով Սախավաթ աղջիկների հիշատակի միջնակարգ դպրոց: Ամուսնու ընտանիքի հետ գույքի շուրջ վեճը ստիպել էր նրան 1911 թվականին դպրոցը տեղափոխել Կալկաթա, մի շրջան, որտեղ խոսվում էր բենգալերեն[13]։ Նա ղեկավարել է դպրոցը 24 տարի[1]։

Ռոկեյան հիմնադրել է Անջուման-է-Հավաթին-է-Իսլամը (Իսլամական կանանց ասոցիացիա), որն ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց վիճակի և կրթության վերաբերյալ բանավեճերի և համաժողովների անցկացմանը: Անջուման-է-Հավաթին-է-Իսլամը կազմակերպել է սոցիալական բարեփոխումների միջոցառումներ[փա՞ստ]։

Ռոկեյան ստեղծագործել է մի քանի ժանրերում՝ պատմվածքներ, բանաստեղծություններ, էսսեներ, վեպեր և երգիծական ստեղծագործություններ։ Կարծիք կա, որ նրա առաջին հրատարակված ստեղծագործությունը՝ «Պիպաշան» հայտնվել է Նաբապրաբհայում 1902 թվականին։ Նրա աշխատանքները կանանց կոչ էին անում բողոքել անարդարության և սոցիալական խոչընդոտների դեմ[14]։

  • Pipasha («Ծարավ») (1902)
  • Matichur 1ին հատոր (Էսսե) (1904)
  • Matichur 2րդ հատոր. (Էսսե) (1922)

Երկրորդ հատորը ներառում է պատմվածքներ և հեքիաթներ.

  • Saurajagat (Արեգակնային համակարգ),
    • Delicia Hatya (թարգմանություն, Մարի Կորելլի)
    • Jnan-phal
    • Nari-Srishti
    • Nurse Nelly
    • Mukti-phal
  • Sultana's Dream (1905)
  • Padmarag (նովել) (1924)
  • Abarodhbasini (1931)
  • Boligarto (կարճ պատմություն)
  • Narir Adhikar (անավարտ աշխատանք իսլամական կանանց ասոցիացիայի համար)
  • God Gives, Man Robs (1927)
  • Education Ideals for the Modern Indian Girl (1931)

Մահ և ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոկեայի գերեզմանը Սոդեպուր նահանգի Պանիհատի աղջիկների ավագ դպրոցի համալսարանում:

Ռոկեյան մահացել է 1932 թվականի դեկտեմբերի 10-ին՝ սիրտ-անոթային հիվանդությունից։

Դեկտեմբերի 9-ը Բանգլադեշում նշվում է Ռոկեայի օր: 2017 թվականի դեկտեմբերի 9-ին Google-ը տոնեց իր 137-ամյակը՝ պատվելով նրան Google Doodle-ով[15]։

Ռոկեյաի գերեզմանը գտնվում է պատմաբան Ամալենդու Դեում[16]։

Ռոկեյայի արձանը

Ռոկեյան համարվում է Բենգալի առաջին ֆեմինիստը[8][17][18]։ Նրա պատվին Բանգլադեշում անվանակոչվել են համալսարաններ, հասարակական շենքեր, ազգային մրցանակներ[19][20]։ Նա ոգեշնչում էր հետագա սերնդի շատ կին հեղինակների, այդ թվում՝ Սուֆիա Կամալի, Թահմիմա Անամի և այլոց համար[21][22]։

  • Բեգում Ռոկեյայի օր, որը նվիրված է Ռոկեյայի ծննդյան և մահվան տարելիցին․ ամեն տարի նշվում է դեկտեմբերի 9-ին Բանգլադեշում[23]։
  • Բեգում Ռոկեյայի Պադակ-Բանգլադեշի ազգային մրցանակ, որը շնորհվում է կանանց՝ իրենց բացառիկ նվաճումների համար։
  • Բեգում Ռոկեյայի հիշատակի Կենտրոն․ գտնվում է ակադեմիական և մշակութային կենտրոնում՝ Բանգլադեշի Պայրաբանդ քաղաքում[24]։
  • Բեգում Ռոկեյայի համալսարան, Բանգլադեշի պետական համալսարան[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Akhter, Shahida (2012). «Hossain, Roquiah Sakhawat». In Islam, Sirajul; Jamal, Ahmed A. (eds.). Banglapedia: National Encyclopedia of Bangladesh (Second ed.). Asiatic Society of Bangladesh.«Roquia Sakhawat Hussain (Begum Rokeya)». Londoni.
  2. Sengupta, Kaiser (5 March 2022). «'Bengali Muslim' As An Oxymoron: Crisis And Conflict Of Identities | Bengal Renaissance» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 11 July 2023-ին.
  3. Anwar S. Dil, Afia Dil (2014). Women's Changing Position in Bangladesh: Tribute to Begum Rokeya. էջեր 10–16. ISBN 978-9842003738.
  4. «Purushtantra o Rokeyar Naribad» পুরুষতন্ত্র ও রোকেয়ার নারীবাদ [Patriarchy and Rokeya's Feminism]. Naree নারী [The Woman] (Bengali). Dhaka: Agamee Prokashon. էջեր 282–299.
  5. Sarkar, Siuli (2016). Gender Disparity in India: Unheard Whimpers. PHI Learning Pvt. Ltd. էջ 73. ISBN 978-8120352513. Վերցված է 27 November 2018-ին.
  6. «The enduring legacy of Begum Rokeya». The Independent. 9 December 2016. Վերցված է 21 April 2019-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Begum Rokeya Sakhawat Hossain». Sewall-Belmont House Museum. Sewall-Belmont House & Museum. Արխիվացված է օրիգինալից 24 June 2016-ին. Վերցված է 25 June 2016-ին.
  8. 8,0 8,1 «Begum Rokeya Day on 9 December». Dhaka Tribune. Արխիվացված է օրիգինալից 7 January 2016-ին. Վերցված է 25 June 2016-ին.
  9. «BBC Listeners' Poll». The Daily Star. 16 April 2004. Վերցված է 21 April 2019-ին.
  10. «Mujib, Tagore, Bose among 'greatest Bengalis of all time'». The Hindu. 17 April 2004. Արխիվացված է օրիգինալից 25 December 2018-ին. Վերցված է 21 April 2019-ին.
  11. Lewton, Thomas (2019). «Feminist Visions of Science and Utopia in Rokeya Sakhawat Hossain's 'Sultana's Dream'». Lady Science. Վերցված է 23 August 2019-ին.
  12. Hossain, Rokeya Sakhawat (1905). Sultana's Dream. Madras: The Indian Ladies' Magazine.
  13. Barnita Bagchi (1 October 2003). «Rokeya Sakhawat Hossain». Վերցված է 16 May 2010-ին.
  14. «Rokeya's wake-up call to women». 9 December 2016. Վերցված է 31 July 2017-ին.
  15. «Begum Rokeya's 137th Birthday». Google. 9 December 2017.
  16. Banerjee, Pranotosh (27 May 2014). «Remembering Historian Amalendu De». Janoswartho Barta. Chatterjee, Garga (trans.). Վերցված է 13 January 2016-ին.
  17. «Rokeya's unrealised Dream». The Daily Star. Վերցված է 25 June 2016-ին.
  18. Rubaiyat, Hossain. «Begum Rokeya : The Pioneer Feminist of Bangladesh». The Daily Star. Վերցված է 25 June 2016-ին.
  19. Arif Billah (23 December 2016). «Remembering Begum Rokeya». The Daily Star. Վերցված է 31 July 2017-ին.
  20. «Begum Rokeya University begins academic activities». The Financial Express. Dhaka. Արխիվացված է օրիգինալից 1 October 2011-ին. Վերցված է 15 May 2012-ին.
  21. «Poet Sufia Kamal's 18th death anniversary Monday». Prothom Alo (անգլերեն). 20 November 2017. Վերցված է 21 April 2019-ին.
  22. Tahmima Anam (28 May 2011). «My hero Rokeya Sakhawat Hossain». The Guardian. Վերցված է 31 July 2017-ին.
  23. «Begum Rokeya Day today». The Daily Star. 9 December 2010.
  24. «Begum Rokeya Memorial Center, Rangpur». Rangpur Chamber Of Commerce & Industry. Վերցված է 21 April 2019-ին.
  25. «Begum Rokeya University...». The Daily Star (անգլերեն). 6 January 2013. Վերցված է 21 April 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]