Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ23

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակիս Ցոխաձոպուլոս (հուն․՝ Άκης Τσοχατζόπουλος, լրիվ անունը Ապոստոլոս-Աթանասիոս Ցոխաձոպուլոս, ), հույն քաղաքական գործիչ, «Համահունական սոցիալիստական ​​շարժում» կուսակցության հիմնադիրներից մեկը: Զբաղեցրել է մի քանի նախարարական պաշտոններ: Կոռուպցիոն սկանդալից հետո ազատազրկման պատիժ է կրել:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիս Ցոխաձոպուլոսը ծնվել է 1939 թվականին Աթենքում, բայց մեծացել է Սալոնիկում, որտեղ 1940 թվականին տեղափոխվել է նրա ընտանիքը: Նրա հայրը Ստամբուլից էր, մայրը՝ Յաննինայից: Երիտասարդության տարիներին նա պրոֆեսիոնալ բասկետբոլ է խաղացել։ Երկու տարի (1953 և 1954 թվականներին) խաղացել է ՊԱՈԿ ակումբում: Ավելի ուշ նա սովորել է Մյունխենի տեխնիկական համալսարանում, դարձել է ինժեներական գիտությունների դոկտոր (1964) և տնտեսագետ (1967): Նա աշխատել է Գերմանիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի և Իտալիայի շինարարական նախագծերի վրա: Գերմանիայում նա անցկացրել է 16 տարի՝ 1959-1975 թվականներին, ապա վերադարձել Հունաստան: 1968 թվականին ռազմական խունտան արգելել է նրան մուտք գործել երկիր և զրկել Հունաստանի քաղաքացիությունից:

Անձանական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին նա ամուսնացել է գերմանացի կնոջ՝ Գուդրուն Մոլդենգաուերի հետ: Ունեցել է դուստր և որդի: 2004 թվականին նա կրկին ամուսնացել է Վասիլիկա Ստամատիի հետ[1]:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակիս Ցոխաձոպուլոսը 2000 թվականին, ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

1968 թվականին Ակիս Ցոխաձոպուլոսը Ֆրանկֆուրտում հանդիպել է Անդրեաս Պապանդրեուի հետ, իսկ 1970 թվականին դարձել է Համահունական ազատագրական շարժման անդամ: Նա «Համահունական սոցիալիստական ​​շարժում» կուսակցության հիմնադիր անդամներից էր: Այդ ժամանակվանից նա մասնակցել է կուսակցության գործադիր մարմինների աշխատանքներին: 1990-1994 թվականներին նա եղել է «Համահունական սոցիալիստական ​​շարժում» կուսակցության Կենտկոմի քարտուղար, իսկ 1995 թվականին ընտրվել է Սոցիալիստական ​​կուսակցության փոխնախագահ:

1981 թվականի ընտրություններում առաջին անգամ հունական խորհրդարան է ընտրվել «Համահունական սոցիալիստական ​​շարժում» ցուցակներով։ 1985-2004 թվականներին Սալոնիկի առաջին ընտրատարածքից վերընտրվել է պատգամավոր: Նա հրաժարվել է մասնակցել 2007 և 2009 թվականների ընտրություններին, չնայած որ կուսակցության ցուցակում զբաղեցնում էր 7-րդ տեղը:

1995 թվականին Ակիս Ցոխաձոպուլոսը դարձել է Հունաստանի փոխվարչապետ Անդրեաս Պապանդրեուի հիվանդության տարիներին: Այս պաշտոնում նա ներկայացրել է Հունաստանը Մադրիդում Եվրամիության անդամ երկրների գագաթնաժողովին:

Սկանդալներ և քրեական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մայիսի 30-ին «Կատիմերինի» և «Պրոտո Թեմա» թերթերը տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ Ցոխաձոպուլոսի կինը Հունաստանի 3842/2010 «արդարության վերականգնման և հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ Դիոնիսիա Արեոպագիտա փողոցում ձեռք է բերել մոտ մեկ միլիոն արժողությամբ տուն օֆշորային ընկերության միջոցով: Հետաքննությունը պարզել է նաև, որ ընկերության սեփականատերերից մեկը TORCASO Investments Ltd-ն ներգրավված է եղել Վատոպեդի վանքի շրջակայքում անշարժ գույքի հետ կապված կոռուպցիոն սկանդալի մեջ: Հունիսի 1-ին Աթենքի ընդհանուր իրավասության դատարանի դատախազը նախաձեռնել է ֆինանսական հանցագործությունների հետաքննություն: Հունիսի 7-ին Ակիս Ցոխաձոպուլոսը խնդրել է դադարեցնել իր անդամակցությունը կուսակցությանը:

2011 թվականի մարտի 18-ին գերմանական «Der Spiegel» ամսագիրը Ցոխաձոպուլոս անունով նույնպես մասնակցում էր Ferrostaal-ի գործարքին 2010 թվականի փետրվարին: Այս հրապարակման համար Ակիս Ցոխաձոպուլոսը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ հրապարակման:

2011 թվականի մարտի 31-ին սկսվել է հետաքննություն՝ հայտնաբերված 178 միլիոն եվրոյի ավանդի վերաբերյալ[2]: Հետաքննությունը պետք է պարզեր, թե արդյո՞ք այդ միջոցները օրինականորեն կուտակվել են, և արդյո՞ք հարկերը վճարվել են[3]:

2011 թվականի ապրիլի սկզբին հրապարակվել են տվյալներ Ակիս Ցոխաձոպուլոսին Ferrolstaal ընկերության ներկայացուցիչների կողմից սուզանավերի վաճառքի նախօրեին կաշառքի փոխանցման մասին[4]: Ապրիլի 11-ին այս սկանդալի ծավալումից հետո Ցոխաձոպուլոսը վտարվել է «Համահունական սոցիալիստական ​​շարժում» կուսակցությունից[5]: 2011 թվականի ապրիլի 28-ին Հունաստանի խորհրդարանի 226 անդամներ քվեարկել են հետաքննության համար հատուկ կոմիտեի ստեղծման և գերմանական սուզանավերի մատակարարման դեպքում Ցոխաձոպուլոսին քրեական պատասխանատվության ենթարկելու օգտին[6]:

2013 թվականի հոկտեմբերի 7-ին նա մեղավոր է ճանաչվել բոլոր կետերով, իսկ հաջորդ օրը դատապարտվել է առավելագույն 20 տարվա ազատազրկման:

Նախարարական պաշտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ազգային պաշտպանության նախարար Ակիս Ցոխաձոպուլոսի հետ, 2000 թվական, հուլիսի 7

Ցոխաձոպուլոսը իր գործոնեության ընթացքում զբաղեցրել է նախարարական հետևյալ պաշտոնները.

  • Հասարակական աշխատանքների նախարար (1981-1985)
  • Կառավարության նախագահության հարցերով նախարար (1985-1987)
  • Ներքին գործերի նախարար (1987-1989)
  • Տրանսպորտի և կապի նախարար (1989-1990) (կոալիցիոն կառավարություն)
  • Ներքին գործերի նախարար (1993-1995)
  • Ազգային պաշտպանության նախարար (1996-2001)
  • Զարգացման հարցերով նախարար (2001-2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]