Համահունական սոցիալիստական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համահունական սոցիալիստական շարժում
հուն․՝ Πανελλήνιο Σοσιαλιστικό Κίνημα
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Հունաստան
ԱռաջնորդNikos Androulakis?
ՀիմնադիրԱնդրեաս Պապանդրեու
Հիմնադրվածսեպտեմբերի 3, 1974
Գաղափարախոսությունսոցիալ-ժողովրդավարություն
Քաղաքական հայացքձախակենտրոն
ՇտաբԱթենք, Հունաստան
Միջազգային պատկանելությունԵվրոպական սոցիալիստների կուսակցություն և Պրոգրեսիվ ալյանս[1]
Կայքpasok.gr
 Panhellenic Socialist Movement Վիքիպահեստում

Համահունական սոցիալիստական շարժում (հուն․՝ Πανελλήνιο Σοσιαλιστικό Κίνημα - ΠΑ.ΣΟ.Κ., ՊԱՍՈԿ), Հունաստանի քաղաքական կուսակցություն, ձախակենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունը հիմնադրվել է 1974 թվականի սեպտեմբերի 3-ին Անդրեաս Պապանդրեուի կողմից և արդեն նոյեմբերին մասնակցել է ընտրություններին։ 1981 թվականի հոկտեմբերին «Փոփոխություն» և «Հունաստան հույների համար» կարգախոսների ներքո կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ հավաքելով ձայների 48 %-ը և առաջին անգամ ստեղծել անկախ կառավարություն։ Անդրեաս Պապանդրեուն դարձավ վարչապետ և այդ պահից ի վեր ղեկավարել է երկիրը (կարճ դադարով) մինչև իր մահը՝ 1996 թվականը։ Նրա ղեկավարությամբ կուսակցությունը բարեփոխումներ է իրականացրել ընտանեկան օրենսդրության և առողջապահության համակարգում։

1984 թվականի մայիսի 10-13-ին տեղի է ունեցել կուսակցության 1-ին համագումարը, նույն տարվա հունիսին ՊԱՍՈԿ-ը հավաքել է ձայների 42 %-ը։

1989 թվականը քաղաքական լարվածության շրջան էր՝ տնտեսական «Կոսկոտայի սկանդալի» և Պապանդրեուի հիվանդության պատճառով։ Այս տարվա ընտրությունները պարտվել են «Նոր ժողովրդավարություն» կուսակցությանը։ Քիչ անց Պապանդրեուն արդարացվել է, և 1993 թվականին կուսակցությունը կրկին հաղթել է ընտրություններում՝ հավաքելով ձայների 47 %-ը։

2004 թվականի ընտրություններում կորցնելով իշխանությունը` կուսակցությունը մնաց երկրի երկու խոշոր քաղաքական ուժերից մեկը։   

2009 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Համահունական սոցիալիստական շարժումը հավաքել է ձայների 44 %-ը և ստացել մեծամասնություն խորհրդարանում։

2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններն ամենավատն էին ՊԱՍՈԿ-ի համար` դրանց մասնակցելու ընթացքում։ Կուսակցությունը կորցրել է ավելի քան երկու միլիոն ձայն (ավելի քան երկու երրորդ) նախորդ ընտրությունների համեմատ և ընտրական մրցավազքում գրավել երրորդ տեղը՝ հավաքելով 13,18 % (նախորդ ամենացածր արդյունքը՝ 13,6%, որն ուներ կուսակցությունը 1974 թվականի նոյեմբերին՝ հիմնադրումից երկու ամիս անց, երբ նոր սկսեց «մտնել» քաղաքականություն)։

2012 թվականի հունիսի 17-ի կրկնված ընտրությունների արդյունքների համաձայն, կուսակցությունը կորցրել է ձայների ևս 1 %-ը (ավելի քան 300 հազար) և, ի վերջո, ստացել 12,28% և 33 տեղ խորհրդարանում։

Գերագույն մարմինը՝ Համագումարն է (Συνέδριο), համագումարների միջև՝ Կենտրոնական քաղաքական կոմիտե (Κεντρική Πολιτική Επιτροπή), Կենտրոնական քաղաքական կոմիտեի՝ Քաղաքական խորհրդի (Πολιτικό Συμβούλιο) հանդիպումների միջև, ավագ պաշտոնյա՝ նախագահ (Πρόεδρος), տարածաշրջանային կազմակերպությունների գերագույն մարմիններ՝ տարածաշրջանային համաժողովներ (Περιφερειακή Συνδιάσκεψη), տարածաշրջանային համաժողովների միջև՝ շրջխորհուրդներ (Περιφερειακό Συμβούλιο), շրջանային խորհուրդների՝ շրջկոմների միջև (Περιφερειακή Επιτροπή), պրեֆեկտուրալ կազմակերպությունների գերագույն մարմիններ՝ պրեֆեկտուրային կոմիտեներ (Νομαρχιακή Επιτροπή), առաջնային կազմակերպությունների գերագույն մարմիններ՝ կազմակերպությունների ժողովներ (Συνέλευση της Οργάνωσης), հանդիպումների միջև` ղեկավարող հանձնաժողովներ (Συντονιστική Επιτροπή

Կա նաև ՊԱՍՈԿ «Երիտասարդական կուսակցության» երիտասարդական շարժում (հուն․՝ Νεολαία ΠΑΣΟΚ

2018 թվականի մարտի 18-ին այն դարձել է «Ժողովրդավարական համաձայնություն» կոալիցիայի անդամ։

Արդյունքներ խորհրդարանական ընտրություններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կուսակցության ղեկավար Ձայների քանակ Ձայների տոկոս Խմբակցության պատգամավորների քանակը խորհրդարանում Դիրք
1974
Անդրեաս Պապանդրեու
666 413
13,6 %
12
Ընդդիմություն
1977
Անդրեաս Պապանդրեու
1 300 025
25,3 %
93
Ընդդիմություն
1981
Անդրեաս Պապանդրեու
2 726 309
48,1 %
172
Ընդդիմություն
1985
Անդրեաս Պապանդրեու
2 916 735
45,8 %
161
Ընդդիմություն
1989-I
Անդրեաս Պապանդրեու
2 551 518
39,1 %
125
Ընդդիմություն
1989-II
Անդրեաս Պապանդրեու
2 724 334
40,7 %
128
Լայն կոալիցիա
1990
Անդրեաս Պապանդրեու
2 543 042
38,6 %
123
Ընդդիմություն
1993
Անդրեաս Պապանդրեու
3 234 777
46,9 %
170
Կառավարություն
1996
Կոստաս Սիմիտիս
2 813 245
41,5 %
162
Կառավարություն
2000
Կոստաս Սիմիտիս
3 007 596
43,8 %
158
Կառավարություն
2004
Գեորգիոս Պապանդրեու
3 002 531
40,6 %
117
Ընդդիմություն
2007
Գեորգիոս Պապանդրեու
2 727 853
38,10 %
102
Ընդդիմություն
2009
Գեորգիոս Պապանդրեու
3 012 373
43,92 %
160
Կառավարություն
2012-I
Էվագելոս Վենիզելոս
831 181
13,18 %
41
Երրորդ կողմ, ոչ մի կառավարություն չի ձևավորվել
2012-II
Էվագելոս Վենիզելոս
502 123
12,28 %
33
Կառավարությունում տեղեր ստացավ Նոր ժողովրդավարության հետ դաշինքում
2015
Էվագելոս Վենիզելոս
289 482
4,68 %
13
Ընդդիմություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Michalopoulos D. «PASOK and the Eastern Block» // In Greece under Socialism, New Rochelle, New York: Orpheus Publishing Inc., 1988, pp. 339–337.
  • Dimitrakopoulos D.G., Passas A. G. The Panhellenic Socialist Movement and European integration: The primacy of the leader // Social democracy and European integration, Taylor & Francis, 2011. pp. 117–156.
  • Πανταζόπουλος Ανδρέας, Με τους πολίτες κατά του λαού: Το ΠΑΣΟΚ της νέας εποχής, εκδ. Βιβλιοπωλείον της Εστίας, Αθήνα, 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]