Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Վերջին ընթրիք» (իտալ.՝ Ultima Cena), Կոսիմո Ռոսելլիի և Բիաջիո դ'Անտոնիոյի աշխատանքի որմնանկարը, որը նկարվել է 1480-1482 թվականներին: Գտնվում է Վատիկանի Սիքստինյան կապելլայում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հիսուս Քրիստոսի ձերբակալությունը»

1480 թվականի հոկտեմբերի 27-ին Ռոսելլին, Ֆլորենցիայի այլ նկարիչների հետ միասին, այդ թվում՝ Դոմենիկո Գիրլանդայոի և Սանդրո Բոտիչելլի, ժամանեց Հռոմ, որտեղ նրանց հրավիրված էին մասնակցելու Ֆլորենցիայի Հանրապետության փաստացի կառավարիչ Լորենցո դե Մեդիչիի և Հռոմի պապ Սիքստոս IV-ի հաշտեցման նախագծին:

1481 թվականի գարնանը ֆլորենտացիները սկսեցին աշխատել Սիքստինյան մատուռում՝ Պիետրո Պերուջինոյի հետ միասին, որն ավելի վաղ էր սկսել աշխատանքը:

Նկարի թեման զուգահեռ էր Մովսեսի և Հիսուս Քրիստոսի պատմությունների միջև՝ որպես Հին և Նոր Կտակարանների, ինչպես նաև Մովսեսին տրված օրենքի և Հիսուսի ուղերձի միջև շարունակականության խորհրդանիշ, որն իր հերթին իր իրավահաջորդ էր ընտրել Սուրբ Պետրոսին (Հռոմի առաջին եպիսկոպոս):

Աշխատանքի մեծ ծավալի պատճառով նկարիչները բերել էին բազմաթիվ օգնականների: Ռոսելլին իր հետ տարել էր իր աշակերտ Պիերո դի Կոզիմոյին: Արվեստի պատմաբան Ջորջ Վազարիի կարծիքով Ռոսելլին համարվում էր պակաս շնորհալի, քան իր գործընկերները, և նրա աշխատանքները դառնում էին նրանց հեգնանքի առարկա: Այնուամենայնիվ, Պապը բարձր էր գնահատում գույների հետ նրա աշխատանքը, որն ակնհայտորեն նկարչության մասնագետ չէր[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարի դետալ՝ նկարիչների ինքնադիմանկար ձախ կողմում

Որմնանկարը Հիսուսի պատմության մի մասն է և, ինչպես մատուռի մյուս որմնանկարները, այն պատկերում է Ավետարանից մի քանի դրվագ: Որմնանկարի վրա կա մակագրություն՝ «REPLICATIO •LEGIS •EVANGELICAE •A •CHRISTO»: Ընթրիքը տեղի է ունենում կիսաշրջանաձեւ աբսիդում՝ սեղանի մոտ։ Հիսուսը գտնվում է կենտրոնում, կողքին առաքյալներն են։ Հուդան, ինչպես միշտ, պատկերված է խմբից անջատ՝ մեջքով դեպի դիտողը: Կողքին կռվող շունն ու կատուն ընդգծում են նրա կերպարի բացասական երանգը: Որմնանկարը ցույց է տալիս այն պահը, երբ Հիսուսը հայտարարում է, որ աշակերտներից մեկը կդավաճանի իրեն: Մյուսները ձեռքերը սեղմում են կրծքին կամ խոսում միմյանց հետ։

Սեղանը դատարկ է՝ բացառությամբ Հիսուսի առջև դրված թասի, մի քանի սպասք հատակին է: Որմնանկարի կողմերում կա երկու զույգ կերպար՝ շքեղ հագուստով։ Ձախ կողմում գտնվում են Կոսիմո Ռոսելլին և Բիաջիո դ'Անտոնիոն[2]:

Հավաքվածների հետևում՝ երեք պատուհանում, պատկերված է ևս երեք տեսարան՝ Գեթսեմանական աղոթք գավաթի համար, Հիսուս Քրիստոսի ձերբակալություն և Խաչելություն: Այս երեք տեսարանները պատկանում են Բիաջիո դ'Անտոնիոյի[2] վրձնին։ Հետագայում նմանատիպ «նկար-նկարում» տեխնիկա կիրառել է Պերուջինոն իր «Վերջին ընթրիքը» որմնանկարում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blumenthal,, Arthur R. Cosimo Rosselli: painter of the Sistine Chapel. — George D. and Harriet W. Cornell Fine Arts Museum, Rollins College, 2001.
  2. 2,0 2,1 С. Блейзизен, М. В. Ковалева, Е. П. Киселева Очерки по истории Италии эпохи Возрождения: монография. — Госуниверситет-УНПК, 2011. — ISBN 9785939323789

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Santi, Bruno Botticelli // I protagonisti dell'arte italiana. — Florence: Scala, 2001.