Մասնակից:Արինա Բեգլարյան.1/Ավազարկղ222

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արինա Բեգլարյան.1/Ավազարկղ222

Էլի Ուիթնի (անգլ.՝ Eli Whitney, ) — ամերիկացի գյուտարար և արդյունաբերող։Հորինել է բամբակյա մանրաթել անջատիչ, առաջիններից մեկն է, որ նախագծել է ֆրեզերային մեքենա, հիմք է դրել մեքենաշինության մեջ զանգվածային արտադրության կազմակերպմանը:

Բամբակյա մանրաթելերի օգտագործումը ամրապնդել է Հարավային Նահանգների տնտեսությունը Ամերիկայի քաղաքացիական պատերազմից առաջ և դարձել է ստրկության պահպանման նախադրյալներից մեկը[1][2]: Չնայած դատարաններում բազմաթիվ արտոնագրային գործերին, Ուիթնին չի կարողացել օգտվել այս գյուտից: Ավելի ուշ, բանակի համար ռազմական պատվերների վրա աշխատելիս, նա մշակել է հավաքման ընթացքում մասերի փոխարինելիության սկզբունքը և այն բերել է արդյունաբերական օգտագործման:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլի Ուիթնին ծնվել է 1765 թվականի դեկտեմբերի 8-ին Մասաչուսեթս նահանգի Ուեսթբորո քաղաքում, Ուորսթերից 15 կմ հեռավորության վրա, հարուստ ֆերմերի ընտանիքում: Էլին եղել է ընտանիքի ավագ երեխան, նրա մայրը՝ Էլիզաբեթ Ֆեյը, մահացել է մինչև Էլի 12 տարեկան դառնալը[3]: Ուիթնին ինժեներական ունակություններ դրսևորել է վաղ տարիքում, աշխատելով իր երիտասարդության տարիներին դարբնոցում, մասնավորապես մշակել է մեքենա մեխերի արտադրության համար[4]։ Մոտ 20 տարեկան հասակում Ուիթնին որոշել է ընդունվել Յեյլի քոլեջ՝ իրավագիտություն ուսումնասիրելու համար, սակայն խորթ մոր հակազդեցության պատճառով նա միայն 23 տարեկան հասակում է լքել տունը և ընդունվել քոլեջ[5]։

27 տարեկանում ավարտելով քոլեջը՝ Ուիթնին մեկնել է Հարավային Կարոլինայում դասավանդող աշխատելու, սակայն պատահաբար հանդիպել է գեներալ Նաթանիել Գրինի այրուն՝ ընդունել Է Ջորջիա նահանգի պլանտացիայում հավատարմատար աշխատելու նրա առաջարկը։

Բամբակազտիչ սարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանտացիայում Ուիթնին բախվել է բարձրադիր բամբակի սերմերի սորտերը մաքրելու խնդրին: Բամբակյա այս սորտերը հասրակ էին, բայց նրանք պահանջում էին աշխատատար ձեռքի աշխատանք՝ բամբակի մանրաթելերի և փոքր պինդ սերմերի բաժանման համար: Ուիթնին ստեղծել է բամբակյա Ջին մեքենա, որը թույլ է տվել մի քանի անգամ բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը։ Մաղի թելերը սերմերը տեղում էին պահում, մինչդեռ թմբուկը կորի մետաղական կեռիկներով պատռում էր մանրաթելերը, պտտվող խոզանակը հեռացնում էր մանրաթելերը թմբուկի կեռիկներից:

1794 թվականի մարտի 14-ին Ուիթնին արտոնագիր է ստացել բամբակազտիչ սարքի համար: Գյուտարարը և նրա ուղեկից Ֆինեաս Միլլերը (Phineas Miller) փորձել են մշակված բամբակյա մանրաթելի մի մասը հավաքել տնկարարներից` գյուտը օգտագործելու համար: Բամբակի արտադրությունն աճել է հարյուր անգամ, բայց տնկարարների մեծ մասն անտեսեց արտոնագիրը: Բազմաթիվ դատական գործեր չպսակվեց հաջողությամբ, և 1801 թվականին Ուիթնին և Միլլերը որոշել են բանակցել բամբակ արտադրող նահանգների հետ միանվագ գումարի վճարման մասին, բայց միայն երկու նահանգ է համաձայնվել վճարման այդ ձևին, և հանգանակված գումարի մեծ մասը հատկացվել է դատական ծախսերն ու պարտքերը ծածկելու համար: Ուիթնին որոշել է թողնել բամբակի բիզնեսը և վերադառնալ Հյուսիս՝ Նյու Հեյվեն քաղաք (Կոնեկտիկուտ նահանգ):

«Բամբակի Թագավորը» (King Cotton) նշանակալի դեր է խաղացել Հարավային Նահանգների տնտեսության և քաղաքականության մեջ, սակայն բամբակի զարգացումը ամրապնդել է ստրկության կողմնակիցների դիրքերը[1]։

Փոխանակելիության սկզբունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1798 թվականի հունվարին Ուիթնին պայմանագիր է կնքում ԱՄՆ-ի կառավարության հետ՝ 1800 թվականին 10 հազար մուշկետներ մատակարարելու մասին և սկսում է նոր արտադրություն կազմակերպել՝ հիմնված մեքենաների հզորության համակցության, աշխատանքի բաժանման և փոխանակելիության սկզբունքի վրա, որի հանրահռչակմանը Ուիթնին նվիրել է մնացած կյանքը: Ուիթնիից առաջ մուշկետները պատրաստվում էին անհատապես, մեկ մուշկետի դետալները հաճախ չէին համապատասխանում մյուսի չափերին։ Փոխարինելիության սկզբունքի համաձայն՝ բոլոր մասերը պետք է մասսայական արտադրվեն՝ ճշգրտությամբ, որը թույլ է տալիս արտադրանքը հավաքել տարբեր խմբաքանակների դետալներից։ Ուիթնին զանգվածաբար օգտագործել է մետաղամշակման նոր տեխնոլոգիաները՝ աշխատողների հմտությունների պահանջները նվազեցնելու համար:

Չնայած Ուիթնին ուշացել է 8 տարով պատվերի կատարումից, նա ստեղծել է արտադրության նոր համակարգ և հաջորդ պատվերը՝ 15 հազար մուշկետով, կատարել է արդեն երկու տարվա ընթացքում: Նոր մեքենաների օգտագործումը և աշխատանքի բաժանումը նկատելի են բազմաթիվ փաստաթղթերով, սակայն որոշ հետազոտողներ կարծում են, որ Ուիթնիին երբեք չի հաջողվել արտադրության մեջ փոխարինելիություն ձեռք բերել[6]: Փոխարինելի մասեր օգտագործելու գաղափարը Ուիթնիից առաջ առաջարկել էին ֆրանսիացի հրետանավոր սպա Ժան Բատիստ Վակետ Դե Գրիբովալը (Jean-Baptiste Vaquette de Gribeauval), ամերիկացիներ Ջոն Հոլին (John H. Hall) և Սիմոն Նորսին (Simeon North): Ինժեներ Օնորե Բլանը ոգեշնչված էր ֆրանսիացի հրետանավորի աշխատանքից՝ Ժան դե Գրիբովալի ղեկավարությամբ, որը սկսել է կիրառել հրետանու փոխարինելիությունը, թնդանոթների և արկերի ստանդարտացումը: Բլանը որոշել է կիրառել Գրիբովալի համակարգի սկզբունքները մուշկետների արտադրության մեջ՝ մասերի փոխարինելիության հասնելու համար: Երբ Բլանը փորձում էր հետաքրքրել իր զինակիցներին այդ գաղափարով, նա չընկալվեց այդ սկզբունքների կենսունակության վերաբերյալ թերահավատության և այն մտավախության պատճառով, որ նրանց զբաղվածությունը կամ վարպետությունը կարող է վտանգվել։ Բոլանը դիմել է Թոմաս Ջեֆերսոնին, այն ժամանակ Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանին, որը հասկանում էր, որ նման համակարգը թույլ կտա ԱՄՆ-ին ազատել ռազմական տեխնիկայի արտադրության կախվածությունից: Ջեֆերսոնը փորձել է համոզել Բլանին տեղափոխվել Ամերիկա, սակայն դա նրան չի հաջողվել։ Նախագահ Ջորջ Վաշինգտոնը հավանություն է տվել այդ գաղափարին և մինչև 1798 թվականը պայմանագիրը է կնքել Ուիթնիի հետ 12,000 մուշկետի համար, կառուցված նոր համակարգի շրջանակներում:

Ֆրեզերային մեքենա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ պատմաբաններ (օրինակ՝ Ջոզեֆ Վ. Ռոու) պնդում են, որ հենց Էլի Ուիթնին է եղել ֆրեզերային մեքենայի գյուտարարը, մյուսները (Վուդբերի, Սմիթ, Մուիր) կարծում են, որ նա ընդամենը մեկն էր այն մի շարք ինժեներներից, որոնք նախագծել և կատարելագործել են այդ սարքավորումը 1814-1818 թվականներին: Ֆրեզերային մեքենայի վրա մետաղի մշակումը թույլ է տվել հասնել մասերի պատրաստման ավելի մեծ ճշգրտության աշխատողների փոքր որակավորման դեպքում, բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը:

Ընտանիք և կյանքի վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1817 թվականին Ուիթնին ամուսնացել է Հենրիետա Էդվարդսի (Henrietta Edwards), Կոնեկտիկուտի դեմոկրատական կուսակցության ղեկավարի դստեր և Յելի քոլեջի նախագահի զարմուհու հետ:

Էլի Ուիթնին մահացել է 1825 թվականի հունվարի 8-ին, շագանակագեղձի քաղցկեղից 59 տարեկան հասակում՝ թողնելով ժառանգություն չորս որդի:

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլի Ուիթնի Կրտսեր (Eli Whitney, Jr.; 1820-1894) սկսել է ղեկավարել զենքի գործարանը 1841 թվականին, եղել է մեկ այլ նշանավոր զինագործի՝ Սեմուել Կոլտի գործընկերը:
  • Էլի Ուիթնի չորրորդը (Eli Whitney IV,1847-1924) վաճառել է Ուիթնիի զենքի գործարանը՝ «Winchester Repeating Arms»-ը, որը նույնպես տեղակայված է Նյու Հեյվենում:

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներին բացվել է Էլի Ուիթնիի թանգարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Статья «Eli Whitney in Georgia» в энциклопедии «The New Georgia Encyclopedia»
  2. Митчел Уилсон Американские учёные и изобретатели = American Science and Invention / К.М. Чушкова. — 2-е. — Москва: «Знание», 1975. — 136 с. — (Творцы науки и техники). — 100 000 экз.
  3. «Westborough Deaths». Massachusetts Vital Records to 1850. New England Historic Genealogical Society. 2001–2008. էջ 275. Արխիվացված է օրիգինալից 2010-04-15-ին. Վերցված է April 17, 2010-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Inventor of the Week: Eli Whitney Cotton Gin / Massachusetts Institute of Technology, MIT School of Engineering
  5. Olmsted, Denison. Memoir of Eli Whitney, Esq. — New Haven: Durrie & Peck, 1846. — P. 9. — 80 p.
  6. Woodbury, Robert S. (1960). «The Legend of Eli Whitney and Interchangeable Parts.» Technology & Culture 1.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Уилсон, Митчел Американские учёные и изобретатели / Пер. с англ. Рамзес, Виктор Борисович. — М.: Знание (издательство, Москва), 1975. — С. 19—26. — 136 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]