Սեմուել Կոլտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սեմուել Կոլտ
Samuel Colt
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 19 1814թ
ԾննդավայրՀարթֆորդ, Կոնեկտիկուտ նահանգ, ԱՄՆ
Մահացել էհունվարի 10 1862թ․ (47 տարեկան)
Մահվան վայրՀարթֆորդ, Կոնեկտիկուտ նահանգ, ԱՄՆ
ԳերեզմանCedar Hill Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States (1861-1863).svg ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունզինագործ, գյուտարար, ձեռնարկատեր
ԱմուսինElizabeth Jarvis Colt?
Ծնողներհայր՝ Christopher Colt?[1], մայր՝ Sarah Caldwell?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային գյուտարարների փառքի սրահ
ԱնդամությունՄասոնականություն
ԵրեխաներCaldwell Hart Colt?
Ստորագրություն
Samuel Colt signature 1855.svg
Samuel Colt Վիքիպահեստում

Սեմուել Կոլտ (անգլ․ Samuel Colt, հուլիսի 19, 1814(1814-07-19)[2][3][4][…], Հարթֆորդ, ԱՄՆ[5] - հունվարի 10, 1862(1862-01-10)[2][3][4][…], Հարթֆորդ, ԱՄՆ[5]), ամերիկացի զինագործ, գյուտարար և ձեռնարկատեր, Colt's Patent Fire-Arms Manufacturing ընկերության հիմնադիր (այժմ կոչվում է Colt’s Manufacturing Company)։ Ծագել է ազնվական և բավականին հարուստ ընտանիքից, բայց ընկերությունը հիմնադրել նրանցից անկախ։ Առավել հայտնի է որպես ռեվոլվերային զենքի ռեֆորմատոր։ 1835 թվականին հայտնագործել է կապսուլային ռեվոլվերը, որը արագորեն նեղացնում է այլ համակարգերը և խթանում է ունիտար (միացյալ) մետաղե փամփուշտի համար ռեվոլվերների ստեղծումը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմուել Կոլտը ծնվել է Հարթֆորդում, ԱՄՆ։ Հայրը՝ Քրիստոֆեր Կոլտը ագարակատեր էր, որը ձեռնարկատեր դառնալուց հետո ընտանիքի հետ տեղափոխվում է քաղաք, մայրը՝ Սարան (տոհմական ազգանունը Քոլդվել) մահացել էր տուբերկուլոզից երբ Սեմուելը 6 տարեկան էր, 2 տարի անց հայրը կրկին ամուսնանում է։ Մորական պապը՝ մայոր Ջոն Քոլդվելը մայրցամաքային բանակի սպա էր։ Կոլտի ավագ քույրը՝ Մարգարեթը նույնպես մահանում է տուբերկուլոզից, մյուսը մահանում է վաղ հասակում, իսկ երրորդ քույրը՝ Սարա Էննը ինքնասպան է լինում։ Իր եղբայրներից Ջեյմսը դառնում է փաստաբան, Քրիստոֆերը՝ տեքստիլ վաճառական, իսկ Ջոնը 1841 թվականի սպանության համար դատապարտվում է և մահապատժի օրը ինքնասպան է լինում։

1851 թվականին հանդիպում է իր ապագա կնոջը՝ Էլիզաբեթ Ջարվիսին, զույգը ամուսնանում է 1856 թվականին։ Ամուսնինները ունենում են մի տղա՝ Քոլդվել Հ․ Կոլտին։

16 տարեկանում հայրական տնից փախավ Հնդկաստան և ճանապարհին պատրաստեց այն զենքի փայտե մոդելը, որը հետագայում կկոչվի ռեվոլվեր։ Վերադառնալով նա քիմիայի կուրս անցավ և դրա մասին դասախոսություններ կարդաց Միացյալ Նահանգներում և Կանադայում, 1835 թվականին այցելեց Եվրոպա, Լոնդոնում և Փարիզում իր գյուտի համար պատենտներ ստացավ։ Վերադառնալով Ամերիկա Կոլտը պատենտային դիմում ներկայացրեց revolving gun-ի համար, որը նա ստեղծել էր 1836 թվականի փետրվարի 25-ին։

"Կոլտ Պատերսոն" ռեվոլվերը նա ստեղծել է կապիտան Սեմուել Ուոկերի հետ միասին։ Ուոկերը մահանում է վաղ տարիքում մահանում է Մեքսիկայում պատերազմի ժամանակ։ Ռեվոլվերի տարբերակներից մեկը կոչված է իր պատվին, Walker

Հիմնադրել է ռեվոլվերներ արտադրող ընկերությունը, բայց 1842 թվականին սննկանում է, 5 տարի ռեվոլվերներ չեն արտադրվում և դառնում են հազվագյուտ։ Իսկ երբ սկսվեց ամերիկա - մեքսիկական պատերազմը կառավարությունը միանգամից պատվիրեց 1000 ռեվոլվերներ և նա ստիպված սկսեց նոր մոդել պատրաստել, քանի որ ոչ մի տեղից չէր կարելի ճարել նախկինում ընկերության արտադրած զենքերից։ Այս պատվերը Կոլտի բարեկեցության սկիզբն էր։ Վիտնեյվիլսում ոչ մեծ արհեստանոցը նա փոխարինեց մեծով որը գտնվում էր Հարթֆորդում, իսկ 1852 թվականին Կոնեկտիկուտ գետի ծանծաղուտներում կառուցեց հսկայական գործարան որի արդյունաբերությունը 1861 թվականին կրկնապատկվել էր։

Շատ շուտ ձեռնարկատերը ելավ միջազգային մակարդակ այդպես ռեվոլվերների զգալի մասը ուղարվում էր Ռուսաստան և Անգլիա։ Ըստ որոշ տվյալների, Կոլտը ռեվոլվերների ստեղծողը չէր և որ այն ստեղծվել է ոմն Ջոն Փիրսոնի կողմից, որը իր գյուտի համար չնչին պարգևատրում է ստանում։ Ինքը Կոլտը տիպիկ գործարար - ձեռնարկատեր էր։ Գոյություն ունեն արտահայտություններ, որոնք ընդծում են Կոլտի գյուտի նշանակությունը ԱՄՆ-ում ժողովրդավարության հաստատման գործում․ "Աստված ստեղծել է մարդկանց թույլ և ուժեղ, Սեմուել Կոլտը նրանց հավասար դարձրեց" այս արտահայտության տարբերակներից է "Աբրահամ Լինքոլնը մարդկանց ազատություն տվեց, իսկ գնդապետ Կոլտը հավասարացրեց նրանց շանսերը"։ Երբ սկսվեց քաղաքացիական պատերազմը

Կոլտը իր աշխատողներով ստեղծեց զինված խմբավորում և իր իսկ հրամանատարությամբ (հենց այդ ժամանակ էլ նա ինքն իրեն ձոնում է "գնդապետ" տիտղոսը չնայած որ երբեք բանակում չէր ծառայել) և որի հետ նա ուզում էր գնալ ռազմաճակատ բայց 47 տարեկան հասակում հանկարծամահ է լինում հայրենի Հարթֆորդ քաղաքում, ինչպես գրում էին տեղական թերթերը "բնական պատճառներից"։ Թաղումը եղել էր կառավարության հաշվին։ Նա իրենից հետո թողել է ունեցվածք որը գնահատվում է 15 միլիոն դոլար, որը այժմ կկազմի 384 միլիոն դոլար։ Զինագործական բիզնեսը ժառանգում է իր կինը ՝ Էլիզաբեթ Ջարվիսը, մասնագիտական պարտականությունները՝ Կոլտիկնոջ եղբայրը՝ Ռիչարդ Քոլդվելը։ Կոլտի ընկերությունը վերջնական անցնում է ներդրողների խմբին 1901 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այս հոդվածի ռուսերեն և անգլերեն տարբերակները