Մասնակից:Աննա Ասլիկյան8/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երեխաների իրավունքների ժնևյան հռչակագիր, երեխաների իրավունքների հռչակագիր, մշակվել է Էգլանտին Ջեբբի կողմից։ Ընդունվել է 1924 թվականի նոյեմբերի 26-ին Ժնևում՝ Ազգերի լիգայի հինգերորդ Ասամբլեայի ժամանակ[1]։ Այն ուներ 5 հիմնական սկզբունք, որոնք ուղղված էին, մասնավորապես, երեխաների աշխատանքի և ստրկության, անչափահասների վաճառքի և մարմնավաճառության դեմ։ Ասամբլեան կոչ է արել իր անդամներին հետևել հռչակագրի դրույթներին` երեխաների պաշտպանության և նրանց բարեկեցությունը բարելավելու նպատակով:

Ներկայումս փաստաթղթի բնօրինակը պահվում է Ժնևի քաղաքային արխիվում։ Փաստաթղթի վրա դրված են Ասամբլեայի պատվիրակների ստորագրությունները, մասնավորապես, Էգլանտին Ջեբբի, Յանուշ Կորչակի, Գյուսատվ Ադորայի, Շվեյցարիայի Կոնֆեդերացիայի նախկին նախագահի։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 19․05․1919  - Լոնդոնում Ջեբբ Էգլատինը և նրա քույր Դորոտի Բաքսթոնը հիմնեցին բրիտանական «Save the Children» կազմակերպությունը։ Այն դարձավ Երեխաների անվտանգության միջազգային ֆոնդի առաջին կազմակերպությունը։ Որպես կազմակերպության գլխավոր նպատակ՝ առաջադրվեց ստեղծել երեխաների պաշտպանության միջազգային հզոր ալյանս, որն աշխարհի բոլոր անկյուններում կունենար իր ներկայացուցչությունը[2]։
  • 19․11․1919 - Շվեյցարիայում ստեղծվեց երեխաների պաշտպանության և փրկության՝ երկրում առաջին կազմակերպությունը՝ «Rädda Barnen» անվանմամբ։ Դրա հիմնադրմանը մասնակցել են Էլեն Պալմշերնան (նախագահ), գրող Էլին Վագները և Հերդա Մարկուսը։
  • 1920 - Ժնևում հիմնվեց «International Save the Children Union» կազմակերպությունը։ Ստեղծման պահին ալյանսի խոշորագույն անդամներն էին անգլիական «Save the Children Fund»-ը և շվեդական «Rädda Barnen»-ը։
  • 23․02․1923 - Ժնևում «International Save the Children Union»-ն ընդունեց «Երեխաների պաշտպանության մասին» հռչակագիրը, որը մշակել է Ջեբբ Էգլատինը։
  • 26․11․1924 - Ժնևում Ազգերի լիգայի Հիգերորդ Ասամբլեայի կողմից ընդունվեց և հաստատվեց «Երեխաների իրավունքների հռչակագիրը»։

Հռչակագրի հինգ սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երեխային պետք է տրամադրվեն միջոցներ, որոնք անհրաժեշտ են նրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր նորմալ զարգացման համար[3]։
  2. Քաղցած երեխան պետք է կերակրվի, հիվանդ երեխային պետք է օգնություն ցույց տալ, սխալված երեխային պետք է ուղղություն ցույց տալ, իսկ որբ և անտուն երեխան պետք է ապաստան և օժանդակություն ստանա դժվար պահին[3]։
  3. Դժվար իրավիճակներում երեխան առաջին հերթին պետք է օգնություն ստանա[3]։
  4. Երեխան պետք է մեծանա սիրո մթնոլորտում և պաշտպանված լինի շահագործման բոլոր տեսակներից[3]։
  5. Երեխան պետք է դաստիարակվի այն գիտակցմամբ, որ իր լավագույն որակները պետք է ծառայեցնի ի շահ հանրության[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]