Մասնակից:А.А. Андрей/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քեռի Սեմ (անգլ.՝ Uncle Sam), Ամերիկայի Միացյալ Նահանգների անձնավորված կերպար է: Քեռի Սեմին հաճախ

Քեռի Սեմ

պատկերում են ծերունու տեսքով, նուրբ դիմագծերով, մորուքով, ամերիկյան դրոշի գույներով գլանաձև գլխարկով, կապույտ վերարկույով և գծավոր տաբատով: Այս կերպարի ոճը հայտնի դարձավ 19-րդ դարի կեսերին, նկարիչ Թոմաս Նաստի (անգլ.՝ Thomas Nast) աշխատանքի շնորհիվ: Վերջին տարիներին սկսվել են հայտնվել Քեռի Սեմի ժամանակակից պատկերները՝ այլ սանրվածքով և հագուստով, սակայն հայտնի գլանաձև գլխարկը միշտ մնում է նրա անբաժանելի մասը:

Պատկերի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեռի Սեմը քաղաքական ծաղրանկարում, նկարիչ Թոմաս Նաստ, 1877

Քեռի Սեմը ստեղծվել է, որպես ԱՄՆ-ի մրամնավորում՝ 1812 թվականի ամերիկա-բրիտանական պատերազմի ժամանակ: Ամերիկյան բանահյուսությունը պնդում է, որ «Քեռի Սեմ» արտահայտության ի հայտ գալը կապված է մսագործ՝ Սեմ Վիլսոնի հետ, որը սպասարկել է Նյու Յորքի Թրոյ ռազմակայանը (անգլ.՝ Troy): Վիլսոնը մսի տակառների վրա ստորագրում է «U.S.» տառերը, նկատի ունենալով Միացյալ Նահանգները (անգլ.՝ United States), իսկ զինվորները կատակով ասում էին, որ միսը եկել է Քեռի Սեմից (անգլ.՝ Uncle Sam): 1852 թվականի մարտի 13-ին Նյու Յորքի «NY Lantern Weekly» թերթը, ենթադրաբար հրապարակել է Քեռի Սեմի առաջին պատկերը: Ավանդական պատկերը հիմնականում ստեղծել է նկարիչ Թոմաս Նաստը, մի շարք քաղաքական մուլտֆիլմերում, որոնք հրապարակվել են 19-րդ դարի երկրորդ կեսին: 1961 թվականի սեպտեմբերի 15-ին Միացյալ Նահանգների կոնգրեսը 87-րդ համագումարի ժամանակ ընդունել է բանաձև, որը փառաբանել է «Քեռի» Սեմ Վիլսոնին որպես Հորեղբայր Սեմի նախատիպ: Արլինգտոն քաղաքում (Մասաչուսեթս նահանգ), Վիլսոնի ծննդավայրում, նույնիսկ տեղադրված է հուշարձան: Սեմ Վիլսոնի գերեզմանը գտնվում է Թրոյ քաղաքում (Նյու Յորք նահանգ): Հորեղբայր Սեմի պատկերի ծագման մասին բանավեճը չի հանդարտվում մինչև հիմա, երբեմն էլ հայտնվում են նոր վարկածներ:

Հավաքագրման պաստառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեռի Սեմը հայտնի պաստառի վրա, հավաքագրելով զինվորներին: Նկարիչ Ջ. Մ. Ֆլագգ, 1917թ.

Քեռի Սեմի պատկերը հատուկ կարևորություն է ստացել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Այն ժամանակ Հորեղբայրը պատկերված էր պաստառի վրա, որը հրավիրում է կամավորներին միանալ ԱՄՆ-ի բանակին և մասնակցել պատերազմին Եվրոպայի տարածքում: Պաստառից Հորեղբայր Սեմը խստորեն նայում էր և մատնացույց անում ընթերցողին, իսկ նկարի տակ ստորագրության մեջ ասվում էր. «Դու ինձ պետք ես Միացյալ Նահանգների բանակում» (անգլ.՝ I want you for U.S. army): Նկարիչ Ջեյմս Մոնտգոմերի Ֆլագգը, որը նկարել է այս պաստառը 1917 թվականին, խոստովանեց, որ օգտագործել է իր սեփական դեմքը, որպես Քեռի Սեմի պատկեր: Ընդհանուր առմամբ, գաղափարը այս պատկերից փոխառվեց համանման բրիտանական հավաքագրման պաստառից, որի վրա նույն դիրքում ներկայացված էր լորդ Կիտչեները: Ֆլեգգը նաև նկարել է այլընտրանքային պաստառ, որի վրա Քեռի Սեմը նույնպես ուշադիր նայում է հանդիսատեսին: Այս պաստառի վիզուալ ազդեցությունը, որի վրա բացակայել է թատերական ժեստը, այդքան ուժեղ չէր, և շուտով Առաջին համաշխարհային պատերազմից հետո երկրորդ տարբերակը մոռացության էր մատնվել: Տարբերակը որտեղ Քեռի Սեմը «նշում է», հետագայում թարմացվել և արտատպվել է զինվորների հավաքագրմանը Երկրորդ համաշխարհային պատերազմի համար: Խաղաղություն հաստատվելուց հետո, այս պաստառի հիման վրա ստեղծվեցին բազմաթիվ նմանակումներ և ծաղրանկարներ: Հենց Ֆլագգի պաստառը «I want you for U.S. army» Դմիտրի Մոորին դրդեց ստեղծել հայտնի պաստառը, Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ «Դու գրանցվե՞լ ես որպես կամավոր» (1920): Ինչպես Ֆլագգը, որը նկարել է հորեղբոր Սեմի համար սեփական դեմքը, Մոորը, որպես վճռական բուդյոնովեց նկարել է ինքն իրեն: Հայրենական մեծ պատերազմի սկզբում Մոորը թարմացրել է հին պաստառը՝ այժմ զինվորը եղել է հրացանով, սաղավարտով 1938 թվականի մոդելով և նոր պայուսակով: Նկարիչ Իրակլի Թոիձեն փոխառեց պաստառի գաղափարը, ստեղծելով ամենահայտնի պաստառը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ «Մայր հայրենիքը կանչու՛մ է»:

Կերպարի սիմվոլիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ Ջեյմս Մոնթգոմերի Ֆլագգ
Կ. Լատուֆֆի ծաղրանկարը

Քեռի Սեմի կերպարն ավանդաբար կապված է Միացյալ Նահանգների հետ և մասնավորապես ԱՄՆ-ի կառավարության հետ: Երբ կենցաղում ասում են «Քեռի Սեմին պետք է...», կամ «Քեռի Սեմն ուզում է...», նրանք հաճախ ձգտում են ստեղծել ԱՄՆ-ի կառավարության հեգնական կամ կատակերգական պատկերը, որն ունի բավականին մարդկային կարիքներ և ցանկություններ: Այնուամենայնիվ, Քեռու պատկերը հաճախ օգտագործվում է «ազգի խղճությունը» ցույց տալու համար՝ ռուսական Մայր հայրենիքի կերպարի նման: Այն երկրներում, որտեղ ուժեղ են հակաամերիկյան տրամադրությունները (ինչպես նաև ցույցերի ընթացքում և հակագլոբալական հանրահավաքներում), Քեռի Սեմի կերպարը հաճախ օգտագործվում է ԱՄՆ ագրեսիվ կայսերական հավակնությունները ցույց տալու համար: Այդ դեպքերում՝ քեռի Սեմին պատկերում է չար ծերուկի կերպարով :

ԱՄՆ-ի այլ կերպարներ և ուրիշ երկրների համադրելի պատկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իհարկե, քեռի Սեմը ԱՄՆ-ի միակ մարմնավորումը չէ: Ներկայումս գոյություն ունի ևս մեկ այլ կերպար, որը իր հայտնիությամբ կարող է համեմատվել քեռի Սեմի հետ՝ դա Ազատության արձանն է: Հնում գոյություն ունեին այլ կերպարներ: Օրինակ, քաղաքացիական պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ում հաճախ օգտագործվում էր եղբայր Ջոնաթոնը: 1920-ական թվականներին ԱՄՆ-ում հազվադեպ կիրառվում էր կանացի կերպար (այժմ պատկերված է «Columbia Pictures» կինոընկերության լոգոյում: 1920-ական թվականներին ԱՄՆ-ում և քեռի Սեմը և Կոլումբիան դարձել են շատ հայտնի քաղաքական մուլտֆիլմներում և կոմիքսներում:

Ծաղրանմանում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆուտուրամա» սերիալի «Fear of a Bot Planet» դրվագում, արմատական տրամադրված ռոբոտների մոլորակում կախված է պաստառ, որը ծաղրանմանեցնում է քեռի Սեմին՝ «Իսկ դու գրանցվե՞լ ես հակամարդկային պարեկը»:
  • «Սիմփսոնները» սերիալի «Special Edna» դրվագում Բարտը նայում է բռնցքամարտ, որի հաղթողը դառնում է քեռի Սեմը:
  • «ExMachina: Մերիդիան 113» խաղում, կերպարներից մեկը շատ նման է քեռի Սեմին (նրա անունը նույնպես Սեմ է):
  • «League of Legends» խաղում Ryze չեմպիոնը ունի սքին, որը դասական Ryze փոխում է Ryze քեռի Սեմ:
  • Saints Row IV խաղում կա քեռի Սեմի հատուկ կոստյում:
  • Fallout համակարգչային խաղերի շարքում հաճախ հանդիպում է քեռի Սեմի փոփոխված պաստառը՝ քեռի Սեմը պառկած է, որպես գետին տապալված տիկնիկ, բայց նույն դեմքով և ցուցամատով, ոնց դասական պաստառի վրա, իսկ նրա կողքին կանգնած է ԱՄՆ-ի բանակի էլեկտրաէներգետիկական զրահով զինվոր: Եվ ներքևի մակագրությունը՝ «Օգնեք քեռի Սեմին կանգնել»:
  • Կա Ուիլյամ Լուստիգի «Քեռի Սեմ» ֆիլմը: Այնտեղ ծաղրում են չափից ավելի հայրենասիրությունը, հասնելով մինչև մոլեռանդություն, որը տանում է դեպի բռնությունը: Նաև նկարում տեսանելի է hակապատերազմական հաղորդագրությունը:
  • «Տիեզերքով» ֆիլմում ՔԵռի Սեմը պաստառից կենդանանում է, կոչելով Մաքսվելլին ամերիկյան բանակի շարքերը: Դրվագը լրանում The Beatles I Want You (She’s So Heavy) երգի տակ:
  • Far Cry 3 խաղում, կա մի կերպար, որը արտաքնապես շատ նման է քեռի Սեմին, նրա անունը նույնպես Սեմ է և նա ապրել է այնտեղ, որտեղ և Քեռի Սեմի նախատիպը:
  • Vs Ֆիլմում (բոլոր սուպերհերոսները պետք է զոհվեն) Ռիկշու անունով չարագործը, չորս սուպերհերոսներին ստիպում է լքված քաղաքում անցնել տարբեր փորձություններ: Փորձություններից մեկում նրանք պետք է պայքարեն թշնամուն քեռու կերպարանքով:
  • Ռուս գրող Դմիտրի Եմեցը, իր ստեղծագործություններում, հատկապես «Տանյա Գրոտտերում» օգտագործում է Քեռի Սեմին, որպես բացասական կերպարներից մեկը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]